Հյուի Լոնգ
Հյուի Փիրս Լոնգ կրտսեր (անգլ.՝ Huey Pierce Long Jr., օգոստոսի 30, 1893[1][2][3], Winnfield, Լուիզիանա, ԱՄՆ - սեպտեմբերի 10, 1935[1][2][3], Բաթոն Ռուժ, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր, հայտնի է եղել «Ծովային թագավոր» մականմամբ (անգլ.՝ The Kingfish)[4]։ Դեմոկրատական կուսակցության անդամ, սոցիալ-պահպանողական հայացքների համախոհ, Լուիզիանա նահանգի 40-րդ նահանգապետ, 1932-1935 թվականներին զբաղեցրել է սենատորի պաշտոն[5]։ 1932 թվականի նախագահական ընրտությունների ժամանակ իր աջակցությունն է հայտնել Ֆրանկլին Ռուզվելտին, իսկ 1933 թվականի հուլիսին հայտարարել է հաջորդ նախագահական ընտրություններում իր մասնակցության մասին։ ԱՄՆ այն երկու սենատորներից մեկը, որը սպանվել է իր պաշտոնավարման ժամանակ (երկրորդը Ռոբերտ Քենեդին է եղել)։
Հյուի Լոնգ անգլ.՝ Huey Long | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Թուլեյնի համալսարան, Օկլահոմայի համալսարան և Թուլեյնի համալսարանի իրավաբանական դպրոց |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | բապտիստություն |
Ծննդյան օր | օգոստոսի 30, 1893[1][2][3] |
Ծննդավայր | Winnfield, Լուիզիանա, ԱՄՆ |
Վախճանի օր | սեպտեմբերի 10, 1935[1][2][3] (42 տարեկան) |
Վախճանի վայր | Բաթոն Ռուժ, ԱՄՆ |
Թաղված | Լուիզիանա նահանգի Կապիտոլիում |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Huey Pierce Long, Jr. |
Ամուսին | Rose McConnell Long? |
Զավակներ | Russell B. Long? |
Ինքնագիր | |
Կենսագրություն
խմբագրելՀյուի Փիրս Լոնգ կրտսերը ծնվել է 1893 թվականի օգոստոսի 30-ին Լուիզիանա նահանգի հյուսիսում գտնվող ագրարային շրջաններից մեկում՝ Հյուի Փիրս Լոնգ ավագի (անգլ.՝ Huey Pierce Long, Sr) և Կալեդոնիա Փալեսթայն Թիսոնի (անգլ.՝ Caledonia Palestine Tison) ընտանիքում։
Լուիզիանա նահանգի համալսարան ընդունվելու անհաջող փորձից հետո չորս տարի աշխատել է որպես շրջիկ առևտրական՝ վաճառելով գրքեր, պահածոներ և դեղորայք։
1913 թվականին ամուսնացել է Ռոուզ Մաքքոնելի հետ։ Հաջորդ տարի հաճախել է Օկլահոմայի բապտիստական համալսարան։ Որոշ ժամանակ անց կրթությունը շարունակել է Նոր Օռլեանի Թուլեյնի համալսարանում։
1915 թվականին ստացել է փաստաբանական պրակտիկայով զբաղվելու թույլտվություն։
1924 թվականին առաջադրել է իր թեկնածությունը Լուիզիանա նահանգի նահանգապետի պաշտոնի համար։ Համարվում է ԱՄՆ-ի քաղաքական այն գործիչներից մեկը, որն օգտագործել է ռադիոն քաղաքական ագիտացիայի նպատակով։ Ընտրությունների արդյունքում ստացել է ձայների մեկ երրորդ մասը։ Չնայած ընտրություններում կրած պարտությանը ընտրվել է Լուիզիանայի հասարակական ծառայության հանձնաժողովի անդամ։
Հաջորդող չորս տարիների ընթացքում պատրաստվել է 1928 թվականի նահանգապետի ընտրություններին։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ հանդես է եկել «բոլորն արքա են, բայց ոչ ոք թագ չի կրում» (անգլ.՝ «Every man a king, but no one wears a crown») կարգախոսով։
Նրա նահագապետության տարիներին կառուցվել է ավելի քան 14000 կմ երկարությամբ ճանապարհ, 111 կամուրջ, նոր օդանավակայան և այլն։
Լոնգի կառավարությունը հոգացել է նահանգի դպրոցական աշակերտների դասագրքերի ողջ ծախսը, որը հանգեցրել է աշակերտների քանակի 20%-ով ավելացմանը։
1930 թվականի դրությամբ Վանիիֆիլդում անգրագիտության մակարդակը 10%-ից դարձել է 7%, իսկ սևամորթների շրջանում 38%-ից դարձել է 23%։
