Հերբերտ Սայմոն
Հերբերտ Սայմոն (անգլ.՝ Herbert A. Simon, հունիսի 15, 1916[1][2][3][…], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4] - փետրվարի 9, 2001[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4]), հրեական ծագումով ամերիկացի ականավոր տնտեսագետ, քաղաքագետ, կոգնիտիվ հոգեբան, Նյուել-Սայմոն վարկածի մշակողներից մեկը։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1967)[21] և արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ (1959)։ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսական կազմակերպություններում որոշումների ընդունման գործընթացների վերաբերյալ նորարարական հետազոտությունների համար (1978)[22][23]։ Արժանացել է նաև Թյուրինգի մրցանակի (1975 թ.)[24][25]: Սայմոնի գիտահետազոտական հետաքրքրությունները հիմնականում կենտրոնացած էին կազմակերպություններում որոշումների ընդունման գործընթացների ուսումնասիրման վրա։ Նրան լայն ճանաչում ու համբավ են բերել հատկապես սահմանափակ ռացիոնալության ու բավարարվածության տեսությունները[26]։
Հերբերտ Սայմոն անգլ.՝ Herbert Simon | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1916[1][2][3][…] Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[4] |
Մահացել է | փետրվարի 9, 2001[1][2][3][…] (84 տարեկան) Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ, սոցիոլոգ, համալսարանի դասախոս, համակարգչային գիտնական և քաղաքագետ |
Հաստատություն(ներ) | Քարնեգի Մելոն համալսարան և Իլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | քաղաքագիտություն |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[5], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա[6], Գիտությունների համաշխարհային ակադեմիա[7] և Տնտեսաչափական ընկերություն[8] |
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[9] |
Գիտական ղեկավար | Հենրի Շուլց |
Եղել է գիտական ղեկավար | Էդվարդ Ֆեյգենբաում, Ալեն Նյուել, Ռիչարդ Վալդինգեր[10] Ջոն Մյութ Ուիլյամ Փաունդս |
Հայտնի աշակերտներ | Pierre-Jacques Courtois?[11] |
Ինչով է հայտնի | Նյուել-Սայմոն վարկած |
Ազդվել է | Ռիչարդ Էլի |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Դորոթեա Իզաբել Փայ[20] |
Herbert Simon Վիքիպահեստում |
Նրա ուսումնասիրություններն աչքի են ընկել իրենց միջճյուղային բնույթով և ընդգրկել են իմացաբանությունը (կոգնիտիվ գիտությունը), ինֆորմատիկան, պետական կառավարման ու քաղաքագիտության և մենեջմենթի հիմնախնդիրները[27]։ Իր գիտա-կրթական բեղուն գործունեության ժամանակահատվածի մեծ մասի ընթացքում՝ 1949-ից մինչև 2001 թվականը Սայմոնն աշխատել է Կարնեգի-Մելոնի համալսարանում[28]։
Հատկանշական է, որ Սայմոնը ճանապարհ բացող է եղել ժամանակակից գիտության այնպիսի ճյուղերում, ինչպես՝ արհեստական բանականությունը, տեղեկույթի մշակումը, որոշումների ընդունումը, հիմնախնդիրների լուծումը, կազմակերպությունների տեսությունը, բարդ համակարգերը։ Նա առաջիններից մեկն է վերլուծել բարդության ճարտարապետությունը և առաջ քաշել միավորման գերադասելի մեխանիզմը՝ բաշխման աստիճանական օրենքի պարզաբանման նպատակով[29][30]։
Կենսագրություն
խմբագրելՍովորել է Չիկագոյի համալսարանում, ուսումնասիրել է քաղաքատնտեսություն, տրամաբանություն, մաթեմատիկա, կենսաֆիզիկա և տնտեսագիտություն։ 1942 թվականին ստացել է դոկտորի աստիճան։
Զգալի ազդեցություն է ունեցել կազմակերպության, մենեջմենթի և կառավարչական որոշումների տեսությունների զարգացման վրա։ Եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Երկար ժամանակ աշխատել է Փիթսբուրգի Կարնեգի Մելոն համալսարանում որպես համակարգչային և հոգեբանական գիտությունների պրոֆեսոր։ Նրա աշխատությունները հաշվողական տեխնիկայի և արհեստական բանականության բնագավառներում զգալի ազդեցություն են թողել կիբեռնետիկայի զարգացման վրա։
Պարգևներ և պատվավոր կոչումներ
խմբագրելՀերբերտ Սայմոնն արժանացել է բարձրագույն կարգի բազմաթիվ պարգևների ու պատվավոր կոչումների։ 1959 թվականին ընտրվել է արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի[31], 1967 թվականին՝ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ[32]։
Նրան շնորհվել է՝
- APA մրցանակ՝ հոգեբանության բնագավառում ակնառու գիտական ներդրում ունենալու համար (1969).
