Կրեացիոնիզմ, աշխարհայացք, ըստ որի օրգանական աշխարհի (կյանք) հիմնական ձևերը, մարդկությունն ու Երկիր մոլորակը Աստծո արարչագործության արդյունքն են։ Այն ժխտում է տեսակների մակրոէվոլյուցիան։ Կրեացիոնիզմի տարատեսակություն է համարվում նաև հակաէվոլյուցիոնիզմի կենսաբանական տեսությունը, որին հարում էին շվեդ գիտնական Կառլ Լիննեյը, ֆրանսիացի կենդանաբան Ժ. Կյուվիեն և ուրիշներ։ Լիննեյը գտնում էր, որ բույսերի և կենդանիների բոլոր տեսակները գոյություն ունեն աշխարհի ստեղծման ժամանակներից, միմյանցից անկախ։

Գյուստավ Դորե, Աշխարհի ստեղծումը․ «Աստվածաշունչը Գյուստավ Դորեի փորագրանկարներում» գրքից

Կրեացիոնիզմական հայացքների համակարգերը տարատեսակվում են մաքուր կրոնականից և հասնում մինչև գիտական ըմբռնումների։ Այնպիսի կողմնորոշումները, ինչպիսիք են «գիտական կրեացիոնիզմ» և 1990-ական թվականներին հայտնված նեո-կրեացիոնիզմական հայացքների համակարգը՝ «Խելամիտ մտադրություն»-ը (անգլ.՝ Intelligent design), պնդում են, որ նրանք ունեն գիտական սկզբնաղբյուր։ Չնայած դրան, գիտական միության կողմից դրանք ճանաչվել են կեղծ, քանի որ հակասում են գիտական փաստերին, բացի այդ համապատասխանում են վերիֆիցիրուիզմի, ֆալսիֆիցիրուիսմի (ֆալս՝ կեղծ) և Օկկամայի սկզբունքներին[1][2][3][4]։

Պատմություն

խմբագրել

Կրեացիոնիզմի պատմությունը համարվում է կրոնի պատմության մաս, չնայած, որ տերմինը ինքնին հայտնվել է ոչ այնքան վաղ։ Կրեացիոնիզմ տերմինը հայտնի է դարձել մոտավորապես 19-րդ դարի վերջից, նշանակելով կոնցեպցիա, որը ընդունում է Հին կտակարանում շարադրված արարչագործության պատմության հավաստիությունը։ Տարբեր գիտությունների տվյալների կուտակումը (աստղագիտությունից մինչև երկրաբանություն և կենսաբանություն), հատկապես 19-րդ դարում էվոլյուցիայի տեսության տարածումը, բերել է գիտական նոր հայացքների և աշխարհի աստվածաշնչյան պատկերի միջև հակասության առաջացմանը։ Հետագայում այս հակամարտության արդյունքը դառնում է դրան հաջորդած կրեացիոնիզմի վերածնունդը ինչպես ամբողջություն տելեոլոգիական կոնցեպցիաների, համարվելով պահպանողական քրիստոնյաների պատասխան, գերիշխող դարձած՝ էվոլյուցիայի և կենդանի ու անկենդան բնության առաջացման պատկերացումներին։

1932 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնադրվեց «Բողոքի շարժում էվոլյուցիայի դեմ», որի թիրախում էր ընդգրկված «գիտական» տեղեկատվության և փաստերի տարածումը, որը ապացուցելու էր էվոլյուցիայի ուսմունքի կեղծիքը և աշխարհի աստվածաշնչյանի պատկերի ճշմարտացիությունը։ Մինչ 1970 թվական դրա ակտիվ անդամների քանակը հասել է 850-ի։ 1972 թվականին Միացյալ Թագավորությունում հիմնադրվել է «Նյուտոնի անվան գիտական միություն»[5]։

ԱՄՆ-ում կրեացիոնիստների բավականին ազդեցիկ կազմակերպությամբ հաջողվեց հասնել էվոլյուցիոն կենսաբանության դասավանդման ժամանակավոր արգելքի մի քանի նահանգների հանրային դպրոցներում, իսկ 1960-ականների կեսերին «երիտասարդ կրեացիոնիզմի» ակտիվիստները սկսեցին հասնել դպրոցական ծրագրում «գիտական կրեացիոնիզմի» դասավանդման ներմուծմանը[6]։ 1975 թվականին «Դանիել ընդդեմ Ուոտերսի» դատական գործի հարուցմամբ դպրոցում մաքուր կրեացիոնիզմի դասավանդումը համարվեց ոչ սահմանադրական, որը առաջ բերեց անվանման փոխարինմանը «արարչագործության գիտություն» անվամբ, իսկ դրա արգելումից հետո 1987 թվականին («Էդվարդս ընդդեմ Ագիլլարդա դատավարություն»), փոխարինվեց «բանական միտք» անվամբ, որը կրկին արգելվեց դատարանի կողմից 2005 թվականին («Կիցմիլլեր ընդդեմ Դովերի դատավարություն»)[7][8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «National Science Teachers Association Disappointed About Intelligent Design Comments Made by President Bush». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 5-ին.
  2. Statements from Scientific and Scholarly Organizations
  3. Royal Society issues statement on evolution
  4. Science and Creationism: A View from the National Academy of Sciences, Second Edition
  5. Мортон Дженкинс. 101 ключевая идея: Эволюция. — М.: ФАИР-ПРЕСС, 2001. С. 97-98. ISBN 5-8183-0354-3
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  8. Philo: Allegorical Interpretation, I
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 683  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրեացիոնիզմ» հոդվածին։