Համո Ամիրխանյան

հայ գրականագետ, լրագրող, խմբագիր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Համո Ազիզի Ամիրխանյան (մայիսի 10, 1906(1906-05-10), Մաշտակ - նոյեմբերի 16, 1986(1986-11-16), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1941 թվականից։

Համո Ամիրխանյան
Ծնվել էմայիսի 10, 1906(1906-05-10)
ԾննդավայրՄաշտակ
Վախճանվել էնոյեմբերի 16, 1986(1986-11-16) (80 տարեկան)
Վախճանի վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, լրագրող և խմբագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԿոմունիստ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
Համո Ամիրխանյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի Մաշտակ գյուղում։ Ապրել ու դաստիարակվել է մանկատներում։ 1923-1925 թվականներին որպես գործավար աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում։ 1925 թվականին եղել է Երևանի Երիտասարդական ակումբի վարիչը և ԼԿԵՄ Երևանի կոմիտեի ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալը, 1927-1929 թվականներին՝ Նոր Բայազետի և Էջմիածնի լուսավորության աշխատողների արհմիության գավառային կոմիտեի պատասխանատու քարտուղար, իսկ 1929-1931 թվականներին՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի ագիտացիայի և տեսական ուսուցման բաժնի վարիչի տեղակալ։

1931 թվականին տեղափոխվել է Բաքու և սովորել տեղի գիտահետազոտական ինստիտուտ-ասպիրանտուրայում։ 1933-1934 թվականներին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, խմբագրի տեղակալ, խմբագիր (1941 թվականից)։ 1944-1948 թվականներին եղել է Ադրբեջանական ԽՍՀ լուսավորության նախարարի տեղակալ, Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի մամուլի սեկտորի աշխատակից։ 1948-1954 թվականներին նորից աշխատել է որպես Բաքվի «Կոմունիստ» թերթի խմբագիր։ 1945 թվականին ավարտել է Ադրբեջանի հեռակա մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը։ 1948 թվականին, Երևանում, «Սովետահայ գրականության զարգացումը Ադրբեջանում» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1954-1968 թվականներին աշխատել է Ադրբեջանի ռադիոկոմիտեում որպես հայկական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր։ Միաժամանակ 1964-1967 թվականներին եղել է Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահը։ 1968 թվականից աշխատել է Հայաստանի ԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ-ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղում որպես ավագ գիտաշխատող։ Եղել է ԽՍՀՄ III գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[1]։

Օգտագործել է Ա., Հ. Ամ., Ազիզյան, Հ. Ազիզյան, Հ. Լուսինյան, Հ. Ա., А. Азизян ծածկանունները[2]։

Հ. Ամիրխանյանի երկերի մատենագրություն

խմբագրել
  • Սովետահայ գրականության զարգացումը Ադրբեջանում, Բաքու, Ազերնեշր, 1949, 172 էջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 41.
  2. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 556։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համո Ամիրխանյան» հոդվածին։