- Թյուրինգի մրցանակ հաշվիչ մեքենաների ընկերակցության (Association for Computing Machinery|ACM) կողմից՝ արհեստական բանականության, մարդու իմացաբանական հոգեբանության բնագավառներում հիմնարար ներդրում կատարելու համար (1975).
- Նոբելյան մրցանակ (1978).
- Գիտության ազգային մեդալ (1986).
- Ամերիկյան հոգեբանական ընկերակցության (American Psychological Association|APA) APA մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում հոգեբանության բնագավառում ակնառու ներդրումներ կատարելու համար (1993).
- Ընտրվել է հաշվիչ մեքենաների ընկերակցության (Association for Computing Machinery|ACM) անդամ (1994) և արժանացել IJCAI մրցանակի՝ գիտահետազոտական գերազանց աշխատանքներ կատարելու համար (Award for Research Excellence, 1995):
Այս ամենից բացի՝ Սայմոնին շնորհվել է՝
- շվեդական Լունդ քաղաքի տնտեսագիտության և մենեջմենթի հեղինակավոր բարձրագույն դպրոցի պատվավոր դոկտորի կոչում, 1968[33].
- Պավիայի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, 1988[34]
- Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, 1990[փա՞ստ]
- Բուենոս Այրեսի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում, 1999.[35]:
Ուշագրավ փաստեր
խմբագրել- Հերբերտ Սայմոնը լրագրեր չի կարդացել, հեռուստացույց չի դիտել, քանի որ կարծում էր, որ եթե իրոք ինչ-որ կարևոր բան պատահի, իրեն որևէ մեկն անպայման տեղյակ կպահի, այնպես որ չարժի անտեղի ժամանակ վատնել ԶԼՄ-ների վրա[36]։.
- Սայմոնը, գիտությունից զատ, մի շարք այլ հետաքրքրություններ է ունեցել. տարվել է երաժշտությամբ (եղել է դաշնակահար), գեղանկարչությամբ (ընկերացել է նկարիչներ Ռոբերտ Լեփերի[37] և Ռիչարդ Ռափափորթի[38] հետ), լեռնագնացությամբ, խորացել է պատմության ուսումնասիրության մեջ և որոշ ժամանակ մինչև անգամ Ֆրանսիական հեղափոխության պատմություն է դասավանդել։
Աշխատությունների ընտրանի
խմբագրելՀերբերտ Սայմոնը բեղմնավոր հեղինակ էր. լույս է ընծայել 27 գիրք և շուրջ հազար հոդված։ 2016 թվականի տվյալներով նա եղել է Google Scholar-ում արհեստական բանականության և կոգնիտիվ հոգեբանության ասպարեզներում առավել հաճախ մեջբերված հեղինակը[39] և ճանաչվել է հասարակական գիտությունների բնագավառում քսաներորդ դարի առավել ազդեցիկ գիտնականը։
Գրքեր
խմբագրել- 1947. Administrative Behavior: A Study of Decision-Making Processes in Administrative Organization.
