Հայաստանի լեզուներ
Հայաստանը էթնիկապես միատարր երկիր է, որտեղ հայերենը երկրի պաշտոնական և ամենատարածված լեզուն է։ Ամենատարածված օտար լեզուն ռուսերենն է։ Սակայն, վերջին տարիներին անգլերենը ժողովրդականություն է ձեռք բերում։ Ֆրանսերեն ու մի քանի այլ լեզուներ նույնպես սկսել են դասավանդվել և օգտագործվել։ Քրդերենը երկրի ամենամեծ փոքրամասնությունն է, որով խոսում են եզդիները։ Հայաստանի կառավարության կողմից ճանաչված այլ լեզուներն են՝ ասորերեն, հունարեն և ռուսերեն։
Հայերենի կարգավիճակ
խմբագրելԸստ Հայաստանի սահմանադրության 12-րդ հոդվածի՝ Հայաստանի պաշտոնական լեզուն հայերենն է[1]։ Հայերենը կրթության, կառավարման և հասարակական կյանքի հիմնական լեզուն է[2]։ Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է, որն օգտագործում է 5-րդ դարում ստեղծված եզակի այբուբեն։ Խորհրդային Միության կործանումից հետո Հայաստանը Հարավային Կովկասի երկրներից ամենահաջողակն է եղել լեզվական ապառուսականացման մեջ[3]։
Օտար լեզուներ
խմբագրելՔաղաքական և պատմական պատճառներով ռուսերենը Հայաստանում ամենատարածված օտար լեզուն է։ Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում, գործում են ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն համալսարաններ։ Հայաստանի համալսարաններում հասանելի են բազմաթիվ լեզուների կուրսեր, օրինակ՝ Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանում։
Ռուսերեն
խմբագրելՀայերեն-ռուսերեն բիլենգուալիզմը Խորհրդային Հայաստանում[4] | ||||
Տարի | Հայկական ԽՍՀ | Գյուղական | Քաղաքային | Երևան |
---|---|---|---|---|
1970 | 23.3% | 9.5% | 31.6% | 36.5% |
1979 | 34.2% | 17.7% | 41.7% | 47.5% |
Ռուսերենը Հայաստանում ամենատարածված օտար լեզուն է, չնայած ռուսերենի իմացության մակարդակը էականորեն նվազել է Հայաստանի անկախացումից հետո (1991)[3]։ 2010 թվականի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով Հայաստանի բնակչության մոտ 70 տոկոսը կարող է խոսել ռուսերեն[5]։ Ըստ 1999 թվականին արված մի հետազոտության՝ բնակչության մոտ 40 տոկոսը սահուն խոսում է ռուսերեն[6]։ Ռուսերեն հեռուստատեսություններ (2003 թվականի դրությամբ չորս ալիք)[7] և թերթեր լայնորեն հասանելի են Հայաստանում[3] 2012 թվականին արված հարցման համաձայն` հայաստանցիների 94 տոկոսն ունի ռուսերենի տարրական, 24 տոկոսը՝ բարձր մակարդակի, 59 տոկոսը՝ միջին, իսկ 11 տոկոսը՝ սկսնակ մակարդակի գիտելիքներ[8]։
Հայաստանի ներկա տարածքը 19-րդ դարից Ռուսական Կայսրության տիրապետության տակ էր։ Այս ժամանակներից ռուսերենը Հայաստանի պատմության և կյանքի մեջ կարևոր դեր է ունեցել։ Մասնավորապես, 1828-1919 և 1921-1991 թվականներին ամբողջ պաշտոնական գրագրությունը արվում էր ռուսերեն, քանի որ այս շրջաններում ռուսերենը վարչական լեզուն էր։ Ըստ գնահատականների՝ 20-րդ դարի սկզբին հայերի միայն 3-4 տոկոսն էր կարողանում գրել կամ խոսել ռուսերեն[9]։
Խորհրդային շրջանում սրընթաց ռուսականացում է եղել, մասնավորապես, Ստալինի իշխանություն գալուց հետո՝ 1930-ականների կեսերին, երբ ռուսերենը դարձավ Խորհրդային Միության լինգվա ֆրանկա[10] Մինչև 1990 թվականը ռուսերենը լայնորեն կիրառելի էր Հայաստանում[11]։ 1988 թվականին մոտավորապես 100,000 հայ աշակերտներ հաճախում էին ռուսալեզու դպրոցներ[10]։ Ռուսերենը ակադեմիական հետազոտությունների հիմնական լեզուն էր, չնայած ըստ սահմանադրության՝ երկրի պետական լեզուն հայերենն էր։ Շատ մտավորականներ իրենց երեխաներին ուղարկում էին ռուսալեզու դպրոցներ[10], որոնք հայերենի ապագայի համար վտանգավոր էին համարվում[11]։
