Հերբերտ Արմսթրոնգ
Հերբերտ Արմսթրոնգ (մայիսի 13, 1869, Նյութոն Էբոթ, Դևոն, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 31, 1922, HM Prison Gloucester, Գլոստեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), բրիտանացի փաստաբան, դատապարտվել և մահապատժի է ենթարկվել կնոջ սպանության համար (բրիտանական պատմության մեջ միակ փաստաբանը ով կախաղան է հանվել)[1]։ Արմսթրոնգի դատավարությունը և դրան հաջորդած մահապատիժը մեծ իրարանցում առաջացրեց բրիտանական հասարակության մեջ։ Այդ ժամանակից ի վեր Արմսթրոնգի գործի մասին գրվել է ավելի քան 80 գիրք[2]։ Որոշ ժամանակակից հետազոտողներ պնդում են, որ Արմսթրոնգը կարող էր անմեղ լինել։
Հերբերտ Արմսթրոնգ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1869 |
Ծննդավայր | Նյութոն Էբոթ, Դևոն, Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 31, 1922 (53 տարեկան) |
Մահվան վայր | HM Prison Gloucester, Գլոստեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Սուրբ Եկատերինայի քոլեջ |
Մասնագիտություն | ճարտարագետ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1869 թվականի մայիսի 13-ին աղքատ ընտանիքում։ Սովորել է Քեմբրիջի Սուրբ Քեթրինի քոլեջում, որից հետո 1895թ-ին սկսել է աշխատել որպես փաստաբան։ 1906 թվականին նա տեղափոխվում է Ուելսի և Անգլիայի սահմանին գտնվող Հեյ Օն Ուայ քաղաք, որտեղ մեկ տարի անց ամուսնանում է Քեթրին Մերի Ֆրենդի հետ։ Զույգը երեք երեխա ուներ՝ որդի և երկու դուստր։ Նրա հարաբերությունները կնոջ հետ այնքան էլ լավ չեն ընթացել, սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն եղել։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արմսթրոնգը ունեցել է մայորի կոչում, որի շնորհիվ նա ազատվել է զինվորական ծառայությունից։
1920 թվականի գարնանը Արմսթրոնգը սկսել էր հեռացնել մոլախոտերը իր տարածքից։ Ամբողջ ազատ ժամանակը նա անցկացնում էր այս գործունեությամբ։ Սրա պատճառով նա մեծ քանակությամբ մկնդեղ էր գնում։ Շուտով նրա կինը կտակ է կազմել, ըստ որի նրա ողջ ունեցվածքը պետք է անցնի ամուսնուն։ Մի քանի շաբաթ անց տիկին Արմսթրոնգը սկսեց հալյուցինացիաներ տեսնել, որի հետևանքով նրան տեղափոխում են կլինիկա։ Այնտեղ կնոջը անմեղսունակ են ճանաչում։ Տարեվերջին նա իրեն ավելի լավ էր զգում և վերադառնում է տուն։ Բայց շուտով նա ավելի է վատանում և մահանում 1921 թվականի փետրվարի 22-ին։ Մահվան պատճառ են դարձել սրտի հիվանդությունը և գաստրիտը[3]։
Կնոջը սպանելուց հետո Արմսթրոնգը անհաջող փորձեց սպանել իր երկու գործընկերներին։ Չնայած ծանր հետևանքներին՝ երկու գործընկերներն էլ ողջ են մնացել։ Դա հանգեցրեց նրան, որ Արմսթրոնգի կնոջ մարմինը արտաշիրիմվեց, և Բեռնարդ Սփիլսբերին դիահերձում կատարելուց հետո եզրակացրեց, որ կինը սպանվել է։ Արմսթրոնգին մեղադրում էին կնոջը սպանելու մեջ։ Դատավարությունը շատ հակասական էր։ Այդուհանդերձ, նա մեղավոր է ճանաչվել սպանության մեջ, դատապարտվել է մահապատժի և հետագայում կախաղան հանվել։
1995 թվականին Մարտին Բիլսը թողարկեց «Մեռած չէ թաղված․ Հերբերտ Ռոուզ Արմսթրոնգ» գիրքը։ Դրանում նա քննադատել է Արմսթրոնգի հետաքննությունն ու դատավարությունը և պնդել, որ վերջինս անմեղ է սպանության մեջ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Herbert Rowse Armstrong – A Poisonous Plymothian». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «ARSENIC AND OLD LADIES The Independent». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «HERBERT ARMSTONG». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «Beales' obituary in The Daily Telegraph 1 August 2010». Telegraph.co.uk. 2010 թ․ օգոստոսի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 11-ին.