- – 4th ed. in 1997, The Free Press
- 1957. Models of Man. John Wiley. Presents mathematical models of human behaviour.
- 1958 (Ջեյմս Մարչի և Հարոլդ Գուցկովի հեղինակակցությամբ). Organizations. New York: Wiley. the foundation of modern organization theory
- 1969. The Sciences of the Artificial. MIT Press, Cambridge, Mass, 1st edition. Made the idea easy to grasp: "objects (real or symbolic) in the environment of the decision-maker influence choice as much as the intrinsic information-processing capabilities of the decision-maker"; Explained "the principles of modeling complex systems, particularly the human information-processing system that we call the mind."
- - 2-րդ հրատարակություն՝ 1981 թ., MIT Press.
- - 3-րդ հրատարակություն՝ 1996 թ., MIT Press.
- 1972 (Ալեն Նյուելի հեղինակակցությամբ). Human Problem Solving. Prentice Hall, Englewood Cliffs, NJ, (1972). "the most important book on the scientific study of human thinking in the 20th century" (20-րդ դարում մարդկային մտածողության վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների բնագավառի կարևորագույն գիրքը)
- 1977. Models of Discovery : and other topics in the methods of science. Dordrecht, Holland: Reidel.
- 1979. Models of Thought, Vols. 1 and 2. Yale University Press.
- 1982. Models of Bounded Rationality, Vols. 1 and 2. MIT Press. (տնտեսագիտական թեմաներով հոդվածներ)
- - Vol. 3. in 1997, MIT Press. His papers on economics since the publication of Vols. 1 and 2 in 1982.
- 1983. Reason in Human Affairs, Stanford University Press. (Սթենֆորդի համալսարանում 1982 թվականին Սայմոնի կարդացած հանրամատչելի դասախոսությունների ժողովածուն)
- 1987 (Փ Լենգլիի, Գ. Բրեդշոուի և Ջ. Ժիտկովի հեղինակակցությամբ). Scientific Discovery: computational explorations of the creative processes. MIT Press.
- 1991. Models of My Life. Basic Books, Sloan Foundation Series. (Հերբերտ Սայմոնի ինքնակենսագրական գիրքն է)։
- 1997. An Empirically Based Microeconomics. Cambridge University Press. A compact and readable summary of his criticisms of conventional "axiomatic" microeconomics, based on a lecture series.
- 2008 (հետմահու հրատարակություն). Economics, Bounded Rationality and the Cognitive Revolution. Edward Elgar Publishing, 1847208967. (Սայմոնի տնտեսագիտական թեմաներով մի շարք հոդվածների վերահրատարակություն է)։
Հոդվածներ
խմբագրել- 1938 (Կլարենս Ռիդլիի հեղինակակցությամբ). Measuring Municipal Activities: a Survey of Suggested Criteria and Reporting Forms For Appraising Administration.
- 1943. Fiscal Aspects of Metropolitan Consolidation.
- 1945. The Technique of Municipal Administration, 2d ed.
- 1955. "A Behavioral Model of Rational Choice", Quarterly Journal of Economics, vol. 69, 99–118.
- 1956. "Reply: Surrogates for Uncertain Decision Problems", Office of Naval Research, January 1956.
- – Reprinted in 1982, In: H.A. Simon, Models of Bounded Rationality, Volume 1, Economic Analysis and Public Policy, Cambridge, Mass., MIT Press, 235–44.
- 1958 (Ալեն Նյուելի և Ջ. Շոուի հեղինակակցությամբ). Elements of a theory of human problem solving[40]
- 1967. "Motivational and emotional controls of cognition", Psychological Review, vol. 74, 29–39, reprinted in Models of Thought Vol 1.
- 1972. "Theories of Bounded Rationality", Chapter 8 in C. B. McGuire and R. Radner, eds., Decision and Organization, Amsterdam: North-Holland Publishing Company.
