Կուժ ու շվի
Կուժ ու շվի (ռուս.՝ Дудочка и кувшинчик), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը թողարկվել է «Սոյուզմուլտֆիլմ»-ի կողմից՝ 1950 թվականին։ Նկարահանված է ըստ Վալենտին Կատաևի նույնանուն հեքիաթի (1940)։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վիկտոր Գրոմով |
Սցենարիստ | Վալենտին Կատաև |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | հոկտեմբերի 12, 1950 |
Սյուժե
խմբագրելԱմառային մի օր Պետյան, Ժենյան և Պավլիկը գնում են անտառ` հատապտուղ հավաքելու։ Հավաքելու ընթացքում նրանք երգում էին։ Ինչպես հետո պարզ է դառնում, դա այդքան էլ հեշտ գործ չէ, և այն այդքան էլ դուր չէր գալիս Ժենյային։ Նա հանդիպում է անտառապահ ծերուկին` սնկերի և հատապտուղների հովանավորին։ Նա աղջկան տալիս է կախարդական շվին, որի նվագից խոտերը բացվում էին, և հատապտուղները դառնում էին լավ տեսանելի։ Իսկ շվիի փոխարեն նա պահանջում է կուժ։ Հատապտուղներ հավաքելու համար անհրաժեշտ էր և՛ շվի և՛, կուժ։ Հատապտուղ հավաքելը չէր ստացվում դրանցից միայն մեկի առկայությամբ։ Արդյունքում Ժենյան ճիշտ որոշում է կայացնում և սկսում հավաքել հատապտուղը իր ձեռքերով։ Մուլտֆիլմը վերջանում է երգով։
Հեղինակներ
խմբագրել- Ռեժիսոր – Վիկտոր Գրոմով
- Սցենարիստ – Վալենտին Կատաև
- Խոսքերի հեղինակներ – Վալենտին Կատաև, Միխայիլ Վոլպին
- Կոմպոզիտոր – Անտոնիո Սպադավեկկիա
- Նկարիչ և բեմադրիչ – Վլադիմիր Դեգտյարով
- Օպերատոր – Ելենա Պետրովա
- Հնչյունային օպերատոր – Բորիս Ֆիլչիկով
- Նկարիչ – մուլտիպլիկատորներ – Դմիտրի Բելով, Միխայիլ Բոտով, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Արբեկով, Գենադի Ֆիլիպով, Վլադիմիր Դանիլևիչ, Իգոր Պոդգորսկի, Լամիս Բրեդիս, Իոսիֆ Ստարյուկ
- Նկարիչ-դեկորատորներ – Ն. Վերեշչագինա, Գալինա Նևզովորա, Ելենա Տաննեբերգ
- Աեոգրաֆիա – Կոստանտին Մալիշև
- Նկարչի օգնական – Իրինա Կուրապովա
- Տեխնիկական օգնական – Գալինա Լյուբանսկայա
- Մոնտաժ – Վ. Եգորովա
- Դերերը հնչունավորում – Գեորգի Միլլյար (փայտփորիկ), Գալինա Իվանովա
Երաժշտություն և երգեր
խմբագրելԵրգը թողարկվել է «Մելոդիա» ընկերության կողմից մուլտֆիլմերի երգերի ժողովածուներում, ավելի ուշ թողարկվել է նաև «Սվեմա» ձայներիզների վրա։ 1990-ական թվականներին երգը ներառվել է «Թվիք-Լիրեկ» ընկերության կողմից թողարկած այլ հավաքածուների մեջ, իսկ 1999 թվականից MP3 ձևաչափով թողարկվել է տարբեր ընկերությունների կողմից։
Վերաթողարկում
խմբագրելՄուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է հետևյալ հավաքածուներում.
- Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր, 1990-ականների կեսեր, Studio PRO Video, VHS ձևաչափ
- «Սոյուզմուլտֆիլմ», 2-րդ հավաքածու, «Սոյուզ» վիդեոստուդիա, VHS, 1995
- «Ռուս գրողների հեքիաթներ», 3-րդ թողարկում , Ա. Չեխով, Դ. Մամին-Սիբիրյակ։ Տեսաերիզում ընդգրկված մուլտֆիլմերն են. «Յոթնագույն ծաղիկը» (1948), «Շվին ու կուժը» (1950), «Կաշտանկա» (1952), «Մոխրագույն վզիկը» (1948)։
- «Ծույլիկների հետ պատահած դեպքեր», դիստրիբյուտոր` «Թվիք-Լիրեկ»։ Ընդգրկված մուլտֆիլմերից են. «Չեմ ուզում» (1986), «Հեքիաթ կորած ժամանակի մասին» (1978), «Շվի և կուժ» (1950), «Հիասքանչ զանգակ» (1949), «Կախարդական խանութ» (1953)։
Գրականություն
խմբագրել- Катаев В. П. и др. Мультфильмы про ребят. — М.: АСТ, 2014. — 368 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-17-082197-6
Աղբյուրներ
խմբագրել- «Дудочка и кувшинчик»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում