Հարի Ս. Թրուման (անգլ.՝ Harry S. Truman, մայիսի 8, 1884(1884-05-08)[1][2][3][…], Լամար, Միսսուրի, ԱՄՆ[5][8][6] - դեկտեմբերի 26, 1972(1972-12-26)[4][1][2][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[5][6]), ամերիկացի քաղաքական գործիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների 33-րդ նախագահը 1945-ից 1953 թվականներին։ Մինչ այդ, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի օրոք, 1945 թվականի հունվարից մինչև ապրիլ եղել է 34-րդ փոխնախագահը։

Հարի Թրուման
անգլ.՝ Harry S. Truman
ԱՄՆ-ի 33-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝ապրիլի 12, 1945
Լքեց պաշտոնը՝հունվարի 20, 1953
Փոխնախագահ՝- (1945–1949)
Ալբեն Բարկլի
Կուսակցություն՝Դեմոկրատ
Նախորդող՝Ֆրանկլին Ռուզվելտ
Հաջորդող՝Դուայթ Էյզենհաուեր
Ծննդյան օր՝ մայիսի 8, 1884(1884-05-08)[1][2][3][…]
Ծննդավայր՝Լամար, Միսուրի, ԱՄՆ
Վախճանի օր՝դեկտեմբերի 26, 1972(1972-12-26)[4][1][2][…] (88 տարեկան)
Վախճանի վայրը՝Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ[5][6]
Ամուսին ՝Բես Թրուման
Երեխաներ՝Մարգարեթ Թրուման[3]
Հայր՝Ջոն Անդերսոն Թրուման[7]
Մայր՝Մարթա Էլեն Յանգ Թրուման[7]
Պարգևներ՝
Изображение автографа

Դառնալով նախագահ Ռուզվելտի մահից հետո, Թրումանը ընդունեց Մարշալի պլանը, որպեսզի վերականգնի Արևմտյան Եվրոպայի տնտեսությունը և մասնակցեց Թրումենի դոկտրինայի ու ՆԱՏՕ-ի հիմնադրմանը, որպեսզի դիմակայի կոմունիզմին։ Նախաձեռնել է մի շարք տեղական բարեփոխումներ, սակայն քչերը ընդունվեց Պահպանողական դաշինքի կողմից, որը գերիշխում էր Կոնգրեսում։

Թրումանը մեծացել է Ինդեփենդենսում և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կռվել է Ֆրանսիայում որպես հրետանու կապիտան։ Վերադառնալով տուն՝ նա բացել է խանութ Կանզաս Սիթիում և հետագայում ընտրվել Ջեքսոն շրջանի պաշտոնյա 1922 թվականին։ Թրումանը ընտրվել է ԱՄՆ Սենատում Միսսուրիից 1934 թվականին և դարձել Թրումանի հանձնաժողովի նախագահ, որի նպատակն էր պատերազմի ընթացքում կնքված պայմանագրերի անարդյունավետության գնահատումը։ Շուտով, ստանձնելով նախագահի պաշտոնը նա հեղինակեց միջուկային զենքի առաջին և միակ կիրառումը պատերազմի ընթացքում։ Թումանի վարչակարգը նախընտրում էր ինտերնացիոնալիզմը արտաքին քաղաքականությունում և մերժում էր մեկուսացումը։ Նա իր թեկնածությունն առաջարկեց 1948 թվականի նախագահական ընտրություններում և անակնկալ հաղթանակ տարավ ու շարունակեց պաշտոնավարումը։

Սառը պատերազմի մեկնարկից հետո Թրումանը համակարգեց Բեռլինի օդային տարհանումը և Մարշալի պլանը 1948 թվականին։ Երբ Հյուսիսային Կորեան նեխուժեց Հարավային Կորեա 1950 թվականին, նա ստացավ Միացյալ Ազգերի համաձայնությունը ներքաշվել Կորեական պատերազմում։ Նա չուներ կոնգրեսի համաձայնությունը և պատերազմը իջեցրեց նրա վարկանիշը։ Նրա ադմինիստրացիան հաջողությամբ դիմակայեց ԱՄՆ-ի տնտեսական մարտահրավերներին և հետպատեազմյա ճգնաժամ տեղի չունեցավ։ 1948 թվականին նա առաջարկեց առաջին քաղաքացիական իրավունքների մասին օրենսդրական փաթեթը։ Այն չընդունվեց կոնգրեսի կողմից։