1991 թվականից իրադրությունը արմատապես փոխվեց. in concern of studying it at secondary and high school as a general subject։ Գործնականում գրեթե բոլոր կրթական հաստատություններում ուսուցանելու գործընթացը հայերեն էր, նույնիսկ համալսարանների ռուսական ֆակուլտետներում։ Այսպիսով, ռուսերենը կորցնում է երկրորդ մայրենի լեզվի կարգավիճակն ու համարվում օտար լեզու։ Ռուսալեզու ընդհանուր ուսանողների քանակը էականորեն նվազեց[12]։
2001 թվականի մարդահամարի համաձայն՝ Հայաստանում ռուսերենը մայրենի լեզու է համարում 29,563 մարդ, որոնցից 14,728-ը էթնիկ հայեր[13]։ Բաքվի և Ադրբեջանի այլ քաղաքների փախստական հայերից շատերը խոսում են միայն ռուսերեն[11]։
Ըստ «Գելափ» կազմակերպության հարցման՝ 2006 թվականին հայաստանցիների 73 տոկոսը, իսկ 2007 թվականին՝ 75 տոկոսը ասել են, որ երկրում երեխաների համար ռուսերեն սովորելը շատ կարևոր է[14]։
2011 թվականի մարդահամարի համաձայն՝ 23,484 մարդու կամ Հայաստանի քաղաքացիների 0.8 տոկոսի համար ռուսերենն առաջին լեզուն է, որոնցից 11,859-ը՝ հայեր, 10,472-ը՝ ռուսներ։ Բացի դրանից` Հայաստանի քաղաքացիների 52.7 տոկոսը կամ 1,591,246 մարդ ռուսերենը համարում է երկրորդ լեզու[15]։
Անգլերեն
խմբագրելՀայաստանի անկախացումից հետո անգլերենի ժողովրդականությունը աճել է։ Տարեցտարի ավելի շատ մարդ է սովորում անգլերեն[16]։ Ի հակադրություն նախորդ տասնամյակների` անգլերեն դասավանդող դպրոցների քանակը աստիճանաբար աճել է, սակայն անգլերենը դեռ շատ հեռու է ռուսերենից իմացության առումով։ Ըստ 2012 թվականին արված հարցման՝ հայաստանցիների 40 տոկոսը ունի անգլերենի տարրական գիտելիքներ, բայց բարձր մակարդակ ունի միայն 4 տոկոսը, 16 տոկոսը միջին, իսկ 20 տոկոսը սկսնակ գիտելիքներ։ Այնուամենայնիվ, հայերի շրջանում անգլերենը ավելի նախընտրելի է. 50 տոկոսը կարծում է, որ անգլերենը պետք է ուսուցանվի միջնակարգ դպրոցում, մինչդեռ ռուսերենի ուսուցմանը կողմ է 44 տոկոսը[8]։
CNN-ը 2002 թվականից հեռարձակվում է Հայաստանում։ The Times-ը հասանելի է կրպակներում[7]։
Հայաստանի ամերիկյան համալսարանը հիմնադրվել է 1991 թվականին։ Առաջարկելով անգլերեն կրթություն` ՀԱՀ-ը ձգտում է հասանելի դառնալ շրջանում այլ երկրների բարձր որակավորում ունեցող անձանց համար[17]։
Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ Հայաստանի քաղաքացիների 3.6 տոկոսը կամ 107,922 մարդ կարող է խոսել անգլերեն որպես երկրորդ լեզու, որոնցից 107,002-ը էթնիկ հայեր են[15]։
Այլ
խմբագրելՀայաստանում տարածված այլ օտար լեզուներից են ֆրանսերենը, գերմաներենը, իտալերենը, իսպաներենը և պարսկերենը։ 2008 թվականից Հայաստանը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ, իսկ 2012 թվականի հոկտեմբերից՝ լրիվ անդամ է[18]։ Հայաստանում Ֆրանսիական համալսարանը հիմնվել է 2000 թվականին՝ Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև կնքված համաձայնության համաձայն։ Մոտ 600 ուսանողով ՀՖՀ-ը ոչ ֆրանսախոս երկրում աշխարհի ամենամեծ ֆրանսիական համալսարանն է[19]։
Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ ֆրանսերենը երկրորդ լեզու համարում է Հայաստանի քաղաքացիներից 10,106-ը (10,106-ը էթնիկ հայեր), գերմաներենը՝ 6,342 մարդ (6,210-ը էթնիկ հայերեր), պարսկերենը՝ 4,396 մարդ (4,352-ը էթնիկ հայեր) իսկ 29,430-ը նշել է այլ լեզու (25,899-ը էթնիկ հայեր)[15] Շատ հայերի համար ադրբեջաներենը երկրորդ լեզու է, քանի որ Արցախյան ազատամարտի տարիներին Ադրբեջանից Հայաստան է գաղթել մոտ 370,000 փախստական[20]։
