Հանս Գեորգ Դեմելտ
Հանս Գեորգ Դեմելտ (գերմ.՝ Hans Georg Dehmelt, սեպտեմբերի 9, 1922[1][2][3][…], Գյորլից, Lower Silesia[4] - մարտի 7, 2017[5][1][2][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ազգությամբ գերմանացի, ամերիկացի ֆիզիկոս, Ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր, Վոլֆգանգ Պաուլի և Նորման Ֆոսթեր Ռամզեյի հետ միասին «Իոնային թակարդի տեխնիկայի զարգացման համար»։
Հանս Գեորգ Դեմելտ գերմ.՝ Hans Georg Dehmelt | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Գյորլից, Lower Silesia[4] |
Մահացել է | մարտի 7, 2017[5][1][2][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Գերմանիա և ԱՄՆ |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան և Վրոցլավի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Վաշինգտոնի համալսարան և Դյուքի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | պրոֆեսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[10], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն |
Hans Georg Dehmelt Վիքիպահեստում |
ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիաի անդամ (1978)[11]։
Հանս Գեորգ Դեմելտը մեծացել է Բեռլինում։ Համալսարան ընդունվելու քննություններն հանձնելուց հետո 1940 թվականին անցել է զինվորական ծառայության Հակաօդային պաշտպանությունում։ Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, ինչից հետո վերադարձել է հայրենիք և ռազմական ծրագրի շրջանակներում սովորել ֆիզիկա։ 1944 թվականին ուղարկվել է Արևմտյան ռազմաճակատ, որտեղ Արդենների ռազմագործողությունից հետո գերի է վերցվել ԱՄՆ զորքերի կողմից։
1946 թվականին ազատվել է գերությունից և շարունակել ուսումը Գյոթինգենի համալսարանում, ուսանելով Ռիհարդ Բեքքերի, Հանս Կոպֆերմանի, Վերներ Հայզենբերգի, Մաքս Լաուեի, Վոլֆգանգ Պաուլի, Մաքս Պլանկի մոտ։ Պլանկի հուղարկավորության ժամանակ եղել է նրա աճյունը տեղափոխողներից մեկը։
1948 թվականին ստացել է դիպլոմ թոմպսոնյան մասս-սպեկտրոմետրի թեմայով։ 1950 թվականին պաշտպանել է ատենախոսություն, որից հետո հրավիրվել է ԱՄՆ։ 1952 թվականին տեղափոխվել է Վաշինգտոնի համալսարան, որտեղ 1961 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։
2002 թվականին անցել է թոշակի։
Ամուսնացած է եղել Իրմգարդ Լասսովի հետ, ունեցել են մեկ տղա՝ Գերդ։ Կնոջ մահից ամուսնացել է Դիանա Դունդորի հետ։ 1961 թվական ստացել է ԱՄՆ քաղաքացիություն։
Մահացել է 2017 թվականի մարտի 7-ն Սիեթլում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Hans Georg Dehmelt
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Deutsche Nationalbibliothek Record #132650215 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Hans Dehmelt — NAS.
- ↑ The Nobel Prize in Physics 1989 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ https://www.amacad.org/rumford-prize-recipients
- ↑ Davisson-Germer Prize in Atomic or Surface Physics — APS.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ http://www.nasonline.org/member-directory/deceased-members/56391.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Գեորգ Դեմելտ» հոդվածին։ |