Կոռուպցիան Թրումանի ադմինիստրացիայում դարձավ քննարկման հիմնական թեման 1952 թվականի նախագահական ընտրություններում։ Նա իրավունք ուներ վերընտրվելու 1952 թվականին, սակայն հարցումների արդյունքների ցածր մակարդակի պատճառով նա որոշեց չմասնակցել ընտրություններին։ Հանրապետական Դուայթ Էյզենհաուերը հիմնական պայքարը կառուցեց Թրումանին քննադատելու շուրջ և հաղթանակ տարավ։ Թրումանը գնաց հանգստի և ստեղծեց իր նախագահական գրադարանը և հրատարակեց իր հուշերը։

Վաղ կյանք, ընտանիք և կրթություն

խմբագրել
 
Թրումանը 13 տարեկանում 1897 թվականին

Թրումանը ծնվել է 1884 թվականի մայիսի 8-ին Միսսուրի նահանգի Լամար քաղաքում։ Ջոն Անդերսեն Թրումանի և Մարթա Էլեն կրտսեր Թրումանի ավագ երեխան է։ Նրան անվանել են քեռու անունով՝ Հարիսուն «Հարի» կրտսեր։ Նրա միջին «Ս» տառը ի պատիվ նրա պապիկների է՝ Անդերսոն Շիպ Թրումանի և Սոլոմոն Կրտսերի[9][Ն 1]։ Նրա եղբայ Ջոն Վիվիանը ծնվել է Հարիից հետո, որին հաջորդել է քույրը՝ Մարի Ջեյնը[10]։ Թրումանի նախնիները անգլացիներ են եղել, ունենալով շոտլանդա-իռլանդական, գերմանական և ֆրանսիական արմատներ[11][12]։

Ջոն Թրումանը եղել է ֆերմեր և արժեթղթերի դիլեր։ Նրա ընտանիքն ապրել է Լամարում մինչև Հարին դարձել է տասը ամսական և նրանք տեղափոխվել են նոր Ֆերմա Հարիսոնվիլի մոտ։ Դրանից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Բելթոն և 1887 թվականին իր պապու ֆերմա՝ Գրանդվյուում[13]։ Երբ Թրումանը վեց տարեկան էր, նրա ծնողները տեղափոխվել են Ինդեփենդենս, որտեղ Թրումանը հաճախել է Պրեսբիտերականների կիրակնօրյա եկեղեցական դպրոց։ Նա չի հաճախել միջնակարգ դպրոց մինչև ինը տարեկանը[14]։ Երբ նա Ինդեփենդենսում էր, նա աշխատել է հարևան հրեաների մոտ շաբաթ օրերին, քանի որ հրեաները չէին կարող աշխատել այդ օրերին[15][16][17]։

Թրումանը հետաքրքրվել է երաժշտությամբ, ընթերցանությամբ և պատմությամբ, շնորհիվ մոր, որի հետ շատ մոտ է եղել։ Որպես նախագահ նա անձնական խորհուրդներ է ընդունել մորից[18]։ Մինչև 15 տարեկանը նա ուսանել է դաշնամուրով նվագել[19]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Steinberg A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 Lundy D. R. The Peerage
  4. 4,0 4,1 4,2 4,3 Трумэн Гарри // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Union List of Artist Names
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Biographical Directory of the United States CongressGPO, 1903.
  7. 7,0 7,1 7,2 7,3 SNAC — 2010.
  8. 8,0 8,1 Library of Congress Library of Congress Name Authority File
  9. McCullough, 1992, էջ 37
  10. McCullough, 1992, էջեր 27, 37
  11. Niel Johnson; Verna Gail Johnson (1999). «Rooted in History: The Genealogy of Harry S. Truman». Harry S. Truman Library – Genealogy. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին..
  12. «Ulster-Scots and the United States Presidents» (PDF). Ulster Scots Agency. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.
  13. Truman Library, Birth, 2012
  14. McCullough, 1992, էջեր 37, 77, 1112
  15. Devine, Michael J. (2009). Harry S. Truman, the State of Israel, and the Quest for Peace in the Middle East. Truman State Univ Press. էջ 93. ISBN 978-1-935503-80-4.
  16. Schultz, Joseph P. (1982). Mid-America's Promise: A Profile of Kansas City Jewry. Jewish Community Foundation of Greater Kansas City. էջ 33.
  17. «San Francisco Jewish Bulletin, Volume 129». Jewish Community Publications. 1979. էջ v.
  18. Oshinsky, 2004, էջեր 365–380
  19. McCullough, 1992, էջ 38
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Ս. Թրուման» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found