Ռաֆիկ Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան (Խաչառ կամ Խաչառ ԱՖՕ, հոկտեմբերի 7, 1937, Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 1993, Երևան, Հայաստան), հայ քանդակագործ։
Ռաֆիկ Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1937 |
Ծննդավայր | Ապարան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 16, 1993 (55 տարեկան) |
Վախճանի վայրը | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1966) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1971) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Երեխաներ | Գարեգին Խաչատրյան |
Rafik Garegin Khachatryan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՌաֆիկ Խաչատրյան ծնվել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում։ 1966 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1971 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1976 թվականից եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Աշխատել է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառներում։ Խաչառի աշխատանքները ցուցադրվել են արտասահմանյան ցուցահանդեսներում՝ Պորտուգալիա, Բուլղարիա, Ռումինիա, Չեխոսլովակիա, Գերմանիա, Հունգարիա։
Ստեղծագործական աշխատանք
խմբագրել- «Ալեքսանդր Սպենդիարյանի դիմաքանդակը», 1971 թ.
- «Ալեքսանդր Մյասնիկյանի դիմաքանդակը», 1972 թ.
- «Գարուն», 1972 թ.
- «Հաղթանակի զինվորը», 1975 թ.
- «Ստեփան Շահումյանի դիմաքանդակը», 1977 թ.
- «Մաքսիմ Գորկի և Ավետիք Իսահակյան», 1978 թ.
- «Կոմիտասի դիմաքանդակը», 1978 թ.
- «Սարգիս Լուկաշին», 1980 թ.
- «Հովհաննես Այվազովսկու դիմաքանդակը», 1983 թ.
- «Ձոն խաղաղության», 1984 թ.
- «Ձուլող բանվորը», 1985 թ.
- «Հեղափոխության ջահակիրը», 1987 թ.
- «Պարույր Սևակի դիմաքանդակը», 1987 թ.
- «Նելսոն Ստեփանյանի դիմաքանդակը», 1987 թ.
- «Հովհաննես Շիրազի դիմաքանդակը», 1987 թ.
Ստեղծել է «Հայրենական պատերազմում զոհված մարտիկներին» նվիրված հուշարձաններ («Մայր Հայրենիք», բազալտ, 1975 թ., գ. Հարթավան՝ Արագածոտնի մարզ, բազալտ, 1982 թ.[1], գ. Կաթնաղբյուր՝ Կոտայքի մարզ[2]), «Ջանգուլում» աղբյուր-ջրավազան, 1975 թ., Երևան, Ատոմ (Դերո, Դերենիկ) Աբրահամյանի հուշարձանը[3] (գ. Գառնի), 1990 թ., Էդ. Տոռոզյանի հուշահամալիրը[4] (ք. Նոր Հաճն, 1990 թ., Էդիկ Տոռոզյան[5])։ «Մայր Հայրենիք» (բազալտ, 1975, գ. Հարթավան՝ Արագածոտնի մարզ) մոնումենտալ հուշարձանն ընդգրկվել է 1960-1980 թթ. ԽՍՀՄ լավագույն մոնումենտալ հուշարձանների շարքի մեջ[6]։
Խաչառը Հայաստանի ժամանակակից արվեստի դիմաքանդակի և կոթողային հուշարձանների լավագույն վարպետներից մեկն է[7]։
Մասնակցությունն ազատագրական պայքարին
խմբագրելԽաչառը հանդիսացել է Արցախյան ազատագրական պատերազմի մասնակիցներից ու գաղափարախոսներից մեկը։ Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Հակոբջան Թադևոսյանի, Մովսես Գորգիսյանի և այլ նվիրյալ հայորդիների հետ Խաչառը հանդիսացել է Հայաստանի Անկախության բանակի շտաբի անդամներից մեկը։ Խաչառը կազմակերպել է օգնության ավտոշարասյունների ուղարկումը Արցախ։ Խաչառի արվեստանոցը հանդիսացել է զինապահեստ և տպարան Արցախյան ազատագրական շարժման ջոկատների համար։ 1960-ականներին Խաչառը հանդիսացել է Պարույր Սևակի և Հովհաննես Շիրազի գաղափարակիցն ու ընկերը։
Ռաֆիկ Խաչատրյանի որդին է ՀՀ Արիության մեդալի հետմահու ասպետ Գարեգին Ռաֆիկի Խաչատրյանը՝ ազատամարտիկ նկարիչ-քանդակագործ։
Խաչառին նվիրված ստեղծագործություններ
խմբագրել- Սիփան Շիրազ «Հետդարձ ժամանակ», 1993 թվական։
Գրականություն
խմբագրել- «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994», (Հայկական հանրագիտարանի հրատարակչություն), Երևան, 2004 թ., էջ 430։
- Նիկիտա Վասիլիի Վորոնով (Նիկիտա Վորոնով), «Սովետսկայա մոնումենտալնայա սկուլպտուրա 1960-1980», Մոսկվա, 1984 թ. (ռուսերեն), ru:Воронов, Никита Васильевич, Советская монументальная скульптура. 1960 -1980. "Искусство", Москва, 1984. 1984 (N.V.Voronov, "Sovetskaya monumentalnaya skulptura 1960-1980", Moscow, "Iskusstvo" Publishing House, 1984).
