Կուֆշտայն[1][2] (գերմ.՝ Kufstein, բավ․՝ Kufstoa), քաղաք, շրջանային կենտրոն Ավստրիայում, Տիրոլ ֆեդերալ հողում։ Տեղակայված է Ինն գետի ափին, հովտում՝ բաժանելով երկու ալպիական լեռնաշարք, հենց ավստրա-բավարիական սահամանին։

Քաղաք
Կուֆշտայն
գերմ.՝ Kufstein
Զինանշան

ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ՆահանգՏիրոլ
ՀամայնքԿուֆշտայն
Ներքին բաժանումEndach?, Sparchen? և Q1439689?
Մակերես39.37 կմ²
ԲԾՄ499 մ մ
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն17 896 մարդ մարդ (2008)
Ժամային գոտիUTCUTC+1:00, летом UTC+2:00
Հեռախոսային կոդ+43 5372
Փոստային ինդեքս6330-6333
Փոստային դասիչ6330
Ավտոմոբիլային կոդKU
Պաշտոնական կայքkufstein.at
Կուֆշտայն (Ավստրիա)##
Կուֆշտայն (Ավստրիա)

Մտնում է Կուֆշտայնի շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը կազմում է 17 896 մարդ (2008 թվականի փետրվարի 29)։ Տարածքը զբաղեցնում է 39,37 կմ²։

Պատմությունը և տեսարժան վայրերը

խմբագրել

Կուֆշտեյնը ծագել է որպես ամրոց, որի կողքով անցնում էր ճանապարհ Բավարիայից Տիրոլ և հակառակը։ Հերոլդսեկ հսկա ամրոցը, որը XIII—XIV դարերում պատկանել է Ռեգենսբուրգի եպիսկոպոսին, փաստաթղթերով հայտնի է 1205 թվականից։ Առևտրական բնակավայրը, կազմված հինգ թաղամասից, մշակվել է միջնաբերդի հովանու ներքո, Ինն գետի վրա զարգացած առևտրի շնորհիվ․ 1393 թվականին այն վերապահված էր քաղաքի իրավունքներին։

1504 թվականին Մաքսիմիլիան I կայսրը պաշարումից հետո վերցրեց Կուֆշտեյնական ամրոցը և այն միացրեց իրեն ենթակա Տիրոլի կազմին։ Բավարիայի կառավարչին հաջողվեց հետ բերել Կուֆշտեյնը, միայն ժամանակի կարճ ընդհատումներով (1703-1704 թվականներ, 1805-1814 թվականներ), բավարիական օկուպացիայի ժամանակ հին քաղաքը ամբողջովին այրվեց։

Կայզերի աշտարակը, կառուցված Մաքսիմիլիան I-ի հրամանով 1518-1522 թվականներին, մինչև XX դարը օգտագործվել է որպես բանտ։ Ամրոցի պատերից ներս կարելի է այցելել թանգարան և «հերոսների երգեհոն», որը 1931 թվականի կառույց է (Heldenorgel), աշխարի մեծագույններից մեկը, որի ձայնը լսելի է 13 կմ շառավղով, տեղի բնակիչների հավաստիացմամբ։

Այժմեականություն

խմբագրել

Ժամանկակից Կուֆշտայն ոչ միայն հանգստի հայտնի վայր է գերմանացիների և ավստրիացիների համար, այլ նաև ոչ մեծ արդյունաբերական կենտրոն, որտեղ տեղի են ունենում Voere որսորդական սարքերի, Kneissl սպորտային գույքերի և Riedel ապրանքանիշի ընտրատեսակի գավաթների արտադրությունը։

Քաղաքը ավելի հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 1968 թվանաին բավարիացի երգիչ Ֆրենց Լենգը (Franzl Lang) կատարեց համանուն ազգային Das Kufsteiner Lied երգը։ Երգը մեծ հաջողություն և հռչակ ձեռք բերեց։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Австрия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 63. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. Куфштайн // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 183.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուֆշտայն» հոդվածին։