Հենրիկ Սիրավյան
Հենրիկ Նիկոլայի Սիրավյան (Սիրավ, դեկտեմբերի 18, 1928, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 16, 2001, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1977)։
Հենրիկ Սիրավյան | |
---|---|
Հենրիկ Նիկոլայի Սիրավյան | |
Ծնվել է | 1928, դեկտեմբերի 18 |
Ծննդավայր | Երևան |
Վախճանվել է | 2001, մարտի 16 |
Մահվան վայր | Երևան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Պարգևներ | |
Զավակներ | Դավիթ Սիրավյան, Գագիկ Սիրավյան և Նունե Սիրավյան |
Հենրիկ Սիրավյան Վիքիքաղվածքում | |
Henrik Siravyan Վիքիպահեստում |
Նկարիչներ Դավիթ, Գագիկ և Նունե Սիրավյանների հայրն է։
Կենսագրություն
խմբագրել- 1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը
- 1954 թվականին՝ Երևանի Գեղարվեստի ինստիտուտի գեղանկարչության բաժինը
- 1954 թվականից հանրապետական, անդրկովկասյան, համամիութենական և միջազգային ցուցահանդեսների մասնակից (Պորտուգալիա, Դանիա, Արգենտինա, Ֆրանսիա, Ավստրիա, Իտալիա)
- 1954-1955 թվականներին Լիդիա Դուռնովոյի գլխավորությամբ նկարիչների խմբի հետ մասնակցել է Էջմիածնի Մայր Տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին
- 1956 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ
- 1958-1965 թվականներին աշխատել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում, նրա էսքիզներով իրականացրել «Հայաստան» ապակե նկարը (1965), Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահի «Հայաստան» պաննոն (1966), Հայֆիլհարմոնիայի Փոքր դահլիճի ճեմասրահում՝ «Հայաստան» եռամաս վիտրաժը[1][2]։
- 1962 թվականին արժանացել է մրցանակի համամիութենական երիտասարդական ցուցահանդեսում (Մոսկվա) Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի դիմանկարների համար
- 1962 թվականին մասնակցել է «Հինգի ցուցահանդեսին» (Արփենիկ Ղափանցյան, Լավինա Բաժբեուկ-Մելիքյան, Ալ. Գրիգորյան, Մինաս Ավետիսյան և Հենրիկ Սիրավյան)
- 1966 թվականին ուղեկցել է Մարտիրոս Սարյանին Բուխարեստ (Ռումինիա) Մարտիրոս Սարյանի անհատական ցուցահանդեսի կապակցությամբ (45 օր)
- 1967 թվականին նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ կատարել է «Հայաստան» պաննոն Դամասկոսի միջազգային տոնավաճառի Հայաստանի տաղավարի համար
- 1968 թվականին Պաննո Բրազիլիայի (Ռիո դե Ժանեյրո) տոնավաճառի Հայաստանի տաղավարի համար
- 1969 թվականին արժանացել է մրցանակի «Պիոներ» մանկական ամսագրի լավագույն նկարչական ձևավորման համար
- 1969 թվականին Էջմիածնի Կոմիտասի թանգարանի (Գևորգյան ճեմարան) գմբեթի նկարչական ձևավորումը (կազմված է 8 մասից) նկարիչներ Հակոբ Հակոբյան]]ի և Ա. Մելքոնյանի հետ
- 1970 թվականին կատարել է Հրազդանի շրջանի Քաղսի գյուղի Մշակույթի տանը «Աղբյուրի մոտ»(2 x 12 մ) և «Որս»(4 x 7 մ) որմնանկարները
- 1973 թվականին «Հայաստան» եռապատկեր որմնանկարը Հայաստանի գրողների միության նախագահության ճեմասրահում
- 1974 թվականին ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի հայկական բաժնի ձևավորումը Նիգերիայի Լագոս քաղաքում
- 1975 թվականին մասնակցել է հինգ նկարիչների ցուցահանդեսի Չեխոսլովակիայի Պրահա քաղաքում
- 1975 թվականին «Բջնիի անցյալը և ներկան»որմնանկարը Բջնիի Մշակույթի ակումբում (4x40 մ)