- Գոհար Խոստիկյան,«Հայ կերպարվեստագետներ» (կենսագրական բառարան), 1993 թ., Երևան, անտիպ։
- Ալբերտ Փարսադանյան (Ալբերտ Փարսադանյան), «Հայը. նշանվոր հայերի կենսագրություններ մեկ տողով», Երևան, 2004 թ.։
- «Ով ով է», (Հայկական հանրագիտարանի հրատարակչություն), Երևան, 2007 թ.:
- Ասքանազ Աբրահամյան, Քարէ Պօեզիայի Վարպետը, «Հայ զինվոր» շաբաթաթերթ, ՀՀ ՊՆ պաշտոնաթերթ, 6-13 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
- Սիփան Շիրազ, հետդարձ Ժամանակ, 1993 թ. (Քանդակագործ Ռաֆօի՝ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանի Յիշատակին), «Հայ զինվոր» շաբաթաթերթ, ՀՀ ՊՆ պաշտոնաթերթ, 6-13 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
- «ԽԱՉԱՌ», ("Սամարկ" հրատարակչություն), 7 սեպտեմբեր, Երևան, 2007 թ.:
- Ռաֆօն, «ավանգարդ», անկախ շաբաթաթերթ, 6 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
- Խաչառ՝ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան, «Երևան» հեռուստաստուդիա, 7 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
- Քանդակագործ Խաչառ՝ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան, «Հանդիպում» հաղորդաշար, "Արմենակոբ" հեռուստաընկերություն, 14 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.:
- Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան, «Զինուժ», Հայկական 1-ին հեռուստաալիք (Հ1), 21 հոկտեմբեր, Երևան, 2007 թ.։
- Armenian Sculptors։ Getik Baghdasarian, Suren Nazaryan, Sergey Merkurov, Rafik Khachatryan, Garri Dadyan, Momik, Ghukas Chubaryan. Publisher։ Books LLC, ISBN #։ 115745867X, EAN Code։ 9781157458678. ISBN 9781157458678. [6][8]
- Սասուն Գրիգորյան, Մուսաները չլռեցին, հ. 3, Երևան, 2010 թ., էջ 67-68։
- Ջեսսի Րասսելլ, Րոնալդ Քոհն, Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյան, «Բուքվիկա» հրատարակչություն, 2013 (ռուսերեն), Джесси Расселл, Рональд Кон, Рафик Гарегинович Хачатрян. Издательство «Буквика», 2013 год.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը Հարթավանում, Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 6-րդ, էջ 305․[1]
- ↑ Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղի Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձան, Կաթնաղբյուրի հիմնական դպրոցի կայք, Միջոցառումներ․ [2] Արխիվացված 2018-12-25 Wayback Machine
- ↑ Աբրահամյան Դերենիկ Գարեգինի [5.1.1968, գ. Գառնի (այժմ՝ Կոտայքի մարզում) – 27.5.1990, գ. Նուբարաշեն (այժմ՝ Երևանի շրջանում)] Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ (Ա)
- ↑ «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ. 1988-1994», (Հայկական հանրագիտարանի հրատարակչություն), Երևան, 2004 թ., էջ 430։ [3]
- ↑ Տոռոզյան Էդիկ Վարդանի [4.3.1954, Քաջարան (այժմ՝ Սյունիքի մարզում) – 8.8.1989, ՀՀ սահմանամերձ գոտի]։ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ (Տ) Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ (Տ)
- ↑ Նիկիտա Վասիլիի Վորոնով, Խորհրդային կոթողային քանդակագործությունը. 1960-1980: Մոսկվա, 1984։ (Ռուսերեն) Никита Васильевич Воронов, «Советская монументальная скульптура. 1960-1980», Москва, 1984г./ НИКИТА ВОРОНОВ: Советская монументальная скульптура, 1960-1980. Bibliographic information. QR code for Советская монументальная скульптура, 1960-1980. Title: Советская монументальная скульптура, 1960-1980. Author: Никита Васильевич Воронов. Publisher: Искусство, 1984. Original from the University of Michigan. Digitized: Dec 27, 2006. Length: 221 pages. [4].
- ↑ «Ռաֆիկ Խաչատրյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
- ↑ [5]
Արտաքին հղումներ
խմբագրել- ՌԱՖՕՆ
- «Ռաֆոն»(չաշխատող հղում)
- www.alibris.com
- Хачатрян Рафик на hayazg.info, [7]
- Armenian Sculptors: Getik Baghdasarian, Suren Nazaryan, Sergey Merkurov, Rafik Khachatryan, Garri Dadyan, Momik, Ghukas Chubaryan (English, Paperback, Llc Books, Llc Books). Author: Llc Books. Highlights: Language: English. Binding: Paperback. Publisher: Books Llc. ISBN 9781157458678, 115745867X. Edition: 2010. Chapters: Getik Baghdasarian, Suren Nazaryan, Sergey Merkurov, Rafik Khachatryan, Garri Dadyan, Momik, Ghukas Chubaryan, Hakob Gyurjian, Sargis Baghdasaryan. Memphis, Tennessee, USA. [8]