Սինդհի, սինդհեր (սինդհի՝ سنڌي), ժողովուրդ։ Պակիստանի Սինդ պատմական մարզի բնակչության հիմնական մասը։ Բնակվում են նաև Հնդկաստանում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 60 միլիոն (2011), որից 53 մլն՝ Պակիստանում։ Խոսում են սինդհի լեզվով։ Մեծ մասամբ սուննի մուսուլմաններ են, Հնդկաստանում՝ առավելապես հինդուիստներ։ Սինդհերն Ինդոս գետի հովտի հնագույն ժողովուրդներից են, որոնք դարերի ընթացքում ենթարկվել են բազմաթիվ նվաճողների (հույներ, մակեդոնացիներ, սակեր, սպիտակ հոներ կամ հեփթաղներ, արաբներ, իրանական, թուրքական, աֆղանական, և այլ ժողովուրդներ) մշակութային ազդեցությանը։ Սինդհերը զբաղվում են հիմնականամ հողագործությամբ, անասնապահությամբ և ձկնորսությամբ, մասասբ աշխատում են արդյունաբերության մեջ։ Սինդհերը մասնակցել են անգլիացի գաղութարարների դեմ պայքարին։

Սինդհի
Sindhis
سنڌي
सिन्धी


1-ին շարք. Ուբայդուլլա Սինդհի, Ադվանի
2-րդ շարք. Բենազիր Բհուտտո, Զուլֆիկար Ալի Բհուտտո, Աբիդա Փարվին
3-րդ շարք. Շայիխ Այազ
Ընդհանուր քանակ

~ 60 000 000

Բնակեցում
Պակիստան Պակիստան 53 410 910 (2011 թ.) [1]
Հնդկաստան Հնդկաստան 5 890 000 (2011 թ.) [2]
Հոնկոնգ Հոնկոնգ 7 500 [3]
Լեզու(ներ)
Սինդհի
Հավատք(ներ)
Իսլամ
Հինդուիզմ
Բարեկամական էթնիկ խմբեր
Իրանական ազգեր
Բելուջներ

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։