Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն
Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն (եբրայերեն՝ הַהִסְתַּדְּרוּת הַצִּיּוֹנִית הָעוֹלָמִית, HaHistadrut HaTsionit HaOlamit), կամ WZO, հիմնադրվել է Թեոդոր Հերցլի նախաձեռնությամբ որպես սիոնիստական կազմակերպություն Առաջին սիոնիստական կոնգրեսում, որը կայացել է 1897 թվականի օգոստոսին Բազել քաղաքում (Շվեյցարիա)։ Կոնգրեսի մասնակիցները ընդունեցին բանաձև, որով սահմանվեցին սիոնիստական շարժման նպատակները։ Հենց այդ որոշումն էլ հայտնի դարձավ որպես «Բազելյան ծրագիր»։ Ծրագրից մասնավորապես հետևում է, որ «սիոնիզմը ձգտում է վստահություն հաստատել Պաղեստինում հրեական ժողովրդի կյանքի իրավական հիմքերի համար»։ Այդ նպատակին հասնելու համար Կոնգրեսն առաջարկում էր կիրառել հետևյալ միջոցները`
- Պաղեստինում հրեական գյուղացիական տնտեսությունների [ֆերմերների], արհեստավորների և առևտրականների միավորում,
- բոլոր հրեաների տեղական կամ խմբային միասնական ֆեդերացիաների [միավորված կազմակերպության] ստեղծում, տարբեր երկրների օրենքների համաձայն,
- հրեական ազգային ինքնավստահության և ինքնագիտակցության ամրապնդում,
- սիոնիստական նպատակներին հասնելու նախնական քայլերի համար անհրաժեշտ պետական դրամաշնորհների հատկացում։
Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | Միջազգային կազմակերպություն և Jewish organization? |
Երկիր | Իսրայել[1] |
Հապավում | WZO |
Հիմնադրված | օգոստոս 1897[2][3][4][…] |
Գլխադասային գրասենյակ | National Institutions House, Երուսաղեմ |
Գլխավոր քարտուղար | Թեոդոր Հերցլ, Դավիդ Վոլֆսոն, Օտտո Վարբուրգ, Խաիմ Վեյցման, Նախում Սոկոլով, Խաիմ Վեյցման, Nahum Goldmann?, Դավիդ բեն Գուրիոն, Nahum Goldmann?, Ehud Avriel?, Յիցակ Նավոն, Arieh Dultzin?, Սիմխա Դինից, Yehiel Leket?, Ավրաամ Բուրգ, Sallai Meridor?, Զեև Բելսկի, Avraham Duvdevani? և Yaakov Hagoel? |
Հիմնադիր | Թեոդոր Հերցլ և Մաքս Նորդաու |
Կայք | wzo.org.il(եբրայերեն)(անգլ.) |
Ներկայումս Սիոնիստական կազմակերպության անդամ կարող է լինել ցանկացած հրեական միավորում, որն ընդունում է նրա ծրագիրը, նույնիսկ եթե նրա ոչ բոլոր անդամներն են հանդիսանում սիոնիզմի կողմնակիցներ։ ՀՍԿ-ի կազմի մեջ մտնում են, ազգային սիոնիստական միություններ (այդ թվում ԱՄՆ-ի կանանց սիոնիստական Հադասահ կազմակերպությունը), միջազգային սիոնիստական ֆեդերացիաներ` Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպությունը, հրեական Բնեյ Բրիտ միջազգային կազմակերպությունը, «Մակկաբիադա» Համաշխարհային սպորտային ընկերությունը, Սեֆարդի միջազգային ֆեդերացիան, Հրեա ուսանողների համաշխարհային միությունը, (WUJS), Համաշխարհային հուդաիզմի երեք ուղղությունների ներկայացուցիչները (ուղղափառ, պահպանողական և բարեփոխիչ), Անկախ պետությունների համագործակցության պատվիրակությունները և այլն։ Սիոնիստական կազմակերպությունը ներկայումս բարձր մակարդակով ապակենտրոնացված է։ ՀՍԿ-ի գործառնական բաժնի կողմից ստեղծված «Հրեական գործակալությունը» («Սոհնուտ») իր առջև դրված նպատակներով շատ մոտ է սիոնիստական կազմակերպությանը։ Այդ կազմակերպությունների խնդիրները հաճախ փոխկապակցված են եղել, ինչպես Իսրայել պետության ստեղծումից առաջ, այնպես էլ հետագա պատմության ընթացքում։ ՀՍԿ-ի և Հրեական գործակալության կանոնադրություններում էական փոփոխություններ են տեղի ունեցել1952, 1970 և 1979 թվականներին[5]։
Պատմություն
խմբագրելՍիոնիստական կազմակերպությունը (եբրայերեն՝ הַהִסְתַּדְּרוּת הַצִּיּוֹנִית, HaHistadrut HaTsionit), կամ ZO, ստեղծվել է 1897 թվականին Առաջին սիոնիստական Կոնգրեսում, որը տեղի է ունեցել օգոստոսի 29-ից 31-ը Բազելում (Շվեյցարիա)։ 1960 թվականի հունվարից կազմակերպությունը սկսեց կոչվել Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն։ Առաջին օրվանից սկսած Սիոնիստական կազմակերպությունը ղեկավարել է սիոնիստական շարժումը, որի նպատակն է եղել հրեական օջախի ստեղծումը Իսրայելի հողում, որը գտնվում էր Օսմանյան կայսրության կազմում, հետագայում Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բրիտանական մանդատի ներքո։
Երուսաղեմյան ծրագիր
