Հակոբ Սալախյան
Հակոբ Նշանի Սալախյան (սեպտեմբերի 1, 1922[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ[1] - սեպտեմբերի 1, 1969[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1948)։
Հակոբ Սալախյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1922[1] Խարկով, Ուկրաինական ԽՍՀ[1] |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1969[1] (47 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | գրականագետ, մշակութային գործիչ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1], Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1], ՀԳՄ[1], Հայֆիլմ[1], Լիտերատուրնայա գազետա[1], Դրուժբա նարոդով[1] և Ռուսաստանի պետական ծառայության ակադեմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ալմա մատեր | ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետ (1944)[1] և Սանկտ Պետերբուրգի համալսարան (1947) |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Խարկով քաղաքում։ Ավարտել է Խարկովի հայկական միջնակարգ դպրոցը, 1944 թվականին՝ Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը։
1944-1947 թվականներին սովորել է Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրայում։ 1947 թվականին «Լև Տոլստոյի վաղ շրջանի գեղագիտական հայացքները» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1948-1958 թվականներին դասախոսել է Երևանի համալսարանում և կոնսերվատորիայում։ 1954-1958 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության երկրորդ քարտուղար, «Հայֆիլմ» կինոստուդիայի սցենարական բաժնի վարիչ, «Լիտերատուրնայա գազետա» թերթի Հայաստանի սեփական թղթակից, 1959-1969 թվականներին՝ «Դրուժբա նարոդով» (Մոսկվա) ամսագրի խմբագրի տեղակալ։
Ռուս գրականության պատմություն է դասավանդել ՍՄԿԿ Կենտկոմին կից հասարակական գիտությունների ակադեմիայում։ 1952-ին լույս է տեսել Սալախյանի «Ն․ Վ․ Գոգոլ․ քննադատական կենսագրական ակնարկ» գիրքը, 1957-ին՝ «Եղիշե Չարենց»՝ բանաստեղծի կենսագրության և ստեղծագործության մասին առաջին ամբողջական մենագրությունը։ Գրականագիտական խոր վերլուծություններով է գրված Տ․ Շևչենկոյի կյանքի ու գործունեության վերաբերյալ «Զինված մարգարեն» (1964) աշխատությունը։ Սալախյան առաջաբաններ է գրել Հ․ Պարոնյանի, Գ․ Զոհրապի, Հ․ Հակոբյանի ռուս. հրատարակությունների համար։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։
Ռուսերեն լույս են տեսել «Եղիշե Չարենց» (Երևան, 1956, Մոսկվա, 1958), «Հինավուրցը և երիտասարդը» (Մոսկվա, 1971) գրքերը։ Մահացել է Մոսկվայում[2]։ ԽՄԿԿ անդամ՝ 1948-ից։
Մատենագիտություն
խմբագրել- Ն. Վ. Գոգոլ (քննադատական-կենսագրական ակնարկ), Երևան, Հայպետհրատ, 1952, 114 էջ։
- Եղիշե Չարենց, Երևան, Հայպետհրատ, 1957, 204 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, հատոր 2 (1917-1941, հատորի «Եղիշե Չարենց» գլուխը գրել է Հ. Սալախյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
- Զինված մարգարեն (Տ. Գ. Շևչենկոյի կյանքն ու գրական գործունեությունը), Երևան, Հայպետհրատ, 1964, 233 էջ։
- Ժամանակիդ շունչը դարձիր, Երևան, «Հայաստան», 1967, 168 էջ։
- Դասականներ և ժամանակակիցներ, Երևան, «Հայաստան», 1971, 596 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Սալախյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 115)։ |