- 1976 թվականին ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի հայկական բաժնի ձևավորումը Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում
- 1977 թվականին ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի հայկական բաժնի ձևավորումը ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում (պաննո 2x62մ)
- 1977 թվականին Հայաստանի վաստակավոր նկարչի կոչում
- 1978 թվականին Հայկական ԽՍՀ-ի Գերագույն խորհրդի պատվոգիր
- 1979 թվականին ԽՍՀՄ ազգային ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի ձևավորումը Հարավսլավիայի Զագրեբ քաղաքի միջազգային տոնավաճառում
- 1981 թվականին «Դավիթ Բեկ» օպերայի ձևավորումը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնի նորաբաց եռամաս բեմի համար
- 1981 թվականին Հայաստանի տաղավարի ձևավորումը «Էքսպո-81»միջազգային ցուցահանդեսում Կանադայի Մոնրեալ քաղաքում
- 1982 թվականին միջազգային ցուցահանդեսի հայկական տաղավարի ձևավորումը Հնդկաստանի Դելի քաղաքում։ Ստացել է ոսկե մեդալ լավագույն ձևավորման համար
- 1982 թվականին պարգևատրվել է ԽՍՀՄ ԱԱՊ-ի 50-ամյակին նվիրված հոբելյանական շքանշանով
- 1984 թվականին ԽՍՀՄ տաղավարի հայկական բաժնի ձևավորումը Իսպանիայի Բարսելոնա քաղաքի միջազգային տոնավաճառում, որի համար արժանացել է Բարսելոնայի քաղաքապետարանի «Գեղեցկության աստվածուհի»մրցանակին
- 1984-1987 թվականներին «Հայկական երգ» որմնանկարը (3.3 x 15.5 մ) Հայաստանի երգչախմբային ընկերության ճեմասրահում
- 1985 թվականին արժանացել է առաջին մրցանակի «Երևանը և երևանցիները» ցուցահանդեսում
- 1985 թվականին Եղեգնաձոր քաղաքի ձևավորումը Գլաձորի Համալսարանի 700-ամյակի առթիվ
- 1986 թվականին ԽՍՀՄ միջազգային ցուցահանդեսի Հայաստանի բաժնի ձևավորումը (4 x 16 մ) Ֆրանսիայի Փարիզ քաղաքում։ Գրան Պրի լավագույն ձևավորման համար
- 1986 թվականին պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով
- 1993 թվականին անհատական ցուցահանդես Երևանում` Նկարչի տանը[3]
Ստեղծագործություններ
խմբագրելՀենրիկ Սիրավյանը ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ տուրք տալով առավելապես հայրենի եզերքի բնապատկերներին։ Սիրավյանի հաստոցային աշխատանքների ճնշող մեծամասնությունը գյուղական, ճարտարապետական, լիրիկական կտավներ են, իսկ մոնումենտալ, զուսպ բնանկարները` այլաբանորեն իմաստավորված թեմատիկ հորինվածքներ։ Կատարել է մի շարք մոնումենտալ-դեկորատիվ աշխատանքներ՝
- Կոմիտասի թանգարանի գմբեթի ձևավորումը (Էջմիածնի հոգևոր սեմինարիա)՝ նկարիչներ Հակոբ Հակոբյանի և Ա. Մելքոնյանի հետ համատեղ
- «Որս» որմնանկարները՝ Հրազդանի Քաղսի գյուղի մշակույթի պալատում
- «Հայաստան» եռապատկեր պաննոն՝ Հայաստանի գրողների տան նախագահության ճեմասրահում
- «Բջնիի անցյալն ու ներկան» որմնանկարը՝ Բջնիի մշակույթի պալատի ճեմասրահում
- Գլաձորի համալսարանի 700-ամյակի առթիվ Եղեգնաձոր քաղաքի ձևավորումը
- «Հայկական երգ» որմնանկարը Հայաստանի Երգչախմբային ընկերության ճեմասրահում
- «Անի քաղաքը»
- «Վիլյամ Սարոյան»
- «Շորժայի ժայռերը»
- «Գրիգոր Լուսավորչի տեսիլքը»
- «Զանգեզուր»[4]
- «Բջնիի տաճարը. 11-րդ դար», 1957[5]
- «Կոմիտաս» (Էսքիզ եռապատկերի համար), 1961[6]
- «Ուսանողուհի Ժաննա Հակոբյանի դիմանկարը», 1962[7]
