Հայդարաբադ (քաղաք, Պակիստան)
Հայդարաբադ, նաև Հայերաբադ (ուրդու՝ حیدرآباد, անգլ.՝ Hyderabad, սինդհի՝ حیدرآباد), քաղաք Պակիստանի Սինդ նահանգում։
Բնակավայր | ||
---|---|---|
Հայդարաբադ | ||
Երկիր | Պակիստան | |
Համայնք | Hyderabad District? | |
Հիմնադրված է | 1768 թ. | |
Մակերես | 319 կմ² | |
ԲԾՄ | 13±1 մետր | |
Բնակչություն | ▼1 732 693 մարդ (2017) | |
Ժամային գոտի | UTC+5 | |
Հեռախոսային կոդ | 022 | |
Պաշտոնական կայք | hyderabad.gov.pk | |
| ||
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է Ինդոս գետի ստորին հոսանքում, 1768 թվականին Կալհորի դինաստիայի Սինդ կառավարիչների կողմից Ներոոն Կոտ (սինդհի نيرُونوو) ձկնորսական գյուղի տեղում։ Հայդերաբադի մշակութային պատմությունը շատ հարուստ է։ Քաղաքից ոչ հեռու գտնվում են Հարապպայի քաղաքակրթության հետքերի պեղումների վայրերը։ Հայդարաբադը հայտնի է իր ճարտարապետական հուշարձաններով, որոնցից շատերը ոչնչացվել են կամ լրջորեն վնասվել են Մեծ Բրիտանիայից անկախանալու և 1980-ականների հակակառավարական ապստամբությունների ժամանակ։ Քաղաքը համարվում է սինդհի տեղական լեզվի գրական հայրենիքը, քանի որ անցյալում եղել է սինդհի բանաստեղծների և դերվիշների ապաստարանը։ Ներկայումս Հայդարաբադը հայտնի է մեծ թվով ուսումնական հաստատություններով։
Աշխարհագրական դիրքը
խմբագրելՔաղաքի կենտրոնը գտնվում է ծովի մակարդակից 12 մետր բարձրության վրա[1]։
Դեմոգրաֆիա
խմբագրելՔաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների[2]։
1961 | 1972 | 1981 | 1998 | 2012 |
---|---|---|---|---|
434 537 | 628 631 | 751 529 | 1 166 894 | 1 391 534 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Hyderabad, Pakistan Page» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Hyderabad» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- История Хайдарабада Արխիվացված 2009-02-01 Wayback Machine (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայդարաբադ (քաղաք, Պակիստան)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 155)։ |