Հիդայաթ Խուդուշ օղլի Օրուջև (ադրբ.՝ Hidayət Xuduş oğlu Orucov, սեպտեմբերի 5, 1944(1944-09-05), Թխկուտ, Մեղրու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ, Ադրբեջանի պետական և քաղաքական գործիչ։ Ադրբեջանի Հանրապետության կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ (2006[1]-2012[2]): Ղրղզստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի դեկտեմբերի 27

Հիդայաթ Օրուջև
ադրբ.՝ Hidayət Xuduş oğlu Orucov
Ծնվել էսեպտեմբերի 5, 1944(1944-09-05) (80 տարեկան)
ԾննդավայրԹխկուտ, Մեղրու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ և դիվանագետ
Լեզուադրբեջաներեն
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԱզգականներQ119818713?
 Hidayat Orujov Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Հիդայաթ Օրուջևը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 5-ին, ՀԽՍՀ Մեղրու շրջանի Մարալզամի գյուղում։ 1968 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (հեռակա)։ 1964-1966 թվականներին ուսուցչություն է արել հայրենի գյուղի դպրոցում։ 1966-1968 թվականներին աշխատել է «Սովետ Էրմենիստանի» թերթի խմբագրությունումէ որպես գրական աշխատող։ 1968 թվականից եղել է Ջ. Ջաբարլու անվան ադրբեջանական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն։ Օրուջևը ղեկավարել է նաև Հայաստանի գրողների միության ադրբեջանական գրականության խորհուրդը, Երևանի մանկավարժական ինստիտուտում դասավանդել է 19-20-րդ դարերի ադրբեջանական գրականություն։

Ստեղծագործություններ

խմբագրել

Որպես գրող՝ հայտնի է եղել Հիդայաթ կեղծանունով։ Ադրբեջաներեն առանձին գրքերով լույս են տեսել նրա «Երբ կանչեցիր ինձ» (Երևան, 1970), «Սերը չի ծերանում» (Երևան, 1973), «Մի քիչ սպասիր ինձ» (Երևան, 1977), «Կանչեցի ծովին» (Բաքու, 1978), «Արահետներ որոնելով» (Բաքու, 1980) բանաստեղծությունների ժողովածուները։ 1975 թվականին Երևանի՝ Ջ. Ջաբարլու անվան ադրբեջանական թատրոնը բեմադրել է Հիդայաթի «Սերը դեռ չի խամրել» դրաման։ Գրել է նաև «Հասան աղայի բարեկամը» կատակերգությունը[3]։ 1975 թվականին «Հայաստան» հրատարակչությունը ադրբեջաներեն լույս է ընծայել «Սովետահայ պոեզիայի անթոլոգիա»-ն, որի տեքստը պատրաստել, կազմել և թարգմանել է Հիդայաթը։ Հայ գրողների բազմաթիվ գործեր հայերենից թարգմանել է ադրբեջաներեն և ռուսերեն, այդ թվում՝ Հ. Պարոնյանի, Վ. Պետրոսյանի, Կ. Սարգսյանի, Կ. Արշակյանի[4] գործերը։ 1984 թվականի մարտին տեղափոխվել է Բաքու և նշանակվել Gənclik («Երիտասարդություն») հրատարակչության խմբագրի օգնական, 1986 թվականի մարտից մինչև 1992 թվականը եղել է հրատարակչության գլխավոր խմբագիր։

Քաղաքական գործունեություն

խմբագրել

Ղարաբաղյան շարժման վաղ փուլում՝ Արցախյան պատերազմի օրերին և նախքան Սումգայիթյան ջարդերը, Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Հիդայաթ Օրուջևը Սումգայիթում ապրող հայերին նախազգուշացրել է.

