Հարություն Ճանկուլյան
Հարություն Ճունկլյան (Ճանկյուլյան, 1855, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 15, 1915, Դիարբեքիր, Դիարբեքիրի վիլայեթ, Օսմանյան կայսրություն, հունիսի 15, Մեծ եղեռնի զոհ, նահատակվել է աքսորի ճանապարհին), քաղաքական գործիչ։ Հնչակյան կուսակցության անդամ։
Հարություն Ճանկուլյան արմտ. հայ.՝ Յարութիւն Ճանկիւլեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1855 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունիսի 15, 1915 |
Մահվան վայր | Դիարբեքիր, Դիարբեքիրի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան և քաղաքական գործիչ |
Աշխատանք | Հնչակյան կուսակցության անդամ |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՍկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ 1890 թվականի Գում Գափուի ցույցի կազմակերպիչներից և առաջնորդներից։ Ձերբակալվել է. դատապարտվել մահապատժի, սակայն վճիռը փոխվել է ցմահ բանտարկությամբ (մինչև 1896 թվականը՝ Աքյայի բանտում)։ 1897 թվականին անցել է Կիպրոս։ Աշխատել է հաշտեցնել պառակտված հնչակյան կուսակցության երկու թևերը (1698 թվականին Կահիրեում հրապարակել է «Դիմակավորներ» գրքույկը, ուր սուր քննադատության է ենթարկել հնչակյան վերակազմյալ թևին)։
Եվրոպայում գտնված ժամանակ փորձել է համագործակցություն ստեղծել հնչակյանների և դաշնակցականների միջև, սակայն՝ ապարդյուն։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Կ. Պոլսում, պաշտոններ վարել հնչակյան կուսակցության պատասխանատու մարմիններում, ընտրվել ազգային երեսփոխան[1]։
Երկեր
խմբագրել- Յիշատակներ հայկական ճգնաժամէն, մաս 1-5, ԿՊ, 1913։
- Ճանկյուլյան Հ., Դիմակաւորներ, գրքույկ, Կահիրե, 1898։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Ճանկուլյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |