Հարանց մատուռ, Չարեք վանքի շինություններից մեկն է, ներկայումս գտնվում է Ադրբեջանական Հանրապետության Գետաբեկի շրջանի Գետաբեկ քաղաքից արևելք։ Գտնվում է հիմնական կառույցներից հյուսիս-արևմուտք՝ բլրի գագաթին։ Սրբատաշ, թաղակապ փոքրիկ շենք է՝ կառուցված 1667 թվականին։ Մատուռի մուտքի առջևի տեղահան եղած խաչքարն ունի 1740 թ.-ի հիշատակագիր[1]։

Հարանց մատուռ
Վանքային համալիր
ՏեղադրությունՓիփ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Պատմական երկիրՄեծ Հայք Մեծ Հայք
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Դավիթ եպիսկոպոս
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿիսավեր
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ1667 թ.
Հարանց մատուռ (Ադրբեջան)##
Հարանց մատուռ (Ադրբեջան)
Հարանց մատուռ (Մեծ Հայք)##
Հարանց մատուռ (Մեծ Հայք)
40°32′00″ հս․ լ. 45°53′08″ ավ. ե.HGЯO
Վիքիպահեստում

Մատուռի ներքին պատին եղել է 1667 թ.-ի հետևյալ արձանագրությունը՝

Ի թուականիս Հայոց ՌՃԺԶ ամի տեառն Պետրոսի կաթուղիկոսին, ես Քրիստոսի ծառա Սարգիս վարդապետս կանգնեցի սուրբ խաչս ի լուսաւորութիւն հոգւոյ իմոյ եւ ծնողացն իմ՝ տէր Յոհաննէսին եւ Եղիասաբէթին եւ միաբանցս, որք աստ են հանգուցեալ եւ ամենայն ողորմածաց մերոց ողորմեսցի ասացէք, Աստուած մեր լուսաւորեսցէ հոգով եւ մարմնով աստ օրն դատաստանի մաէն, որք ընթեռնուք յիշեցեք ի Քրիստոս՝ Պաղտասարն եւ Մելքոն, կազմող սուրբ խաչս»[2]

Իսկ մուտքի առջև եղել է 1740 թ.-ի խաչքար հետևյալ արձանագրությամբ՝

Ս(ուր)բ խ(ա)չս բ(արե)խ(աւ)ս ... որ է մայր Ս(ա)րգ(ի)ս վ(ա)րդ(ա)պ(ե)տին, փոխ(ե)ց(աւ) ի Ք(րիստո)ս, ՌՃՁԹ(1740)[3]։

Ներկա վիճակը

խմբագրել

Մատուռի գտնվում է քանդված վիճակում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 109։
  2. «Արձագանք», 1886, N 23, էջ 331։
  3. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 113։