ՀՊՃՀ Էլեկտրատեխնիկական դեպարտամենտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՀՊՃՀ-ի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը հիմնադրվել է 1942 թ.–ին։ Ֆակուլտետն ունի 3 ամբիոն՝ էլեկտրական մեքենաների և ապարատների, արտադրական պրոցեսների, տեղակայանքների ավտոմատացման և էլեկտրաբանեցման, տեսական և ընդհանուր էլեկտրատեխնիկայի, որտեղ դասավանդում են 9 պրոֆեսոր, 30 դոցենտ, 11 ասիստենտ և դասախոս։
Ընդհանուր տեղեկատվություն
խմբագրելԳործունեության տարիների ընթացքում ֆակուլտետը ղեկավարել են՝
- Ալեքսանդր Խաչատրյանը(1942-1943)
- Վիկտոր Խաշչինսկինը (1943-1947),
- Երեմ Սաֆարյանը (1947-1948),
- Վիկտոր Պետրոսյանը (1948-1952),
- Սուրեն Ավագյանը (1952-1956),
- Էմիլ Դիլանյանը (1956-1961),
- Վազգեն Գյուլխանդանյանը (1961-1978),
- Յուրի Չատինյանը (1978-1990),
- Միքայել Մնացականյանը (1990-1994),
- Ժորա Միրզաբեկյանը (1994-1998),
- Սուրեն Հովսեփյանը (1998-2008).
- 2009 թ.-ից ֆակուլտետի դեկանն է Վարդան Համբարյանը։
Ֆակուլտետի 50 դասախոսներից 40-ը (80%) ունեն գիտական աստիճաններ։ Կրթական 4 ծրագրերի 2 մասնագիտությունների գծով ֆակուլտետում սովորում են 404 ուսանող, 29 մագիստրանտ, 9 ասպիրանտ։
Ֆակուլտետի գիտահետազոտական աշխատանքի հիմնական ուղղություններն են՝ անհամասեռ միջավայրում էլեկտրական և մագնիսական դաշտերի, շարժվող տարրական մասնիկների էլեկտրակամագնիսական դաշտի հետազոտում, գծային և ոչ գծային շղթաների հաշվարկի նոր մեթոդների մշակում, մետաղական և ոչ մետաղական հանքաքարերի մանրացման գործընթացն ապահովող էլեկտրամեխանիկական համակարգի մոդելավորում և լավարկում, ֆոտոփոխակերպիչների կողմնորոշման և դրանց ինֆորմացիոն չափիչ համակարգերի հետազոտում, շահագործման ընթացքում խոշոր հիդրոգեներատորների ախտորոշման համակարգերի որակային կատարելագործված մշակում, ավտոմատացման և կառավարման նոր էլեկտրամագնիսական համակարգերի մշակում, էլեկտրամեկուսիչ նյութերի և կառուցվածքների ախտորոշման մեթոդների մշակում։
Արտաքին հղումներ
խմբագրելՀայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կայք էջը Արխիվացված 2011-10-04 Wayback Machine