- 1980 (Ք. Անդերս Էրիկսոնի հեղինակակցությամբ). "Verbal reports as data", Psychological Review, vol. 87, 215–251.
- 1985 "Human Nature in Politics: The Dialogue of Psychology with Political Science", The American Political Science Review, vol. 79, no. 2 (Jun., 1985), pp. 293–304
- 1989 (Մ. Փրիտուլայի հեղինակակցությամբ). "The Experts in Your Midst", Harvard Business Review, January-February, 120-124.
- 1992 'What is an "Explanation" of Behavior?' Psychological Science, 3(3), 150-161
- 1995 (Փիթեր Չենգի հեղինակակցությամբ). "Scientific discovery and creative reasoning with diagrams", in S. M. Smith, T. B. Ward & R. A. Finke (Eds.), The Creative Cognition Approach (pp. 205–228). Cambridge, MA: MIT Press.
- 1998 (Ջոն Ռոբերտ Անդերսոնի, Լին Ռեդերի, Ք. Անդերս Էրիկսոնի և Ռոբերտ Գլեյզերի հեղինակակցությամբ). "Radical Constructivism and Cognitive Psychology", Brookings Papers on Education Policy, no. 1, 227–278.
- 2000 (Ջոն Ռոբերտ Անդերսոնի, Լին Ռեդերի հեղինակակցությամբ). "Applications and misapplications of cognitive psychology to mathematics education", Texas Education Review, vol. 1, no. 2, 29–49.
Գրականություն Հերբերտ Սայմոնի և նրա ուսումնասիրությունների մասին
խմբագրել- Bhargava, Alok (1997). «Editor's introduction: Analysis of data on health». Journal of Econometrics. 77: 1–4. doi:10.1016/s0304-4076(96)01803-9.
- Courtois, P.J., 1977. Decomposability: queueing and computer system applications. New York: Academic Press. Courtois was influenced by the work of Simon and Albert Ando on hierarchical nearly-decomposable systems in economic modelling as a criterion for computer systems design, and in this book he presents the mathematical theory of these nearly-decomposable systems in more detail than Simon and Ando do in their original papers.
- Frantz, R., and Marsh, L. (Eds.) (2016). Minds, Models and Milieux: Commemorating the Centennial of the Birth of Herbert Simon. Palgrave Macmillan.
- Блауг М. Саймон, Герберт // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 252-255. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://amturing.acm.org/award_winners/simon_1031467.cfm
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 6,0 6,1 https://awards.acm.org/fellows/award-recipients
- ↑ twas.org
- ↑ 8,0 8,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Herbert Alexander Simon». AI Genealogy Project. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1978 — Nobel Foundation.
- ↑ https://www.informs.org/Recognizing-Excellence/Award-Recipients/Herbert-A.-Simon
- ↑ https://events.seas.upenn.edu/distinguished-lectures/pender-lecture/
- ↑ https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/fellow-award/recipent-past-award-winners
- ↑ https://www.apa.org/about/governance/president/outstanding
- ↑ https://www.apa.org/about/awards/scientific-contributions?tab=3
- ↑ https://aaai.org/about-aaai/aaai-awards/the-aaai-fellows-program/elected-aaai-fellows/
- ↑ https://www.apsanet.org/PROGRAMS/APSA-Awards/John-Gaus-Award
- ↑ http://www.legacy.com/obituaries/postgazette/obituary.aspx?n=dorothea-isabel-pye-simon&pid=447980
- ↑ Herbert A. Simon(անգլ.)
- ↑ Пресс-релиз Нобелевского комитета
- ↑ «Winners of the Nobel Prize for Economics» (անգլերեն). Encyclopædia Britannica. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «The Sveriges Riksbank Prize in Economic Sciences in Memory of Alfred Nobel 1978». NobelPrize.org.
