Կրայովա
Կրայովա (ռումիներեն՝ Craiova), քաղաք Ռումինիայի Օլթենիա շրջանում, Դոլժ ժուդեցի վարչական կենտրոնն է։
Կրայովա | |||
ռումիներեն՝ Craiova | |||
| |||
Երկիր | Ռումինիա | ||
---|---|---|---|
Համայնք | Dolj County? | ||
Մակերես | 81,41±0,01 կմ² | ||
ԲԾՄ | 90±1 մետր | ||
Բնակչություն | ▼234 140 մարդ (դեկտեմբերի 1, 2021) | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Փոստային դասիչ | 200008–200820 | ||
Պաշտոնական կայք | primariacraiova.ro(ռում.) | ||
| |||
Ըստ 2005 թվականի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 304 142 մարդ։ 2002 թվականին բնակչության 97,48 %-ը ռումինացիներ էին, 1,5 %-ը՝ գնչուներ, 1 %-ը պատկանում էր այլ ազգությունների։ Բնակիչների մեծամասնությունը ուղղափառ քրիստոնյաներ են։
2016 թվականին բնակչությունը կազմում էր 387 151 մարդ[1]։
Ստուգաբանություն
խմբագրելԱնվան ծագման տարբերակների մեծամասնությունը հանգում են սլավոնական ծագմանը․ ծագել է краль՝ թագավոր բառից[2][3]։ Արդյունքում անվանումը վերափոխվեց՝ հունգ.՝ kilkary[4], ռումիներեն՝ crai, բայց սլավոնական վերջածանց «ov»-ը պահպանվել է[2]։
Աշխարհագրություն
խմբագրելԿրայովան գտնվում է երկրի հարավային հատվածում՝ Ժուի (ռումիներեն՝ Jiu) գետի ափին, Օլթենիա շրջանի կենտրոնական հատվածում՝ Բուխարեստից 227 կմ, իսկ Դունայից՝ 68 կմ հեռավորության վրա։
Պատմություն
խմբագրել1940 թվականի սեպտեմբերի 7-ին քաղաքում կնքվեց Կրայովյան խաղաղության համաձայնագիրը, ըստ որի՝ Ռումինիան Բուլղարիային էր զիջում Հարավային Դոբրուջա շրջանը, և երկու կողմերը համաձայնեցին նոր տարածքներին հարող տարածքներում կատարել բնակչության փոխանակում։
1944 թվականի հոկտեմբերի 5-ին, ԽՍՀՄ-ի միջնորդությամբ, համաձայնագիր կնքվեց զինվորական համագործակցության մասին Բուլղարիայի կառավարության և Հարավսլավիայի ազատագրման ազգային կոմիտեի միջև՝ Հարավսլավիայի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ բուլղարական զորքերի ու ՀԱԱԿ-ի ռազմական գործընկերության և համագործակցության մասին։
Տնտեսություն
խմբագրել- Automobile Craiova — ավտոմոբիլների արտադրություն
- Electroputere — գնացքաքարշերի արտադրություն
Մշակույթ
խմբագրելԲուխարեստից հետո Կրայովան ճարտարապետական պատմական հուշարձանների՝ եկեղեցիների, դղյակների և այլ կառույցների թվով զբաղեցնում է երկրորդ տեղը։
Կրթություն
խմբագրելՏրանսպորտ
խմբագրելՔաղաքի արևելքում՝ կենտրոնից 7 կմ հեռավորության վրա, տեղակայված է Կրայովայի միջազգային օդակայանը։
Քույր քաղաքներ
խմբագրելՀայտնի բնիկներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Populația României pe localități la 1 ianuarie 2016» (PDF). Institutul Național de Statistică. 06.05.2016.
- ↑ 2,0 2,1 Е. М. Поспелов Географические названия мира: Топонимический словарь / Р. А. Агеева. — М.: Русские словари, 1998. — С. 450. — 220 с. — 3000 экз. — ISBN 5-89216-029-7
- ↑ Laurențiu Rădvan, At Europe's Borders: Medieval Towns in the Romanian Principalities, Brill, 2010, 9789004180109, p.272
- ↑ Старовенгерский язык
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրայովա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 675)։ |