Փոքրամասնությունների լեզուներ
խմբագրելՀայաստանը 2001 թվականին միացել է Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիային, որը պաշտպանում է փոքրամասնությունների լեզուները. ասորերեն, հունարեն, ռուսերեն և քրդերեն[3]։
Քրդերեն
խմբագրելԵզդիները Հայաստանի ամենամեծ փոքրամասնությունն են։ Ըստ 2001 թվականի մարդահամարի՝ 40,620 մարդ իրեն համարում է եզդի, իսկ 1,519-ը՝ քուրդ[21]։ Նույն աղբյուրի համաձայն՝ 31,310-ի համար քրդերենը մայրենի լեզու է[13]։
Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ Հայաստանում կա 37,403 քուրդ (35,272 եզդիներ և 2,131 ոչ եզդի քրդեր)։ Հայաստանի քաղաքացիներից 33,509-ի համար քրդերենը առաջին լեզու է (31,479-ը նշել են եզդիերեն, իսկ 2,030-ը՝ քրդերեն), որոնցից 32,688-ը էթնիկ քրդեր են, իսկ 821-ը որ քրդեր (777-ը՝ էթնիկ հայեր)[15]։
Ռուսերեն
խմբագրել2001 թվականի համաձայն՝ հայաստանցիներից 29,563 մարդու համար ռուսերենը մայրենի լեզու է, որոնցից 12,905-ը էթնիկ ռուսներ[13]։
Ըստ 2011 թվականի Հայաստանի մարդահամարի՝ Հայաստանում կա 11,862 ռուս, որոնցից 10,472-ի համար ռուսերենը առաջին լեզու է, իսկ 1,328-ի համար առաջին լեզու է հայերենը։ Էթնիկ ռուսներից բացի 13,012 մարդ համար ռուսերենը մայրենի լեզու է, որոնցից 11,859-ը էթնիկ հայեր։ Բացի դա, Հայաստանի քաղաքացիների 52.7 տոկոսը կամ 1,591,246 մարդ ռուսերենը համարում է երկրորդ լեզու[15]։
Ասորերեն
խմբագրելԸստ 2011 թվականի Հայաստանի մարդահամարի՝ Հայաստանում ապրում է 2,769 ասորի։ Ասորերենն առաջին լեզու է համարում 2,402 մարդ, որոնցից 2,265-ը էթնիկ ասորիներ, իսկ 125-ը՝ հայեր[15]։
Ուկրաիներեն
խմբագրելԸստ 2011 թվականի Հայաստանի մարդահամարի՝ Հայաստանում ապրում է 1,176 ուկրաինացի։ 733 մարդու համար ուկրաիներենն առաջին լեզու է, որոնիցի 606-ը էթնիկ ուկրաինացի է, իսկ 106-ը՝ հայ[15]։
Հունարեն
խմբագրելՉնայած Հայաստանի հույները հիմնականում տիրապետում են մի քանի լեզվի (հունարեն, հայերեն և ռուսերեն). հույների 1,176 հոգուց բաղկացած համայնքը պահպանել է պոնտոսի հունարենը որպես մայրենի լեզու[21]։
Ըստ 2011 թվականի Հայաստանի մարդահամարի՝ Հայաստանում ապրում է 900 հույն։ 1970-ականներին Հայաստանում հունական համայնքը բաղկացած էր 6,000 հոգուց, բայց շատերը տեղափոխվել են Հունաստան, հատկապես Խորհրդային Միության փլուզումից հետո։ Այլ փոքր համայնքների նման հունական համայնքը հիմնականում խոսում է ռուսերեն, չնայած տարեց սերնդից շատերը պահպանել են պոնտական հունարենով խոսելու ունակությունը։ 2011 թվականի մարդահամարը հունարենն առաջին լեզու համարող մարդկանց մասին տվյալ չի հաղորդում, բայց քանի որ ուկրաիներենը համարվում է ամենաքիչ խոսողներ ունեցող լեզուն, կարելի է եզրակացնել, որ հունարենն առաջին լեզու է համարում 733-ից ավելի մարդ[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «The Constitution of Armenia (with amendments)». Constitutional Court of Armenia. 1995 թ․ հուլիսի 5. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Petrossian, Gayane. «Bilingualism and language planning in Armenia» (PDF). Yerevan State University. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Pavlenko, Aneta (2008). Multilingualism in post-Soviet countries. Bristol, UK: Multilingual Matters. էջեր 18–22. ISBN 978-1-84769-087-6.