խմբագրել1948 թվականի մայիսի 14-ին հայտարարվեց Իսրայել պետության ստեղծման մասին։ ՀՍԿ-ի բազմաթիվ վարչական հաստատություններ, որոնք ամրապնդվել էին նախորդ տասնամյակներում պարբերաբար անցկացվող սիոնիստական կոնգրեսների ժամանակ շարունակեցին իրենց գործունեությունը։ Սիոնիզմի և հրեական ժողովրդի ազգային ազատագրական շարժման շնորհիվ ստեղծվեց Իսրայելի ժողավրդավարական պետությունը, որը դարձավ սիոնիստական երազանքի գլխավոր արտացոլումը, հրեա ժողովուրդն ունեցավ իր սեփական երկիրը և ընդհանուր ապագան։ Իսրայել պետության ստեղծումից հետո 23-րդ Սիոնիստական կոնգրեսը (Երուսաղեմ, 1951) հրապարակեց «Երուսաղեմյան ծրագիր» անվանումով հայտնի հռչակագիրը, որով ՀՍԿ-ի ծրագիրը համապատասխանեցվեց նոր իրականության հետ։
Երուսաղեմյան ծրագիրը նորից վերանայվեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո 27-րդ Սիոնիստական կոնգրեսում (Երուսաղեմ, 1968)։
2004 թվականի հունիսին Սիոնիստական Խորհրդի հավանությանն արժանացած և ընդունված Երուսաղեմյան ծրագիրը ներկայումս համարվում է Համաշխարհային իսրայելական կազմակերպության քաղաքական հարթակն ու ծրագիրը։
Ըստ Իսրայելի օրենսդրության
խմբագրելԵրկրորդ գումարման Քնեսեթը 1952 թվականին ընդունեց «Աշխարհի սիոնիստական կազմակերպության» կարգավիճակի և Էրեց-Իսրայել հրեական գործակալության մասին օրենքը[6]։ Իսրայելի օրենսդրությանը համապատասխան` Իսրայելը «ամբողջ հրեա ժողովրդի» երկիրն է։ Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը, ինչպես և Հրեական գործակալությունը, լիազորված է «գործել Իսրայել պետությունում հանուն երկրի զարգացման և բնակեցման»[7]։
Համաշխարհային սիոնիստական կոնգրես
խմբագրելՀամաշխարհային սիոնիստական կոնգրեսը ստեղծել է Թեոդոր Հերցլը։ Այն Համաշխարհային սիոնիստական կազմակերպության գերագույն մարմինն է և օրենսդիր իշխանությունը։ Այն ընտրում է պաշտոնյաներին և որոշում է Համաշխարհային սիոնիստական կազմակերպության և Հրեական գործակալության քաղաքականությունը[8]։ Առաջին համաշխարհային սիոնիստական կոնգրեսը տեղի է ունեցել 1897 թվականին Շվեյցարիայի Բազել քաղաքում։
Հերցլի մրցանակ
խմբագրել2004 թվականից ի վեր Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը լավագույն պատանիների և աղջիկների համար դիտարկում է ամենամյա մրցանակ կամավորական աշխատանքի համար։ Մրցանակը տրվում է Իսրայելի պետության անունից[9]։
Նախագահների ցանկ
խմբագրել- 1897-1904 Թեոդոր Հերցլ
- 1905-1911 Դավիդ Վոլֆսոն
- 1911-1920 Օտտո Վարբուրգ
- 1921-1931 Խայիմ Վեյցման
- 1931-1935 Նախում Սոկոլով
- 1935-1946 Խայիմ Վեյցման
- 1946-1956 թափուր
- 1956-1968 Նախում Գոլդման
- 1972-1978 Յիցակ Նավոն
- 1974-1975 Պինխաս Սապիր
- 1987-1994 Սիմխա Դինից
- 1995-1999 Ավրաամ Բուրգ
- 2005-2009 Զեև Բելսկի
- 2010 - Ավրաամ Դուվդևանի[10]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.nli.org.il/media/4693/israeli-publishers.csv
- ↑ Сионистская организация // Краткая еврейская энциклопедия (ռուս.) / под ред. И. Орен — (untranslated), 1976.
- ↑ Jewish Virtual Library — 1998.
- ↑ http://www.jstor.org/stable/446738 — doi:10.2307/446738
- ↑ Spencer C. Tucker, Priscilla Roberts, ed. (2008). The Encyclopedia Of The Arab Israeli Conflict: A Political, Social, And Military History. Santa Barbara, California: ABC-CLIO. p. 1095. ISBN 978-1851098422. Retrieved 2 February 2015.
- ↑ «Закон о статусе Всемирной сионистcкой организации и Еврейского агентства для Эрец-Исраэль 1952 года(եբրայերեն)». Վերցված է 26 декабрь 2015-ին.
- ↑ Государство Израиль. Израиль и мировое еврейство՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ «Zionist Congress». World Zionist Organization. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Wzo.org.il. Archived from the original on September 27, 2007. Retrieved 2008-11-29
- ↑ Jerusalem Post: WZO gets 1st religious-Zionist chairman
Արտաքին հղումներ
խմբագրել- ՍԻոնիստական կազմակերպություն՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ՍԻոնիստական կոնգրեսներ՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- «Zionistische Weltorganisation» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
- Կենտրչոնական սիոնիստական արխիվ (Երուսաղեմ)(եբրայերեն)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաշխարհային սիոնիստական կազմակերպություն» հոդվածին։ |