- «Մարտիրոս Սարյան», 1963
- «Առավոտը Զանգեզուրում», 1963[8]
- «Գառնիի սարը», 1966[9]
- «Առնո Բաբաջանյան», 1966
- «Ծաղկեպսակ» (Կոմիտասը և Հովհաննես Թումանյանը), 1969[10]
- «Զանգեզուրի լեռներ», 1969[11]
- «Ինքնադիմանկար», 1969
- «Հոռոմոսի վանքը», 1970
- «Ձմեռ. Երևան», 1971[12]
- «Աղբյուրի մոտ»
- «Էջմիածնի Մայր Տաճար. Տրդատի դուռը, 1973[13]
- «Գեղարդ», 1973[14]
- «Պրահայի գարուն. Կոմիտասի անվան քառյակը Էդգար Հովհաննիսյանի հետ», 1980[15]
- «Սարոյանը Ահնիձորում», 1982
- «Հայ ժողովրդական երգի տոն, ծաղկի տոն», 1984-1987
- «Հրանտ Մաթևոսյան», 1987
- «Հասմիկ Պապյան», 1989
- «Երանոս սարը», 1990[16]
- «Թուփը», 1991
- «Ժայռեր», 1992[17]
- Շուշին ազատագրված, 1992
- «Սերգեյ Փարաջանով», 1995
- «Հնադարյան թթենի, Դալմայի այգիներ», 1995
- «Աղբյուրի մոտ, Կոմիտաս», 1998
Ձևավորել Է՝
- Հայաստանի առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսները Բարսելոնում, Մոնրեալում, Դելիում և այլուր (1974-1986)
- Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերան (1981, Երևանի օպերայի և բալետի թատրոն)
- 1967 թվականից միջազգային ցուցահանդես-տոնավաճառներում ձևավորել է հայկական տաղավարները (Դամասկոս, 1967, Ռիո դե Ժանեյրո, 1968, Լագոս, 1974, Բուենոս Այրես, 1976, Լոս Անջելես, 1977, Զագրեբ, 1979, Էքսպո-81, Մոնրեալ, Դելի, 1982, ոսկե շքանշան լավագույն ձևավորման համար, Բարսելոն, 1984, «Գեղեցկության աստվածուհի» մրցանակ, Փարիզ, 1986, Գրան պրի)[18]
1962 թվականին Երևանում մասնակցել է «Հինգի» ցուցահանդեսին (Մինաս Ավետիսյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Լավինիա Բաժբեուկ-Մելիքյան)։
Սիրավյանի արվեստին բնորոշ են պատկերի պայմանական ընդհանրացումը, նուրբ քնարականությունը, գուներանգների և կոմպոզիցիայի ներդաշնակումն ու կերպարների վառ արտահայտչականությունը։
Հենրիկ Սիրավայանի ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների մասնավոր հավաքածուներում։
Պարգևներ
խմբագրել1962 թվականից Հենրիկ Սիրավյանի ստեղծագործությունը նշանավորվել է տարբեր պարգևներով ու մրցանակներով։
- Համամիութենական երիտասարդական ցուցահանդեսի մրցանակ, Մոսկվա, 1962
- Մանկական ամսագրի լավագույն նկարազարդման համար մրցանակ, 1969, «Պիոներ», Երևան
- Գերագույն խորհրդի պատվոգիր, 1978
- Հոբելյանական շքանշան ԽՍՀՄ առևտրա-արդյունաբերական պալատի 50-ամյակի առթիվ, 1982
- «Երևան և երևանցիներ» ցուցահանդեսում առաջին մրցանակ, 1985
- «Ժողովուրդների բարեկամության» շքանշան, 1986
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, 1977
Ցուցահանդեսներ
խմբագրելԱնհատական ցուցահանդեսներ
խմբագրել- 1993 Նկարիչների տուն, Երևան
- 2003 Նկարիչների տուն, Երևան (հետմահու ցուցահանդես)
- 2009 Նկարիչների տուն, Երևան (հետմահու ցուցահանդես)[19][20]
- 2013 Հայաստանի ազգային պատկերասրահ (հետմահու ցուցահանդես)[21]
- 2016 Սարգիս Մուրադյան պատկերասրահ (հետմահու ցուցահանդես)[22][23]
- 2018 Մարտիրոս Սարյանի տուն թանգարան, «Իմ աղոթքը Հայաստանի մասին» ցուցահանդես՝ նվիրված Հենրիկ Սիրավյանի 90-ամյակին (հետմահու ցուցահանդես)[24][25]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, հատոր 4, Երևան, 2003.