- ↑ Heyck, Hunter. «Herbert A. Simon - A.M. Turing Award Laureate». amturing.acm.org.
- ↑ «Guru: Herbert Simon». The Economist. 2009 թ․ մարտի 20. Վերցված է 2018 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ Edward Feigenbaum (2001). «Herbert A. Simon, 1916-2001». Science. 291 (5511): 2107. doi:10.1126/science.1060171. S2CID 180480666. «Studies and models of decision-making are the themes that unify most of Simon's contributions.»
- ↑ Simon, Herbert A. (1978). Assar Lindbeck (ed.). Nobel Lectures, Economics 1969–1980. Singapore: World Scientific Publishing Co. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Simon, H. A., 1955, Biometrika 42, 425.
- ↑ B. Mandelbrot, "A Note on a Class of Skew Distribution Functions, Analysis and Critique of a Paper by H. Simon", Information and Control, 2 (1959), p. 90
- ↑ American Academy of Arts and Sciences 2012 Book of Members/ChapterS, amacad.org
- ↑ National Academy of Sciences. Nas.nasonline.org. Retrieved on 2013-09-23.
- ↑ «Honorary doctors at Lund School og Economics and Management». Lund University. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ interview with Ted Lowi (subsequent Cornell recipient of an Honorary degree from the University of Pavia), at news.cornell.edu
- ↑ «Publicaciones, Facultad de Ciencias Económicas, Universidad de Buenos Aires, Boletín Informativo». Universidad de Buenos Aires, Facultad de Ciencias Económicas. Արխիվացված է օրիգինալից 2016-03-12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ Роберт Саттон Охота за идеями: Как оторваться от конкурентов, нарушая все правила = Weird Ideas That Work. How To Build a Creative Company. — М.: Альпина Паблишер, 2013. — 335 с. — ISBN 978-5-9614-4369-1
- ↑ «PR_Robert_Lepper_Artist_Teacher.pdf» (PDF). Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հունիսի 26. Վերցված է 2008 թ․ մայիսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Home - Carnegie Mellon University Libraries». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Newell, A.; Shaw, J. C.; Simon, H. A. (1958). «Elements of a Theory of Human Problem Solving». Psychological Review. 65 (3): 151–166. doi:10.1037/h0048495.
Աղբյուրներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Հերբերտ Սայմոնի կենսագրությունը Նոբելյան մրցանակի կայքում (անգլ.)
- Հերբերտ Սայմոնի և Դևիդ Կլարի գիտական հայտնագործությունների ուսումնասիրման մեթոդները
- Herbert Alexander Simon Mathematics Genealogy Project կայքում
- A Tribute to Herbert A. Simon
- Full-text digital archive of Herbert Simon papers
- Mind Models online Artificial Intelligence exhibit
- pioneering research into the decision-making process within economic organizations
- History of Twentieth-Century Philosophy of Science BOOK VIII: Herbert Simon, Paul Thagard and Others on Discovery Systems – with free downloads for public use.
- — (1962 թ․ դեկտեմբերի 12). «The Architecture of Complexity» (PDF). American Philosophical Society. 106 (6): 467–482. JSTOR 985254. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.
- IDEAS/RePEc
- «Herbert Alexander Simon (1901–1985)». The Concise Encyclopedia of Economics. Library of Economics and Liberty (2nd ed.). Liberty Fund. 2008.
- Biography of Herbert A. Simon from the Institute for Operations Research and the Management Sciences
- Documentary interviews with Herbert Simon, with critiques of his work, as part of the Nobel Perspectives project
- Կաղապար:Nobelprize including the Prize Lecture December 8, 1978 Rational Decision-Making in Business Organizations
Պարգևներ | ||
---|---|---|
Նախորդող: Bertil Ohlin |
Laureate of the Nobel Memorial Prize in Economics 1978 |
Հաջորդող: Theodore W. Schultz |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերբերտ Սայմոն» հոդվածին։ |