«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ - Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 2005 թ. մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2005 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2005 թ. հունիսի 25-ին ուժի մեջ մտած ««Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Մեդալի կարգավիճակը
խմբագրել2005-2014 թթ.
խմբագրել2005-2014 թթ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում էր հայրենիքի պաշտպանության կամ իրավակարգի կամ օրինականության ամրապնդման կամ ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ներդրած մեծ ավանդի կամ հայրենիքին մատուցած այլ ակնառու ծառայությունների համար։
Ներկայումս
խմբագրել2014 թ. օրենսդրական փոփոխությունների համաձայն, 2014 թ. օգոստոսի 9-ից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը շնորհվում է հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար[1]։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։
Մեդալի աստիճանները
խմբագրելՄեդալն ունի 2 աստիճան.
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
Հիմնական հոդված՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ,
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ
Հիմնական հոդված՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի բարձրագույն աստիճանն 1-ին աստիճանն է։
Պարգևատրման միջնորդությունը
խմբագրել2005-2014 թթ.
խմբագրել2005-2014 թթ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները։
Ներկայումս
խմբագրել2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը մեդալը կարող է շնորհել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարները, Երևանի քաղաքապետը՝ տվյալ մարմինների և Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին առնչության դեպքում։ Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրելու միջնորդությունները ներկայացնում են համապատասխան միջնորդություն ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց միջոցով[2]։
Կրելու կարգը
խմբագրել2014 թ. օգոստոսի 9-ից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ ըստ հերթականության, Հայրենիքի շքանշանից, «Մարտական խաչ» շքանշանից, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանից, Արիության մեդալից հետո, Մարտական ծառայության մեդալից կամ այլ մեդալներից առաջ։
2005 թ. ընդունված մայր օրենքի համաձայն՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում՝ շքանշաններից հետո, մեդալների առկայության դեպքում՝ մեդալներից առաջ։ Սակայն 2006 թ. մայիսի 2-ին կատարվեց օրենքի փոփոխություն, և 2006-2014 թթ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում՝ շքանշաններից հետո, Մարտական ծառայության մեդալի առկայության դեպքում՝ դրանից հետո։