Կոնֆետի սեղան (անգլ.՝ Candy desk), ավանդույթ ԱՄՆ Սենատում, որի սկիզբը 1965 թվականին դրել է հանրապետական սենատոր Ջորջ Մերֆին[1]։

«Կոնֆետի սեղան»
«Կոնֆետի սեղանի» տեղադրությունը

Սենատի նիստերի դահլիճում արգելված է սննդի ընդունումը, բայց չնայած դրան, քաղցրավենիքի սիրահար Մերֆին սկսել է սեղանի մեջ պահել կոնֆետների պաշար[2]։ Այդ կոնֆետներով հյուրասիրվել են շատ սենատորներ[3], իսկ որոշները գումար էին տալիս քաղցրավենիքի պաշարը համալրելու համար[2]։ 1971 թվականին Մերֆիի հրաժարականից հետո այդ ավանդույթը շարունակել են մյուս սենատորները։ Տարբեր ժամանակներում կոնֆետի սեղանի մոտ նստել են սենատորներ Պոլ Ֆեննին (1971-1977), Հարիսոն Շմիդտը (1977-1979), Սթիվ Սիմսը (1983-1985), Ջոն Մաքքեյնը (1987-1989),Ջեյմս Ջեֆորդսը (1993-1995), Ռոբերտ Բենեթը (1995-1997), Ջորջ Վոյնովիչը (2007-2009), Մել Մարտինեսը (2009), Մարկ Քըրքը (2011-2015) և ուրիշներ։ Սթիվ Սիմսոնը առաջինն էր, ով կոնֆետներին ավելացրեց նաև շոկոլադ[4]։

1997 թվականին Ռիկ Սանտորումը, չցանկանալով գումար ծախսել կոնֆետ գնելու համար, պաշարները համալրելու իրավունքը 10 տարով տալիս է Hershey և Just Born ընկերություններին[5]։ Սեղանի պաշարների համալրման համար տարվա մեջ ծախսվում է շուրջ 180 կգ կոնֆետ և շոկոլադ[2]։

«Կոնֆետի սեղանը» գտնվում է Սենատի շենքի արևելյան մուտքի մոտ։ Այդ դռնով են մտնում սենատորների մեծ մասը, քանի որ այն գտնվում է Կապիտոլիումի մետրոյի կայաններից մեկը տանող վերելակի մոտ։ «Կոնֆետի սեղանը» առաջին սեղանը աջ կամ Հանրապետական կողմում է վերջին շարքում[6]։ Ավանդաբար «կոնֆետի սեղանը» միշտ գտնվում է հանրապետականների կողմում և նրա մոտ նստած է հանրապետական սենատորը։

1985 թվականին դեմոկրատներն էլ ունեցան իրենց «կոնֆետի սեղանը», սակայն այն քիչ հայտնի է[7]։ Այդ սեղանի պարունակությունը համալրվում էր հատուկ «կոնֆետի ֆոնդի» հաշվին[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Senate Chamber Desks: Candy Desk» (անգլերեն). U.S. Senate. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Сладкий стол» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Katherine Buck. (2005 թ․ հունվարի 16). «Senators' secret: They crave candy» (անգլերեն). Concord Monitor. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  4. Steve Gerstel. (1985 թ․ մայիսի 8). «The Candy Man» (անգլերեն). Durant Daily Democrat. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  5. Sarah Lueck. (2007 թ․ հունվարի 5). «In New Senate, The 'Candy Desk' Gets a Kiss-Off» (անգլերեն). Wall Street Journal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  6. Richard A. Baker. «Traditions of the United States Senate» (PDF) (անգլերեն). United States Senate. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  7. Emily Heil, Elizabeth Brotherton. (Jan. 20, 2009). «Heard on the Hill: The Candy Men Can» (անգլերեն). Roll Call. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
  8. Edward Kennedy. True Compass. — Grand Central Publishing, 2009.