Շափյուղա
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Շափյուղա (հնում սուտակն, երբեմն նաև սապֆիր) թանկարժեք կապույտ, երբեմն այլ երանգներով և գույներով քար, կորունդների տեսակ։ Տարածված է հիմնականում Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։ Տեսքով նման է ռուբինի, երբեմն ադամանդի։ Քիչ տարածված է։ Չափում են կարատներով։
Շափյուղա | |
---|---|
Կատեգորիա | միներալների բազմազանություն |
Գույն | կապույտ |
Բյուրեղային համակարգ | եռանկյունային բյուրեղային համակարգ |
Մոոսի կարծրություն | 9 |
Ենթակատեգորիա | Կորունդ, թանկարժեք քար, նյութ և precious stone? |
Ոսկերիչները շափյուղայի անվան տակ ենթադրում են կոռունդը (ալյումինիումի օքսիդը), որն ունի կապույտ գույն։ Ընդհանրապես շափյուղա կարելի է անվանել միայն կապուտ գույնի քարերը, սակայն հանդիպում են նաև այլ գույնի շափյուղաներ, որոնց դեպքում քարի անվանումից առաջ անպայման նշվում է նրա գույնը. «դեղին շափյուղա», «սպիտակ շափյուղա»։ Իր հիանալի գույնով շափյուղան պարտական է տիտանի և երկաթի միակցմանը։ Կապույտի բոլոր երանգները, մանուշակակապտավուն, կանաչ, դեղին, թափանցիկ անգույն, նարնջագույն։ Քիմիական հատկանիշները. գույնը կախված է Fe, Ti, Cr, Mn, V, U խառնուրդի քանակությունից։ Կարծրությունը. 9[1]:
Համարվում էր երկնային գմբեթի խորհրդանիշը, ներհայեցողության քարը։ Ազնիվ շափյուղան Սատուրնի հովանավորության տակ ծնվածների կապույտ խորհրդավոր քարն է համարվում։ Կանայք կրում էին այն ոչ միայն նրա գեղեցկության համար։ Համարվում էր, որ այն մարմնավորում է հաստատունությունը, այն կարող է հանդարտեցնել կիրքը և մաքրել հոգին, օգնում է «հմայել» սիրելիին։ Հավատալիքների համաձայն այն օժտված է զրպարտությունից պաշտպանելու, հիշողությունն ամրապնդելու, խոհեմությունն ու դատողականությունը զարգացնելու հատկությամբ։ Դրա համար մուգ կապույտ շափյուղան, որի մեջ միահյուսվել են անցյալի իմաստությունն ու անտեսանելի և հեռավոր ապագան, համարվում էր «իմաստունների թալիսմանը»։ Այն հոգեկան խաղաղության և վստահության, առաքինության քարն է, որը հաղորդում է տիրոջը ժուժկալություն, բերում ներքին համաձայնության։ Այն խթանում է հոգու ջերմության և բարության զարգացումը, իր տիրոջն է ձգում ընկերներին և վանում թշնամիներին։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Շափյուղան Mindat.org կայքում (անգլ.)