Նունե Սիրավյան
հայ նկարիչ
Նունե Հենրիկի Սիրավյան (հուլիսի 5, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի, թատերագետ։
Նունե Սիրավյան | |
---|---|
Ի ծնե | Նունե Հենրիկի Սիրավյան |
Ծնվել է | 1973, հուլիսի 5 |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ակտիվ շրջան | նկարչուհի, թատերագետ |
Հայր | Հենրիկ Սիրավյան |
Հայաստանի վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանի դուստրն է, նկարիչներ Դավիթ և Գագիկ Սիրավյանների քույրը։
Կենսագրություն
խմբագրել1994 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժինը։
Ստեղծում է տարազների էսքիզներ, լուսանկարների շրջանակներ, կոլաժներ, ձեռագործ զարդեր, տիկնիկներ, աքսեսուարներ՝ ապակուց և քարերից պատրաստված իրեր։
Նկարազարդումներ է արել «Ծիծեռնակ» մանկական ամսագրի համար։
Անհատական ցուցահանդեսներ
խմբագրել- 2007 - Գեղագիտության ազգային կենտրոն, Երևան, Հայաստան
- 2011 - «Արվեստանոց» սրճարան, Երևան, Հայաստան[1]
Խմբակային ցուցահանդեսներ
խմբագրել- 2007 - Ռուսական արվեստի թանգարան, Երևան, Հայաստան
- 2011 - Հայաստանի նկարիչների միություն, Երևան, Հայաստան
- 2016 - «Հեղինակային տիկնիկ», Երևանի պատմության թանգարան[2]
Նունե Սիրավյանի աշխատանքները ցուցադրվել են Գլենդելի "Black Maria" պատկերասրահում[3] և Լոս Անջելեսի "Papillon" արվեստի ինստիտուտում[4]։
Մեջբերումներ Նունե Սիրավյանից
խմբագրելԳույներ շատ-շատ եմ սիրում, չեմ վախենում դրանք համադրելուց, բայց ամենասիրելի գույն չունեմ։ Չկան վատ գույներ, կարելի է երանգները ճաշակով համադրել։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Նունե Սիրավյան
- ↑ Բացվեց «Հեղինակային տիկնիկ» ցուցահանդեսը
- ↑ «Black Maria Gallery, Նունե Սիրավյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «ArtSlant Worldwide, Նունե Սիրավյան». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.