Հայկանուշ Երեմյան
հայ դերասան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկանուշ Գալուստի Երեմյան (մայիսի 10, 1916, Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 23, 2003, Երևան, Հայաստան), թատրոնի և կինոյի հայ դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ (1990)։
Հայկանուշ Գալուստի Երեմյան | |
---|---|
Կադր «Խնձորի այգին» ֆիլմից (1985) | |
Ծնվել է | մայիսի 10, 1916 |
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 23, 2003 (86 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ, Հայաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Աշխատավայր | Երևանի պետական տիկնիկային թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՀայկանուշ Երեմյանը ծնվել է 1916 թվականին Իգդիրում։ 1918 թվականին հայրենադարձել է։
1937 թվականից Երևանի պետական տիկնիկային թատրոնի դերասանուհի-տիկնիկավար[1][2]։
Դերերը թատրոնում
խմբագրելՀեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Հովհաննես Թումանյան | Գառնիկ ախպեր | Սևերես |
Հովհաննես Թումանյան | Գիքոր | Գիքոր |
Ա. Շահինյան | Արագիլ, բարով եկար | Միաչքանի առնետ |
Լ. Ուստինով | Ձյունանուշը և յոթ թզուկները | Թագուհի |
Ալեքսանդր Պուշկին | Ոսկե ձկնիկ | Պառավ |
Ոսկե բանալի | Ալեքսեյ Տոլստոյ | Բուրատինո |
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1999 | Տերևաթափ Անտարեսի տակ | |
1992 | Որտե՞ղ էիր, մարդ աստծո | դրվագ |
1991 | Հալածվածները | գուշակ |
1985 | Խնձորի այգին | ծեր կին |
1983 | Անուշ մայրիկը | Թամարա տատ |
1982 | Հին օրերի երգը | դրվագ |
1981 | Ծերունին և արևը
|
դրվագ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Հայկանուշ Երեմյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 26-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկանուշ Երեմյան» հոդվածին։ |