Հերեկի գավառակ
Հերեկ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթում։ Գտնվում էր Թոկատի գավառի հյուսիսարևմտյան կողմում։ Կենտրոնը Հերեկ գյուղաքաղաքն էր։
Գավառակ | |
---|---|
Հերեկ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Սեբաստիայի վիլայեթ |
Գավառ | Թոկատի գավառ |
Այլ անվանումներ | Էրպաա, Էրպաս, Հերեք, Տաշօվա |
Մակերես | 1825 կմ² |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Հերեկցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Աշխարհագրություն
խմբագրելՀերեկն ունի բերրի և արգավանդ հողատարածություններ։ Հողերն հիմնականում ողողվում են Կելկիթի ավազանի գետերով և գետակներով։
Կլիմա
խմբագրելՈւնի մեղմ կլիմա։
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը մշակում էր օփիում և զբաղվում ոչխարաբուծությամբ։
Վարչական բաժանում
խմբագրելXX դարի սկզբին գավառակն ուներ 126 գյուղեր։
Գավառակի կազմի մեջ էին մտնում հետևյալ գյուղախմբերը.[1]
- Ալինեք
- Գողլու
- Թեքե
- Հայաթ
- Պիտեվ
- Տեարեք
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 405
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն