Հայկազ Ժամկոչյան
հայ պատմաբան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ժամկոչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազ Գևորգի Ժամկոչյան (հոկտեմբերի 10, 1909, Մալաթիա, Թուրքիա - մարտի 4, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու (1941), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)։
Հայկազ Ժամկոչյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1909 Մալաթիա, Թուրքիա |
Մահացել է | մարտի 4, 1981 (71 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պատմաբան |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1931) և Երևանի պետական համալսարան (1935) |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու (1941) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1930-1931 թվականներին սովորել է ՀՊՄԻ պատմատնտեսագիտական ֆակուլտետում, 1935 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։
1938 թվականից դասախոսել է ԵՊՀ-ում (1941-1944 թվականներին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1941-1943 թվականներին և 1945-1955 թվականներին պատմության ֆակուլտետի դեկան)[1]։
Ստեղծագործություններ և ճանաչում
խմբագրելԳրել է «Հայաստանը նախնադարյան-համայնական հասարակության և ստրկատիրության շրջանում» (1961) աշխատությունը, ինչպես նաև պատմաբանասիրական ուսումնասիրություններ։ «Հայ ժողովրդի պատմություն» (1963, 1975) բուհական դասագրքի հեղինակներից է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.