Ասկն, կորունդ (հինդի լեզվով — kauruntaka), միներալ։

Կորունդ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Al₂O₃
Նիկել-Շտրունցի դասակարգում4.CB.05[1]
Դանա դասակարգում4.3.1.1
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգեռանկյունային բյուրեղային համակարգ[1]
Մոոսի կարծրություն9
Ենթակատեգորիահեմատիտ միներալների խումբ[2][3]

Քիմիական կազմը՝ Al2O3։ Աննշան խառնուրդների ձևով պարունակում է քրոմ, երկաթ, մանգան, տիտան։ Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է։ Առաջացնում է սյունաձև, պրիզմաձև, բրգաձև բյուրեղներ, ավելի հաճախ՝ հատիկավոր ագրեգատներ։ Հիմնականում անգույն է, սակայն խառնուրդների շնորհիվ ստանում է տարբեր երանգներ, կարմիր (Cr)՝ ռուբին, կապույտ (Ti) ՝ շափյուղա, դեղին (Fe) ՝ արևելյան տոպազ և այլն։ Կարծրությունը՝ 9, խտությունը՝ 3950-4400 կգ/մ3։ Հանդիպում է պեգմատիտներում, երկրորդային քվարցիտներում, էլյուվիալ, դելյուվիալ և ալյուվիալ ցրոններում, սիլիկահողով աղքատ մագմատիկ ապարներում։

Հանքավայրեր կան Աֆրիկայում, Հնդկաստանում, Մյանմայում, Հունաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում և այլուր։ Ասկնի գեղեցիկ երանգներով թափանցիկ բնական բյուրեղները տակավին հին ժամանակներից կիրառվել են որպես թանկարժեք քարեր։ Անթափանց Ասկնի հատիկավոր ագրեգատները լավ հղկանյութ են։ Ասկնը ստացվում է նաև արհեստական եղանակով։ Այդպիսի Ասկնն օգտագործվում է ոսկերչական գործում, ժամացույցներում և այլ ճշգրիտ սարքերում որպես հենաքարեր, ինչպես նաև օպտիկակական գեներատորներում՝ լազերներում։

Ծանոթագրություններ

խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 664