Հարթավան
Հարթավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, Շենավան գյուղի հարևանությամբ, Գեղարոտ գետի ձախափնյակում։
Գյուղ | |||
---|---|---|---|
Հարթավան | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Արագածոտնի մարզ, Ապարանի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ | ||
ԲԾՄ | 1870 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲930 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 14 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1870 մ։
Բնակչություն
խմբագրելՀարթավանի բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտից։ Հարթավանի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Նշանավոր հարթավանցիներ
խմբագրելՀարթավանում է ծնվել քանդակագործ Ռաֆիկ Խաչատրյանը[5]։
Գյուղատնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր եկեղեցին (1861 թ.), XIII դարի «Թուխ Մանուկ» և VII դարի «Շեկ Ավետարան» մատուռները։ Հարթավանից 4-5 կմ արևելք գտնվում են Աստվածընկալ գյուղատեղին (XIX-XX-րդ դդ.) իր համանուն եկեղեցական համալիրով (V-XIII-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (V-VI-րդ դդ.) և Սուրբ Նշան (Կաթողիկե, 1244 թ.) եկեղեցիներով։ Հարթավանում են գտնվում XIII դարի կիսավեր մատուռ ու գերեզմանատուն։
Գյուղի հարավարևմտյան եզրին, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ՝ բլուրի վրա, 1975 թ. կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հարթավանցիներին նվիրված հուշահամալիրը։ Այդ հուշահամալիրի մի դրվագ պատկերված է ՛՛Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում՛՛, հատոր 3-րդ, էջ 387, Երևան, 1991 թ.[6], ինչպես նաև խորհրդային նշանավոր արվեստաբան Նիկոլայ Վորոնովի ԽՍՀՄ 1960-1980 թթ. հուշակոթողային քանդակագործությանը նվիրված հիմնարար աշխատությունում[7]։ Այսինքն՝ ՝ Հարթավան գյուղի այս հուշահամալիրը մտել է նախկին Խորհրդային Միության 100 լավագույն հուշակոթողային համալիրների շարքի մեջ։ Հուշահամալիրի հեղինակն է հարթավանցի քանդակագործ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանը (Խաչառ), 1937-1993 թթ.[8]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 755. — 4696 p.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994 թթ., Հանրագիտարան, էջ 430, Երևան, 2004 թ.
- ↑ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան։ Թ.Խ.Հակոբյան, Ստ.Տ.Մելիք-Բախշյան, Հ.Խ.Բարսեղյան, հատոր 3-րդ, ՛՛Կ-Ն՛՛, էջ 387, Երևան, 1991 թ.
- ↑ Николай В. Воронов, «Советская монументальная скульптура. 1960-1980», Москва, 1984г., иллюстрация номер 180.
- ↑ Николай В. Воронов, «Советская монументальная скульптура. 1960-1980», Москва, 1984г.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարթավան» հոդվածին։ |