Վրացա
Վրացա (բուլղար․՝ Враца), քաղաք Բուլղարիայի հյուսիս-արևմուտքում` Ստարա Պլանինա լեռնազանգվածի մոտ։ Վրաչայի մարզի վարչական կենտրոնն է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վրացա | |||||
բուլղար․՝ Враца[1] անգլ.՝ Vratsa[1] | |||||
| |||||
Երկիր | Բուլղարիա | ||||
Համայնք | Vratsa?[1] | ||||
Մակերես | 212 կմ² | ||||
ԲԾՄ | 344±1 մետր | ||||
Բնակչություն | ▲55 451 մարդ (մարտի 15, 2024)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 092 | ||||
Փոստային դասիչ | 3000 | ||||
Պաշտոնական կայք | vratza.com | ||||
| |||||
Գտնվում է մայրաքաղաք Սոֆիայից 112 կմ հեռավորության վրա։ Քաղաքի նշանաբանն է «Վրացա քաղաք` հին և երիտասարդ»։
Պատմություն
խմբագրելԱվանդաբար ընդունված է համարել, որ քաղաքը միջնադարում հիմնադրել են թրակիացիները։ Այն սկզբնական շրջանում եղել է ընդամենը ամրոց` շրջապատված աշտարակներով։
1794-1797 թվականներին քաղաքի եպիսկոպոսը եղել է Սոֆրոն Վրացացին։ 1876 թվականին քաղաքից 18 կմ հեռավորության վրա թուրքական զորքերի դեմ կռվի ժամանակ մահացել է բուլղար բանաստեղծ, հեղափոխական գործիչ Խրիստո Բոտևը։
1877 թվականին՝ Պլևենի պաշարումից հետո, Նիկոլայ Լեոնովի գլխավորությամբ հյուսիսարևմտյան Բուլղարիա է ուղարկվում հեծելագունդ, որը բաղկացած էր լեյբ-դրագուններից և լեյբ-ուլաններից։ 1877 թվականի նոյեմբերի 8-ին`կարճ հրաձգությունից հետո, քաղաքն ազատագրվում է։ Մի քանի օր անց դրագունյան ոչ մեծ հեծելազոր և երկու ջոկատներ են ուղարկվում Օրխանիե։ Ռավնա տեղանքում ջոկատն ընկնում է շրջափակման մեջ, իսկ երեք պրապորշչիկները` Միխայիլ Դանիլևսկին, Նիկոլայ Վելինսկին և Դիմիտրի Մազիմովը, մահանում են։ Հեծյալները ստիպված հանձնում են զենքերը, որպեսզի դուրս բերեն զոհված ընկերների դիակները։
Պրապորշչիկները հանդիսավոր հուղարկավորվում են եկեղեցու բակում։ Դա առանձնահատուկ պատիվ էր, քանի որ եկեղեցու բակում կարող էին թաղվել միայն հոգևոր և աշխարհիկ այն մարդիկ, ովքեր բացառիկ ծառայություններ էին մատուցել։
Ներկայումս, ի նշանավորումն Բուլղարիայի ազատագրման, բազմաթիվ փողոցներ, հրապարակներ, տարբեր հաստատություններ կրում են Նիկոլայ Ավագի, բանակի հրամանատար իշխան Վլադիմիր Չերկասկու, գեներալներ Գուրկոյի և Սկոբելևի, Վրացայի ազատագրողներ Նիկոլայ Լեոնովի և Միխայիլ Լուկաշովի, ռուս Ալեքսանդր II արքայի անունները։
Բնակչություն
խմբագրելԲնակչության քանակ
խմբագրել1990-91 թվականներին քաղաքի բնակչությունը կազմել է 85.000 մարդ[3]։ 2011 թվականի տվյալներով այն 60.692 բնակիչ ունի[4]։
|
Բնակչության կազմ
խմբագրել2011 թվականիտվյալներով քաղաքի բնակչության կազմն ունի հետևյալ պատկերը.