- ↑ Galstyan, Hambartsum (1987). Սովետական Հայաստանում, հայ-ռուսերեն երկլեզվության զարգացման հարցի շուրջ [On the question of development of Armenian-Russian bilinguism (according to the materials of census and ethnosociological investigation)]. Lraber Hasarakakan Gitutyunneri. Armenian National Academy of Sciences. էջ 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ МИД России о борьбе и гибели русских СМИ в странах бывшего СССР: Армения. Regnum (ռուսերեն). 2010 թ․ օգոստոսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ Esadjanyan, B. M. (1999). Statute of the Russian language in the Republic of Armenia in the context of contemporary life and the system of education (Russian). "Russian Language in Armenia", 1999, N1.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 7,0 7,1 KHRP Legal Review 3. Kurdish Human Rights Project. 2003. էջ 58. ISBN 9781900175586.
- ↑ 8,0 8,1 «The South Caucasus Between The EU And The Eurasian Union» (PDF). Caucasus Analytical Digest #51-52. Forschungsstelle Osteuropa, Bremen and Center for Security Studies, Zürich. 2013 թ․ հունիսի 17. էջեր 22–23. ISSN 1867-9323. Վերցված է 2013 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ Samuel Graham Wilson (1905 թ․ հունվար). «The Armenian Church in Its Relation to the Russian Government». The North American Review. University of Northern Iowa. 180 (578): 90. JSTOR 25105346. «Undoubtedly, a knowledge of Russian is advantageous to the Armenians, yet after 75 years, it is estimated that only three or four per cent, of them read or speak Russian.»
- ↑ 10,0 10,1 10,2 Malkasian, Mark (1996). "Gha-ra-bagh!": the emergence of the National Democratic Movement in Armenia. Detroit: Wayne State Univ. Press. էջ 111. ISBN 9780814326046.
- ↑ 11,0 11,1 11,2 Ammon, Ulrich; Dittmar, Norbert; Mattheier, Klaus J. (2006). Sociolinguistics: an international handbook of the science of language and society. Berlin: Walter de Gruyter GmbH & Co. KG. էջ 1900. ISBN 978-3-11-018418-1.
- ↑ Khachikyan, A. Ya. (2001). Russian Language as a means of inter-ethnic communication. In: Proceedings of the International Congress "Russian Language: its Historical Destiny and Present State". Moscow State University.
- ↑ 13,0 13,1 13,2 «De Jure Population (Urban, Rural*) by Ethnicity and Languages» (PDF). National Statistical Service of Armenia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2004 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Russian Language Enjoying a Boost in Post-Soviet States». Gallup. 2008 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 15,4 15,5 15,6 15,7 http://armstat.am/file/article/sv_03_13a_520.pdf
- ↑ Bunter, Michael A. G. (2002). The Promotion and Licensing of Petroleum Prospective Acreage. The Hague: Kluwer Law International. էջ 316. ISBN 90-411-1712-1.
- ↑ «About AUA». American University of Armenia. Արխիվացված է օրիգինալից 2021-03-05-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Armenia becomes full member of Francophonie». PanARMENIAN.Net. 2012 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «French university in Armenia (UFAR)». Jean Moulin University Lyon 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
- ↑ 21,0 21,1 «De Jure Population (Urban, Rural) by Age and Ethnicity» (PDF). National Statistical Service of Armenia. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 29-ին.