Կորած երեխաների քաղաքը
«Կորած երեխաների քաղաքը» (ֆր.՝ La cité des enfants perdus) , Մարկ Կարոյի և Ժան-Պիեռ Ժոնեի սյուրռեալիզմական ֆիլմը, որը էկրան է դուրս եկել 1995 թվականին։
Կորած երեխաների քաղաքը ֆր.՝ La Cité des enfants perdus | |
---|---|
![]() | |
Տեսակ | կինոնկար |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ[1][2][3], ֆենթեզի ֆիլմ[1][4][3], հակաուտոպիական ֆիլմ, սթիմփանկ ֆիլմ և գիտաֆանտաստիկ արտհաուս ֆիլմ |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Հրատարակվել է | մայիս 1995[6], օգոստոսի 17, 1995[7], 1995, մայիսի 17, 1995[8], սեպտեմբերի 1, 1995[8] և դեկտեմբերի 15, 1995[8] |
![]() |
Սյուժե
խմբագրելԿրած երեխաների մռայլ քաղաքից ոչ հեռու, ծովի ափին գտնվող լաբորատորիա-ամրոցում ապրում էր սարսափելի գիտնական Կրանկը։ Նա գողանում էր երեխաներին և դարձնում նրանց երազներն իր սեփականը։ Բայց քանի որ երեխաները նրանից սարսափում էին, նա տեսնում էր միայն նրանց մղձավանջները։ Այդ սարսափելի գործում նրան օգնում էին կլոն վեց եղբայր և նրանց «մայրիկը»։
Ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն ուժեղ Ուանն է, որը ճանապարհորդում է իր փոքրիկ եղբոր և կրկեսի ավետիսների հետ։ Քաղաքում նրանց ընդունում են անհյուրընկալ կերպով։ Գաղտնի աղանդավորները գողանում են քաջի կրտսեր եղբորը։ Գողացված Դենրե եղբոր որոնումներում քաջ Ուանը թափառում է քաղաքի փողոցներում։ Այնտեղ նրան հանդիպում են իննամյա քաջ Միետտ աղջնակը և երկու չար սիամական քույր։
Դերերում
խմբագրել- Ռոն Պերլման — Ուան
- Դանիել Էմիլֆոր — Կրանկ
- Ժուդիտ Վիտտե — Միետտ
- Դոմինիկ Պինոն — սուզորդ և իր կլոններ
- Ժան-Կլոդ Դրեյֆուս — Մարսելո
- Ժենեվերա Բրյունե — զույգ
- Օդիլ Մալե — զույգ
- Միրեյ Մոսսե — օրիորդ Վիսմուտ
- Սերժ Մարլեն — Գաբրիել Մարի` ցիկլոպների առաջնորդ
Մրցանակներ և նոմինացումներ
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- 1996 — Մրցանակ «Սեզար» նկարչի լավագույն աշխատանքի համար (Ժան Ռաբասս)
Նոմինացումներ
խմբագրել- 1995 — նոմինացում Ոսկյա արմավենու ճյուղ Կաննի կինոփառատոնի (Ժան Պիեռ Ժյոնե, Մարկ Կարո) մրցանակի համար
- 1996 — «Սատուրն» երեք անվանակարգ՝ լավագույն սարսափ ֆիլմ, լավագույն երիտասարդ դերասան (Ժուդիտ Վիտե), լավագույն բեմական հագուստ (Ժան Պոլ Գոտյե) մրցանակների համար
- 1996 — «Սեզար» երեք անվանակարգ` լավագույն օպերատորական աշխատանք (Դարիուս Կոնդժի), լավագույն երաժշտություն (Անժելո Բադալամենտի), լավագույն բեմական հագուստ (Ժան Պոլ Գոտյե)
- 1996 — «Գոյա» անվանակարգ՝ լավագույն հատուկ էֆեկտի համար (Իվ Դոմենժու, Ժան Բատիստ Բոնետտո, Օլիվյե Գլեյզ, Ժան Քրիստոֆ Սպադակկինի)
- 1996 — «Անկախ ոգի» անվանակարգ՝ լավագույն արտասամանյան ֆիլմի համար (Ժան Պյեռ Ժյոնե, Մարկ Կարո)
Նկարահանումներ
խմբագրելԳլխավոր հերոսի դերակատար Ռոն Պերլմանը ֆիլմի ստեղծման պահին չգիտեր ֆրանսերեն և միակ ամերիկացի դերասանն էր նկարահանման հրապարակում։ Այնուամենայնիվ, նա ջանասիրաբար սովորեց բոլոր արտահայտությունները և թույլ չտվեց ոչ մի սխալ։
Ֆիլմի համար հագուստները մշակել է Ժան Պոլ Գոտյեն։
Համակարգչային խաղեր
խմբագրել«The City of Lost Children» անունով համակարգչային խաղ է ստեղծվել Psygnosis ընկերության կողմից 1997 թվականին` IBM PC և PlayStation խաղային բարձակի համար։ Համարվելով առաջին եռաչափ արկածներից մեկը, այն քննադատների կողմից միջին գնահատականի է արժանացել։ GameRankings կայքում PC-ի համար տարբերակը ունի միջին ցուցանիշ` 60 %[9],, իսկ PlayStation տարբերակի համար` 54,5 %[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0112682/
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=9683.html
- ↑ 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/the-city-of-lost-children
- ↑ http://stopklatka.pl/film/miasto-zaginionych-dzieci
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=1281
- ↑ 8,0 8,1 8,2 Internet Movie Database — 1990.
- ↑ «The City of Lost Children for PC». GameRankings. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
- ↑ «The City of Lost Children for PlayStation». GameRankings. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորած երեխաների քաղաքը» հոդվածին։ |