Լոնգի կառավարման տարիներին սովորողների քանակը 1600-ից դարձել է 4000։ Հատուկ ծրագրերը հնարավորություն են տվել աղքատ ընտանիքների երեխաներին համալսարան ընդունվել։ 1936 թվականի դրությամբ Լուիզիանայի համալսարանը ունեցել է լավագույն լաբորատորիաներից մեկը համալսրանների շրջանում։ 8 տարվա ընթացքում Լուիզիանայի համալսարանը 88-րդ հորիզոնականից բարձրացել է 20-րդ հորիզոնական դառնալով ԱՄՆ-ի մեծությամբ 11-րդ համալսարանը։
Չնայած այն հայտնի միֆին, որ իբր թե եղել է «ռասայական էգալիտարիստ» (այսինքն իբր սեգրեգացիոնիստ չէր) և սահմանափակորեն օգնել է սևամորթներին, նա մեղադրել է Հերբերտ Հուվերին սևամորթների «իշխանությանը աջակցելու» համար և իր ելույթի ժամանակ նշել է․ «Մենք համարում ենք, որ այս երկիրը սպիտակ մարդկանց համար է և չենք ցանկանում այն տանք սևամորթներին»[6][7]։
Մեծ ճգնաժամի տարիներին գլխավորել է Ռուզվելտի Նոր կուրսի քաղաքականության դեմ ուղղված մասսայական շարժումը։ Գլխավորել է «Share Our Wealth» շարժումը, որին ունեցել է 7,5 միլիոն կողմնակից[5]։
Չնայած նրան, որ նրան մեղադրել են ձախ պոպուլիստ լինելու մեջ, Լոնգը իր գաղափարախոսական դիրքերը դիտարկել է ամերիկական ավանդական արժեքների ամրապնդման միջոց։
Լոնգը եղել է մոլի մեկուսացնող քաղաքականություն վարող և քաղաքական ազգայնամոլ, որը դեմ է արտահայտվել այլ երկրների ներքին գործերին Ամերիկայի կողմից ցուցաբերվող միջամտությանը։ Իր ելույթների ժամանակ նշել է, որ ամերիկական կառավարությունը պետք է հրաժարվի ռազմական պարտքերի կարգավորման գործում եվրոպական օգնությունից և որ Ֆիլիպիններին պետք է անկախություն տա[8]։
Մտադիր է եղել մասնակցել 1936 թվականի նախագահական ընտրություններին, սակայն 1935 թվականի սեպտեմբերին սպանվել է բժիշկ Կարլ Վայսի կողմից։
Ժառանգություն
խմբագրելՊաստմաբանների կարծիքով, երկրորդ նոր կուրսը ընդունվել է «Լոնգի ամպրոպը խլելու» նպատակով[9]։ Լոնգի բազմաթիվ գաղափարները կյանքի են կոչվել Երկրորդ Նոր կուրսի ժամանակ։
Դոնալդ Թրամփին հաճախ են համեմատում Հյուի Լոնգի հետ[10][11]։ Բացի այդ, National Review ոչ լիբերալ հրատարակությանը նշել է Հյու Լոնգի գաղափարների շուրջ աջ պոպուլիստների մոտ աջող հետաքրքրության մասին[12]։ Բացի աջ պոպուլիստներից, Հյու Լոնգի գաղափարների նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ալտ-աջերը[13]։
Կենսագորւթյան արտացոլումը մշակույթում
խմբագրելԼոնգի կենսագրությունը հիմք է հանդիսացել ամերիկացի գրող Ռոբերթ Փեն Ուորենի «Թագավորի ողջ թիկնազորը» վեպի համար։ Վեպը արժանացել է Պուլիցերյան մրցանակի և մի քանի անգամ էկրանավորվել է։
Հյու Լոնգը դարձել է Սինքլեր Լյուիսի «Մեզ մոտ դա անհնար է» վեպի գլխավոր հերոսի նախատիպը։
Հյուի Լոնգին են վերագրում «Իհարկե, դա մեզ մոտ տեղի կունենա։ Մեզ մոտ դա տեղի է ունենալու հակաֆաշիզմի քողի տակ» խոսքերը, որով իբր թե մեկնաբանել է ֆաշիզմի հավանական ներխուժումը ԱՄՆ։ Ավելի ուշ՝ 20-րդ դարում, նույնատիպ մի արտահայտություն վերագրել են Ուինսթոն Չերչիլին[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «The Milwaukee Journal - Поиск в архиве Google Новостей». news.google.com. Վերցված է 2019-06-06-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 5,0 5,1 «Right-wing Populism in America: Too Close for Comfort - Chip Berlet, Matthew Nemiroff Lyons - Google Книги». Արխիվացված է օրիգինալից 2023-07-17-ին. Վերցված է 2023-07-17-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Kingfish: The Reign of Huey P. Long - Richard D. White, Jr. - Google Книги». Արխիվացված է օրիգինալից 2023-07-21-ին. Վերցված է 2023-07-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ T. Harry Williams Huey Long. — 1st Vintage books ed. — New York: Vintage Books, 1981. — С. стр. 704. — xiv, 884, xxii pages, 20 unnumbered pages of plates с. — ISBN 0-394-74790-9, 978-0-394-74790-3
