Հայկազ Մամիկոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկազ Վիրաբի Մամիկոնյան (1920, Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Հայկազ Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Ծննդավայր | Փիփ, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1952) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կենսագրություն
խմբագրելՀայկազ Մամիկոնյանը ծնվել է 1920 թվականին Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Փիփ գյուղում։ Յոթնամյա կրթությունն ստացել է գյուղի դպրոցում։ 1936 թվականին ավարտել է Կիրովաբադի մանկավարժական տեխնիկումում։ Գյուղի դպրոցում նախ եղել է ուսուցիչ, ապա՝ տնօրեն[1]։
1941 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ, ծառայության անցնել 61-րդ հրաձգային դիվիզիայի 55-րդ հրետանային գնդի շտաբում։ Քաղեկի օգնական է նշանակվել 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 964-րդ հրետանային գնդում։ 1942 թվականի աշնանը դիվիզիան փոխադրվել է Հյուսիսային Կովկաս և մարտեր մղել Մոզդոկի մոտ, հասան Կիրովաբադ, որն ազատագրվել է 1944 թվականի հունվարի 10-ին։ Փետրվարի 18-ին մարտերից մեկում ծանր վիրավորվել է, բուժումից հետո զորացրվել բանակից[1]։
Զորացրվելուց հետո Մամիկոնյանը նշանակվել է Խանլարի շրջանի Մուռուտի յոթնամյա դպրոցի տնօրեն։ Վեց տարի աշխատելուց հետո տեղափոխվել է Հայաստան, աշխատել Շամշադինի շրջանի Պառավաքար և Արծվաբերդ գյուղերի դպրոցներում։ Աշխատանքին զուգահեռ 1952 թվականին ավարտել է Բաքվի հեռակա մանկավարժական ինստիտուտը։ 1959 թվականին նշանակվել է Թալինի շրջանային ժողկրթբաժնի մեթոդիստ-տեսուչ, 1964 թվականին՝ Արզնիի ռուսական դպրոցի տնօրեն, իսկ հետո՝ Աբովյանի շրջժողկրթբաժնի տեսուչ, երկար տարիներ աշխատել է Աբովյան քաղաքի № 5 միջնակարգ դպրոցի ուսմասվար։ Բազմիցս մասնակցել է հանրապետական ու միութենական մանկավարժական ընթերցումներին և արժանացել խրախուսանքի։ Թարգմանել է մանկավարժ Վասիլի Սուխումլինսկու մի շարք աշխատություններ, նաև ուրիշ գրքեր։
Մամիկոնյանը պարգևատրվել է կառավարական պարգևներով, արժանացել «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշանի[1]։
Պարգևներ
խմբագրել- «Ժողովրդական կրթության գերազանցիկ» կրծքանշան