Հազզո
Հազզո, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի նահանգի Մուշ գավառի Սասուն գավառակի կենտրոնը, Բիթլիսից մոտ 60 կմ հարավ-արևմուտք, Արզան (Խարզան) գետի աջ ափին, բերրի սարահարթում։ 16-19-րդ դարերի 40-ական թթ.` նշանավոր բերդաքաղաք, համանուն քրդական հուքյումեթության (կիսանկախ իշխանություն) կենտրոնը։
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Հազզո | ||
թուրքերեն՝ Kozluk | ||
Երկիր | Թուրքիա | |
Ենթարկում | Շրջանային կենտրոն | |
Մարզ | Բաթմանի | |
Համայնք | Բաթմանի մարզ[1] | |
Այլ անվանումներ | Հզու, Խզու, Քոզլուք | |
Մակերես | 1.119 կմ² | |
Բնակչություն | 21.380 մարդ (2008) | |
Ագլոմերացիա | 62.114 | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 488 | |
Փոստային դասիչ | 72400 | |
Ավտոմոբիլային կոդ | 72 | |
Պաշտոնական կայք | kozluk.gov.tr (թուրքերեն) | |
| ||
Բնակչություն
խմբագրելԸստ Ղուկաս Ինճիճյանի՝ 19-րդ դարի սկզբին ուներ 500 տուն հայ բնակիչ (քաղաքի բնակչության կեսը)։ 1878 թվականին՝ 2400, 1914 թվականին՝ մոտ 3000 հայ բնակիչ։ Զբաղվում էին արհեստներով, առևտրով, երկրագործությամբ, այգեգործությամբ, գինեգործությամբ։
Հազզոյի հայ բնակչության մեծ մասը բնաջնջվել է 1915 թվականին, Մեծ Եղեռնի ժամանակ։ Փրկվածները հիմնականում ապաստանել են Արևելյան Հայաստանում։ Հազզոն վերանվանվել է Քոզլուք։
Օգտակար հանածոներ
խմբագրելՔաղաքի շրջակայքում կային մեծ թվով աղահանքեր։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՀազզո գյուղում ունեին եկեղեցի (Սուրբ Աստվածածին կամ Քաջ Մուշեղ)։ Հազզոյից ոչ հեռու, Նորշեն գյուղի մոտ գտնվում էր Սուրբ Կոնոնոսի վանքը։
Կրթություն
խմբագրելԳյուղաքաղաքում գործում էր Կ. Պոլսի Միացյալ ընկերության ջանքերով 1870-ական թթ. բացված նախակրթարան։
Գրականություն
խմբագրել- Ինճիճյան Ղ., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, Ասիա, հ. 1, Վնտ., 1806։
- Միրախորյան Մ., Նկարագրական ուղևորություն ի հայաբնակ գավառս Արևելյան Հայաստանի, հ. 1, ԿՊ, 1884։
- Տեվկանց Ա., Այցելություն ի Հայաստան 1878 թ., Երևան, 1985։
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 45)։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- ↑ GEOnet Names Server — 2018.