- ↑ Siravyan, Davit; Siravyan, Gagik (2008 թ․ հունվարի 1). Henrik Siravian. Երեվան: Henrik Siravian. ISBN 9789939532851.
- ↑ «Զանգեզուր», Հենրիկ Սիրավյան
- ↑ «Բջնիի տաճարը, Հենրիկ Սիրավյան
- ↑ «Կոմիտաս» (Էսքիզ եռապատկերի համար), Հենրիկ Սիրավյան
- ↑ «Ուսանողուհի Ժաննա Հակոբյանի դիմանկարը», Հենրիկ Սիրավյան
- ↑ «Առավոտը Զանգեզուրում», Հենրիկ Սիրավյան
- ↑ «Գառնիի սարը», Հենրիկ Սիրավյան
- ↑ «Ծաղկեպսակ», Հենրիկ Սիրավյան
- ↑ «Զանգեզուրի լեռներ», Հենրիկ Սիրավյան
- ↑ «Ձմեռ. Երևան», Հենրիկ Սիրավյան
- ↑ «Եկեղեցի. Տրդատի դուռը», Հենրիկ Սիրավյան
- ↑ «Գեղարդ», Հենրիկ Սիրավյան
- ↑ «Պրահայի գարուն. Կոմիտասի անվան քառյակը Էդգար Հովհաննիսյանի հետ», Հենրիկ Սիրավյան
- ↑ «Երանոս սարը», Հենրիկ Սիրավյան
- ↑ «Ժայռեր», Հենրիկ Սիրավյան
- ↑ «Նա ոտաբոբիկ քայլեց Հայաստանով» Հենրիկ Սիրավյան (տեսանյութ, լուսանկարներ)
- ↑ «Բացվել է Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Հետմահու ցուցահանդեսով նշվեց ՀՀ վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի 80-ամյակը
- ↑ «Գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի ծննդյան 85-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդես». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
- ↑ Հենրիկ Սիրավյանի չցուցադրված կտավներն ու ընկերների հուշերը
- ↑ Հենրիկ Սիրավյանի նկարների ցուցադրություն, 2016
- ↑ Mediamax. «Ուրիշ Հայաստանից մինչեւ ժպտացող Կոմիտաս. ցուցահանդես՝ նվիրված Հենրիկ Սիրավյանի 90-ամյակին». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Հենրիկ Սիրավյան․ աշակերտի վերադարձը՝ որպես Վարպետ». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- WebTV-ն գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանին նվիրված ֆիլմ է նկարահանել
- Հենրիկ Սիրավյան
- «Սիրավը և նկարչությունը, Սիրավը և Հայաստանը, Սիրավն ու իր տեսակը», Ցուցահանդես՝ նվիրված «եզակի մարդու» 85-ամյակին
- Հենրիկ Սիրավյան, 1989
- Հենրիկ Սիրավյան, 2000
- Սիրավի աղոթքը Հայաստանի մասին
- Հենրիկ Սիրավյանի աղոթքը
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Սիրավյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Սիրավյան» հոդվածին։ |