- ↑ T. Harry Williams Huey Long. — 1st Vintage books ed. — New York: Vintage Books, 1981. — С. стр. 712. — xiv, 884, xxii pages, 20 unnumbered pages of plates с. — ISBN 0-394-74790-9, 978-0-394-74790-3
- ↑ Edwin Amenta, Kathleen Dunleavy, and Mary Bernstein. «Stolen thunder? Huey Long’s 'Share our wealth,' political mediation, and the second New Deal.» American Sociological review (1994): 678—702. online Արխիվացված 2022-06-18 Wayback Machine
- ↑ Bailey, Greg (October 9, 2016). The Troubling Donald Trump-Huey Long Connection Արխիվացված 2023-09-08 Wayback Machine. History News Network. Retrieved May 30, 2023.
- ↑ Mercer, Adrian (May 1, 2018). Trump’s Disturbing Similarities with One of the Most Corrupt Politicians in U.S. History | Opinion Արխիվացված 2023-09-08 Wayback Machine. Newsweek. Retrieved May 30, 2023.
- ↑ https://www.nationalreview.com/2021/08/huey-long-was-wrong/ Արխիվացված 2023-05-22 Wayback Machine Huey Long Was Wrong
- ↑ «The Share Our Wealth Amendment – Occidental Dissent». Արխիվացված է օրիգինալից 2023-09-08-ին. Վերցված է 2023-09-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Говорил ли Черчилль, что фашисты будущего будут называть себя антифашистами?». Արխիվացված է օրիգինալից 2022-04-01-ին. Վերցված է 2022-06-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)
Գրականություն
խմբագրել- Hair, William Ivy, [1], Baton Rouge, «Louisiana State University Press», 1991 — 448 էջ, ISBN 0-8071-1700-5։
- Wall Bennett H.; Rodrigue John C., Louisiana, A History, New York, «John Wiley & Sons, Inc.», ISBN 978-1-118-61929-2։
- White, Richard Downing, Kingfish: the reign of Huey P. Long, New York, «Random House», ISBN 1-4000-6354-x։
- Williams, Thmas Harry, Huey Long, «Knopf», ISBN 978-0-394-74790-3։
Հոդվածներ
խմբագրել- Jeansonne, Glen Challenge to the New Deal: Huey P. Long and the Redistribution of National Wealth(անգլ.) // The Journal of the Louisiana Historical Association. — Т. 21. — Էջ 331–339.
- Vaughn, Courtney The Legacy of Huey Long(անգլ.) // Louisiana History. — Т. 20. — Էջ 93–101.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Louisiana Governor Huey Pierce Long» (անգլերեն). National Governors Association. Արխիվացված է օրիգինալից 2012-12-05-ին. Վերցված է 2012-11-19-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - «Huey Pierce Long» (անգլերեն). La-Cemeteries. Արխիվացված է օրիգինալից 2012-12-02-ին. Վերցված է 2012-11-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - Կենսագրություն(անգլ.)
- Հյու Լոնգի պաշտոնական կայքը(անգլ.)
- 1935 թվականի հունվարին Լոնգի խոսքը ուղղված սենատին(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուի Լոնգ» հոդվածին։ |