Հայկական էյրենիս
Հայկական Էյրենիս (լատին․՝ Eirenis armenus), օձերի տեսակ էյրենիսների ցեղից, լորտուների ընտանիքից։
Հայկական Էյրենիս | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Eirenis armenus Boettger, 1892 |
||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
Նկարագրություն
խմբագրելՀասուն էյերիսների չափսերը հասնում են 49 սմ։ Գունավորումը բազմազան է։ Մարմնի վերին հատվածը՝ մոխրագույն-դեղնականաչ, բաց-դարչնագույն, վարդագույն-նարնջագույն, պղնձակարմիր կամ ավելի հազվադեպ, մուգ-շագանակագույն, համարյա սև։ Դնչի առջևի հատվածը կլորացած է։ Մարմնի միջին հատվածում կան 17 թեփուկներ, որոնցով կարելի է հեշտ տարբերակել վզնոտավոր էյրենիսից[1]։
Սնվում է միջատներով, սարդանմաններով և այլ անողնաշարավորներով, որոնք հաճախ բնակվում են քարերի տակ։
Կերի կլանման ձևը հետևյալն է՝ Էյրենիսը մի կողմ է տանում գլուխը, լայն բացում է բերանը և արագ բռնում է կերը, և այդ դիրքով կուլ տալիս[2]։
Տարածվածություն
խմբագրելՀանդիպում է արևելյան Կովկասում, Հայաստանի հարավում և հարավարևմտյան, հարավարևելյան Ադրբեջանում, նաև արևելյան Թուրքիայում, Իրանի արևմտյան և Իրաքի արևելյան հատվածներում[3]։
Հայաստանում հանդիպում է Eirenis punctatolineatus punctalineatus ենթատեսակը։ (Boettger, 1892).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Rocka.ru». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Animal.comyr.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Ecosystema.ru
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական էյրենիս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկական էյրենիս» հոդվածին։ |