Հինգշաբթի ու էլ երբեք
«Հինգշաբթի ու էլ երբեք» (ռուս.՝ В четверг и больше никогда), թատերական ռեժիսոր Անատոլի Էֆրոսի[1][2][3] գեղարվեստական ֆիլմը։ Նկարահանվել է Անդրեյ Բիտովի սցենարով։
Հինգշաբթի ու էլ երբեք ռուս.՝ В четверг и больше никогда | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1977 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Անատոլի Էֆրոս |
Սցենարի հեղինակ | Անդրեյ Բիտով |
Դերակատարներ | Օլեգ Դալ, Վերա Գլագոլևա և Լյուբով Դոբրժանսկայա |
Երաժշտություն | Դմիտրի Շոստակովիչ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 93 րոպե |
Սյուժե
խմբագրելՎերջերս փաստացի ամուսնությամբ ապրող մոսկվացի բժիշկ Սերգեյը (Օլեգ Դալը) գալիս է իր հայրենիք՝ արգելոց, որտեղ ապրում է իր մայրը (Լյուբով Դոբրժանսկայա), որին նա երկար տարիներ չի տեսել։ Սակայն հանդիպման ուրախությունն արագ մթագնում է Սերգեյի մի քանի ոչ միանշանակ քայլերով։ Փորձելով նրբանկատ լինել՝ մայրը փորձում է որդու հետ խոսել Վարյայի (Վերա Գլագոլևա) մասին, որը նրանից երեխայի է սպասում[4]։
Դերերում
խմբագրել- Օլեգ Դալ – Սերգեյ Անդրեևիչ
- Վերա Գլագոլևա – Վարյա
- Լյուբով Դոբրժանսկայա – Եկատերինա Անդրեևնա, Սերգեյի մայրը
- Միխայիլ Ժիգալով – որսորդ
- Ինոկենտի Սմոկտունովսկի – Իվան Մոդեստովիչ, Սերգեյի խորթ հայրը
- Գրաժինա Բայկշտիտե – Գրաժինա
- Վիկտոր Կարլով – Խարիտոնով (հնչյունավորել է Ստանիսլավ Լյուբշինը)
- Ալեքսանդր Օժիգին – տնօրեն
- Վալերի Պլոտնիկով – ֆոտոթղթակից
- Մարինա և Իրինա Կորոտկովաներ[5] – երկվորյակներ
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Անդրեյ Բիտով
- Բեմադրող ռեժիսոր՝ Անատոլի Էֆրոս
- Բեմադրող օպերատոր՝ Վլադիմիր Չուխնով
- Բեմադրող նկարիչ՝ Ֆելիքս Յասյուկևիչ
- Կոմպոզիտոր՝ Դմիտրի Շոստակովիչ
Արձագանքներ
խմբագրել«Այս ֆիլմը երբեք լայն վարձույթում չի եղել, միայն ակումբներում։ Օլեգ Դալիի կերպարում արևմտյան սուպերմենից ինչ-որ բան կա. նա խելացի է, տաղանդավոր, գեղեցիկ, հաջողություն ունի կանանց մոտ, նա ունի հեղինակավոր հետաքրքիր աշխատանք և գեղեցիկ հարսնացու։ Սերգեյը կարծես ինքնաբավ է. նա կարծես ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է երջանկության համար։ Բայց նա ամենևին էլ երջանիկ չէ, նրա հոգին կաշկանդված է ցինիզմով և հղփությամբ։ Նա կտրված է իր արմատներից, չի սիրում ոչ իր հարսնացուին, ոչ էլ իրեն սիրահարված աղջկան՝ Վարյային»[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Вера Глаголева: актриса, режиссер и супруга Родиона Нахапетова
- ↑ «Фильм «В четверг и больше никогда» покажут в кинотеатре на Костякова». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ И больше никогда. О наследии Андрея Битова
- ↑ В четверг и больше никогда
- ↑ В четверг и больше никогда (1978) Full Cast & Crew
- ↑ Олег Даль открывает проблему