  Եթե դուք չդադարեցնեք Հայաստանին միանալու ձեր միասնական քարոզարշավը, եթե չսթափվեք, հարակից շրջաններից 100 հազար ադրբեջանցիներ կներխուժեն ձեր տներ, կհրկիզեն ձեր բնակարանները, կբռնաբարեն ձեր կանանց և կսպանեն ձեր երեխաներին[5]։  

1992-1993 թվականներին Օրուջևը եղել է Ադրբեջանի նախագահի՝ ազգամիջյան հարաբերությունների հարցերով պետական խորհրդական, 1993-2006 թվականներին՝ Ազգային քաղաքականության հարցերով պետական խորհրդական[6], 2005-2006 թվականներին՝ Ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների հարցերով Ադրբեջանի նախագահի խորհրդական։ 2006 թվականի հունիսի 27-ին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ՝ փոխարինելով դոկտոր Ռաֆիկ Ալիևին[7]։ Որպես պետական կոմիտեի նախագահ՝ Օրուջևը հատուկ ուշադրություն է դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից առաջարկված կրոնական կազմակերպությունների գրանցման կանխմանը[8]։

Պարգևներ, մրցանակներ

խմբագրել
  • 1970 -   «Անձնվեր աշխատանքի համար» մեդալ
  • 1978 -   ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
  • 1978 -   Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգիր
  • 24.09.1991 -   Ադրբեջանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ
  • 2002 -   Պատվո շքանշան
  • 2003 - Ռուս ուղղափառ եկեղեցու «Արքայազն Դանիելի» շքանշան
  • 03.09.2004 -   «Փառք» պետական շքանշան
  •   Դաղստանի Հանրապետության պատվոգիր
  •   Չուվաշիա Չուվաշիայի Հանրապետության բարձրագույն գրական մրցանակի դափնեկիր
  • 2010 - Ռուսական ուղղափառ եկեղեցու «Փառք և պատիվ III աստիճանի» շքանշան Բաքվի և Կասպիական թեմի կանոնավոր աջակցության համար[9]
  • 03.09.2014 -   Ադրբեջանի Հանրապետության նախագահի պատվոգիր
  • 2014 -   «Մետաքսե ճանապարհ» անվանական նվեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. "H.X.Orucovun Azərbaycan Respublikasının Dini Qurumlarla İş üzrə Dövlət Komitəsinin sədri təyin edilməsi haqqında" Azərbaycan Respublikası Prezidentinin 25 iyul 2006-cı il tarixli, 1577 nömrəli Sərəncamı. Արխիվացված 2014-09-11 Wayback Machine e-qanun.az
  2. "H.X.Orucovun Azərbaycan Respublikasının Dini Qurumlarla İş üzrə Dövlət Komitəsinin sədri vəzifəsindən azad edilməsi haqqında" Azərbaycan Respublikası Prezidentinin 31 may 2012-ci il tarixli, 2242 nömrəli Sərəncamı. Արխիվացված 11 Սեպտեմբեր 2014 Wayback Machine e-qanun.az
  3. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 246
  4. «Kinozal. Hidayət (Hidayət Orucov)» [Kinozal. Hidayet (Hidayat Orujov)]. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. HONORING THE VICTIMS OF SUMGAIT (Extensions of Remarks - February 28, 2013)
  6. «Azərbaycan Respublikasının Dini Qurumlarla İş üzrə Dövlət Komitəsi. Rəhbərlik. HİDAYƏT ORUCOV» [State Committee for Work with Religious Organizations. Leadership. Hidayat Orujov]. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. «Azeri president dismissed head of State Committee on Work with Religious Organizations». Trend News Agency. 2006 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. Ramil Mammadli (2010 թ․ հոկտեմբերի 8). «Hidayat Orujov: "Some religious associations in Azerbaijan build their activities on the basis of recommendations by foreign special services"». Azeri Press Agency. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. Гидаят Оруджов, Таир Салахов и Максуд Ибрагимбеков награждены орденом «Славы и чести III степени» Русской Православной церкви.(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդայաթ Օրուջև» հոդվածին։