- Բուլղարացիներ - 53,275 (97.3%)
- Գնչուներ - 1,045 (1.9%)
- Թուրքեր - 54 (0.1%)
- Այլ ազգություններ - 185 (0.3%)
- Անորոշ - 216 (0.4%)
- Գրանցում չունեցող - 5.937 (9.8%)
- Ընդամենը - 60.692
Տեսարժան վայրեր
խմբագրելՔաղաքի կենտրոնում տեղադրված է Խրիստո Բոտևի արձանը։ Այնտեղ են գտնվում նաև Կուրպաշովի և Մեժչիևի պաշտպանական աշտարակները։
Բուլղարական ազգային վերածնունդն են խորհրդանշում Խաջիտոշևների, Իվան Զամբինի,Նիկոլա Վոեվոդայի Գրիգորի Նայդենովի, Վրաչանսկու տները և Հարության եկեղեցին (ХVІІІ դար)։
Քաղաքում գործում է գեղարվեստական պատկերասրահ։
Կալե բարձունքին գտնվում է Խրիստո Բոտևի անվան` 1926-1931 թվականներին կառուցված տունը և Ազատության ավետաբերի արձանը։ Որոշ հեռավորության վրա կա կոթող, որի վրա գրված են Վրացան ազատագրողների անունները[5]։
Պատմության քաղաքային թանգարան
խմբագրելԱռանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում թանգարանում ցուցադրված թրակիական գտածոները և տեղի ոսկերչական դպրոցի կողմից ստեղծված ցուցանմուշները։
Թանգարանում երկայացված են նաև Խրիստո Բոտևին վերաբերող տեղեկատվություն և ցուցանմուշներ։
Բնություն
խմբագրելՔաղաքը գտնվում է լեռների ստորոտին. որոշ տեղերում ժայռերն ուղղակի կախված են տների վրա։ Քաղաքի միջով հոսում է Լևա գետը։
Քաղաքից 16 կմ հեռու գտնվում է Բուլղարիայում ամենից շատ այցելություններ ունեցող քարանձաներից մեկը` Լեդենիկան։
Կլիմա
խմբագրելՎրացայի կլիման չափավոր ցամաքային է։
Վրացայի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 3.2 (37.8) |
5.8 (42.4) |
11.0 (51.8) |
17.5 (63.5) |
23.1 (73.6) |
26.8 (80.2) |
29.5 (85.1) |
29.7 (85.5) |
25.3 (77.5) |
18.4 (65.1) |
11.6 (52.9) |
5.3 (41.5) |
17.3 (63.1) |
Միջին օրական °C (°F) | −0.6 (30.9) |
1.6 (34.9) |
6.4 (43.5) |
12.5 (54.5) |
18.1 (64.6) |
21.8 (71.2) |
24.1 (75.4) |
24.1 (75.4) |
20.0 (68) |
13.5 (56.3) |
7.9 (46.2) |
1.8 (35.2) |
12.6 (54.7) |
Միջին ցածր °C (°F) | −4.3 (24.3) |
−2.7 (27.1) |
1.8 (35.2) |
7.5 (45.5) |
12.1 (53.8) |
15.8 (60.4) |
17.7 (63.9) |
17.5 (63.5) |
13.6 (56.5) |
8.5 (47.3) |
3.7 (38.7) |
−1.4 (29.5) |
7.5 (45.5) |
Տեղումներ մմ (դյույմ) | 48 (1.89) |
41 (1.61) |
52 (2.05) |
71 (2.8) |
112 (4.41) |
106 (4.17) |
78 (3.07) |
61 (2.4) |
59 (2.32) |
65 (2.56) |
62 (2.44) |
54 (2.13) |
809 (31.85) |
աղբյուր: Stringmeteo.org |
Քաղաքական իրավիճակ
խմբագրելՎրացա քաղաքի քաղաքապետը Նիկոլայ Իվանովն է։
Քույր քաղաքներ
խմբագրել- Բոր, Սերբիա (1983)[6][7]
- Կիչևո, Հյուսիսային Մակեդոնիա (2008)[6][7]
- Կոբրին, Բելառուս (2001)[6][7]
- Կրայովա, Ռումինիա (1971)[6][7]
- Սերպուխով, Ռուսաստան (սեպտեմբերի 21, 2008)[8][6][7][…]
- Սումի, Ուկրաինա (հուլիսի 25, 1966)[6][7][9][…]
- Վիլնյով լը Ռուա, Ֆրանսիա (1985)[6][7]
- Օդերի Ֆրանկֆուրտ, Գերմանիա (2009)[10][11][7]
Նշանավոր անձինք
խմբագրել- Անաստաս Յովանովիչ (1817—1899) - սերբ լուսանկարիչ
- Միտո Օրոզով (1859—1923) - բուլղարացի ձեռնարկատեր, քաղաքական գործիչ
- Անդրեյ Նիկոլով (1878—1959) - քանդակագործ, ստեղծել է Բուլղարիայի արվեստի գործիչների դիմանկարներ։
- Դիմիտր Սավով (1887—1951) - բուլղարացի ձեռնարկատեր, քաղաքական գործիչ
Պատկերասրահ
խմբագրել-
Լեդենիկա քարանձավը
-
Վրացան գիշերով
-
Վրացայի շրջակա ժայռեր
-
Վրացայի փողոցներից մեկը
-
Ազգագրական համալիր
-
Թատրոն
-
Աշտարակ Վրացայում
-
Աշտարակ Վրացայում
-
Զբոսաշրջիկների կենտրոն
-
Դպրոց
-
Փողոցներից մեկը
-
Ձմեռային տեսարան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
- ↑ https://www.grao.bg/tna/t41nm-15-03-2024_2.txt
- ↑ (Bulgarian)National Statistical Institute - Towns population 1956-1992
- ↑ (Bulgarian)National Statistical Institute - Main Towns Census 2011
- ↑ Освобождението на Враца — 28 октомври 1877 г. Весела Пелова, гл. експерт при Териториална дирекция на архивите — гр. Враца(չաշխատող հղում)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://old.vratza.bg/?category=33&sub=90
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 https://dariknews.bg/regioni/vraca/vraca-predstavq-pobratimenite-si-gradove-v-izlozhba-517962
- ↑ http://serpuhov.ru/o-serpukhove/goroda-pobratimi/
- ↑ http://www.sumy.net.ua/News/re/0705161.html
- ↑ https://www.frankfurt-oder.de/Verwaltung-Politik/Verwaltung/Frankfurt-International/Partnerst%C3%A4dte/index.php?La=1&object=tx,2616.5227.1
- ↑ http://old.vratza.bg/userfiles/file/obs/Novini/Spogodba_Frnkfurt_na_Oder_01112009.pdf
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի պաշտոնական կայք
- Բնակչության վիճակագրություն
- Վրացա Արխիվացված 2021-01-16 Wayback Machine
- Վրացայի հյուրանոցները (քարտեզ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրացա» հոդվածին։ |