Վլադիմիր Տարասով
Վլադիմիր Իլյիչ Տարասով (ռուս.՝ Владимир Ильич Тарасов, փետրվարի 7, 1939 կամ հունիսի 29, 1947[1], Մոսկվա, ԽՍՀՄ), մուլտիպլիկացիոն ֆիլմերի խորհրդային ռեժիսոր, նկարիչ։ ՌԽՖՍՀ արվեստների վաստակավոր գործիչ (1989)։
Վլադիմիր Տարասով | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 7, 1939 (85 տարեկան) կամ հունիսի 29, 1947[1] (77 տարեկան) |
Ծննդավայր՝ | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Ռուսաստան ԽՍՀՄ |
Մասնագիտություն՝ | մուլտիպլիկատոր, մուլտիպլիկացիոն տնօրեն, հեռուստառեժիսոր, ռեժիսոր, կինոռեժիսոր և performance artist |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 2181266 |
Կենսագրություն
խմբագրելՎլադիմիր Տարասովը ծնվել է 1939 թվականի փետրվարի 7-ին Մոսկվայում։ 1965-1970 թվականներին սովորել է Մոսկվայի պոլիգրաֆիական ինստիտուտում։ 1957 թվականին սկսել է աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում. նախ աշխատաել է գրաֆիկական արտադրամասերում, ապա դարձել է նկարիչ-մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ (ռեժիսորներ Վ․ Բորձիլովսկու, Մ․ Բոտովի և Վ․ Դեգտյարյովի խմբերում)։ 1973 թվականին սկսել է հանդես գալ որպես ռեժիսոր։
Վլադիմիր Տարասովն իր աշխատանքներում մշտապես անդրադարձել է գիտաֆանտաստիկական թեմաների, ինչպիսիք են «Շփում» (ռուս.՝ «Контакт», 1978, կինոփառատոնների մրցանակներ Իտալիայում և Ֆրանսիայում), «Հրաձգարան» (ռուս.՝ «Тир», 1979) ֆիլմերը, Կիր Բուլիչովի «Անցում» (ռուս.՝ «Перевал») ողբերգական վիպակի էկրանավորումը (1988)[2]։
Հետագայում Վլադիմիր Տարասովն աշխատել է «Քրիսթմաս Ֆիլմզ» ստուդիայում։ Մուլտիպլիկացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի (Association International du Film d'Animation, ASIFA) անդամ է։
Մրցանակներ կինոփառատոններում
խմբագրելՎլադիմիր Տարասովի մուլտֆիլմներն արժանացել են մրցանակներ տարբեր կինոփառատոններում[3].
- «Կովբոյները քաղաքում» – Զագրեբի անիմացիոն կինոյի միջազգային փառատոնի մրցանակ, 1974
- «Առա՛ջ, ժամանակ» – Կինոմամուլի միջազգային դեֆերացիայի մրցանակ Լայպցիգի կինոփառատոնում, 1978
- «Շփում»
- Տրիեստի գիտաֆանտաստիկական ֆիլմերի XVIII միջազգային կինոփառատոնի գրան-պրի (Իտալիա), 1979
- Լիլի կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի VIII միջազգային կինոփառատոնի մրցանակ (Ֆրանսիա), 1979
- «Վերադարձ» – 14-րդ Համամիութենական կինոփառատոնի պատվոգիր (Վիլնյուս, 1981)
- «Կոճակ» – 16-րդ Համամիութենական կինոփառատոնի դիպլոմ մուլտֆիլմերի բաժնում (Լենինգրադ, 1983)[4]
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- 1971 – Հին լուսանկար (ռուս.՝ Старая фотография)
- 1972 – Ծնունդդ շնորհավոր (ռուս.՝ С днём рождения)
- 1973 – Շնորհակալություն (ռուս.՝ Спасибо)
- 1973 – Կովբոյները քաղաքում (ռուս.՝ Ковбои в городе)
- 1976 – Ժամանակի հայելի (ռուս.՝ Зеркало времени)
- 1976 – Մարզադաշտը տակնուվրա (ռուս.՝ Стадион шиворот-навыворот)
- 1977 – Առա՛ջ, ժամանակ (ռուս.՝ Вперёд, время!)
- 1978 – Շփում (ռուս.՝ Контакт)
- 1979 – Հրաձգարան (ռուս.՝ Тир)
- 1980 – Վերադարձ (ռուս.՝ Возвращение)
- 1982 – Կոճակ (ռուս.՝ Пуговица)
- 1983 – Հոբելյան (ռուս.՝ Юбилей)
- 1985 – Պայմանագիր (ռուս.՝ Контракт)
- 1988 – Անցում (ռուս.՝ Перевал)
- 1990 – Սադկո արջուկի արկածները (ռուս.՝ Приключения медвежонка Садко)
- 1991 – Հաջող մեկնարկ (ռուս.՝ Счастливый старт)
- 1991 – Գործակալը հեռանում է դեպի օվկիանոս (ռուս.՝ Агент уходит в океан)
- 1991 – Ռուսական հետախուզության գրկում (ռուս.՝ В объятьях русской разведки)
- 1991 – Ստորջրյա բերետներ (ռուս.՝ Подводные береты)
- 1991 – Ընձուղտ շերիֆ (ռուս.՝ Жираф-шериф)
- 1992 – Непобедимые тойстеры (Затерянные в Тойберии)
- 1993 – Դե, սպասիր (թողարկում 17) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 17))
- 1993 – Դե, սպասիր (թողարկում 18) (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 18))
- 1994 – New russians
- 2008 – Ինչպես ընկերները բուժեցին Խոմային (ռուս.՝ Как друзья Хому лечили)
Բեմադրող նկարիչ
խմբագրել- 1966 – Հպարտ նավակ (ռուս.՝ Гордый кораблик)
- 1968 – Արծվի ձագ (ռուս.՝ Орлёнок)
- 1969 – Ձյունանուշ (ռուս.՝ Снегурка)
- 1970 – Կապիկը Սարուգասիմա կղզուց (ռուս.՝ Обезьяна с острова Саругасима)
- 1971 – Երեք բանան (ռուս.՝ Три банана)
Մուլտիպլիկացիոն հատվածներ գեղարվեստական ֆիլմերում
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/nl/explore/artists/314611
- ↑ Наталия Венжер. Владимир Тарасов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 630. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ «Всесоюзный кинофестиваль». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с. 83-84.
Արտաքին հղումներ
խմբագրել- Vladimir Tarasov Internet Movie Database կայքում
- Վլադիմիր Տարասովը Аниматор.ру կայքում
- Владимир Тарасов — Энциклопедия отечественного кино
- Владимир Тарасов: «Анимация» — от слова «душа» Беседовал Андрей Щербак-Жуков, Журнал «Если»
- Асенин С. В. Пути советской мультипликации «Мир мультфильма» 3d-master.org