Կուտակիչ (այլ կիրառումներ)
բազմիմաստության փարատման էջ
(Վերահղված է Կուտակիչից)
Կուտակիչ, էներգիայի կուտակման սարք՝ այդ էներգիան հետագայում օգտագործելու նպատակով։ Կախված կուտակվող էներգիայի տեսակից տարբերում են՝ էլեկտրական, հիդրավլիկական, ջերմային և իներցիոն կուտակիչներ։
Տարատեսակներ
խմբագրել- Էլեկտրական կուտակիչները ծառայում է էլեկտրական էներգիա կուտակելու համար՝ քիմիականի վերածելու ճանապարհով, և անհրաժեշտության դեպքում կատարում էներգիայի հետադարձ փոխակերպում։ Դրանց աշխատունակությունը կարելի է վերականգնել լիցքավորման միջոցով՝ բաց թողնելով հոսանք, որի ուղղությունը հակառակ է պարպման ժամանակ հոսանքի ունեցած ուղղությանը։ Էլեկտրական կուտակիչը բաղկացած է էլեկտրոլիտի լուծույթի մեջ խորասուզված 2 էլեկտրոդից, էլեկտրոդների պոտենցիալների տարբերությունր կուտակչի էլշու֊ն է։
- Առավել տարածված են կապարային (թթվային), կադմիումանիկելային, երկաթանիկելային (հիմնային), արծաթացինկային և արծաթակադմիումային կուտակիչները։ Հիդրավլիկան կուտակիչը ծառայում է խիստ փոփոխական բեռնվածությամբ հիդրավլիկական տեղակայանքներում հեղուկի կամ գազի ճնշումն ու ծախսը հավասարեցնելու համար։
- Հիդրավլիկական կուտակիչի տարատեսակ էպնեմատիկ կուտակիչը, որը կիրառվում է բարդ պնևմատիկ ցանցերում՝ աշխատանքային ճնշումը հավասարեցնելու համար։
- Ջերմային կուտակիչը ծառայում է ջերմային էներգիայի կուտակման, արդյունաբերական տեղակայանքներում ջերմային և ուժային բեռնվածքները հավասարեցնելու և գոլորշով ու էներգիայով անխափան մատակարարելու նպատակով։
- Իներցիոն կուտակիչը շարժվող մարմին է, որի շարժման քանակը զգալիորեն գերազանցում է արտաքին ուժերի շարժման քանակին։ Որպես իներցիոն կուտակիչը լայնորեն կիրառվում է պտտվող թափանիվը։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 25)։ |