Հյուսիսային Արցախ (գիրք)
«Հյուսիսային Արցախ» (անգլ.՝ Northern Artsakh, ռուս.՝ Северный Арцах), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2004 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 6-րդ գիրքը (Գիրք Զ)։ Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն (2004թ.), անգլերեն (2007թ.), ռուսերեն (2018թ.): Աշխատությունը ներկայացնում է Պատմական Հայաստանի հյուսիսային հատվածը կազմող Գարդմանքի (հեղինակն այն անվանում է Հյուսիսային Արցախ, իրենից ներկայացնում է ներկայիս Ադրբեջանի Հանրապետության արևելյան մասը) գրեթե բոլոր բնակավայրերի պատմությանն ու պատմական հուշարձաններին։ Գիրքը նախատեսված է Պատմական Հայաստանի Արևելից Կողմանց, վերջինի բնիկների և օտարամուտ ցեղերի ու ժողովուրդների պատմությամբ հետաքրքրվող մասնագետների, ինչպես նաև Գարդմանքի մասին ճանաչողական գիտելիքներ ստանալ ցանկացողների համար[1][2]։
Հյուսիսային Արցախ | |
---|---|
Հեղինակ | Սամվել Կարապետյան |
Տեսակ | Ոչ գեղարվեստական |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Անգլերեն, Ռուսերեն |
Էջեր | 616 |
Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
Նախորդ | «Թիֆլիսի քաղաքագլուխները» |
Հաջորդ | «Կովկասյան թանգարանի հայկական հավաքածուն» |
Խմբագիր | Անուշավան Զաքարյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակված է | ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2004 թվական |
ԳՄՍՀ | ISBN 5-8080-0566-3 |
ՀՏԴ | 941(479.25) |
ԳՄԴ | 63.3 (2Հ) |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/18.pdf |
«Հյուսիսային Արցախ» գիրքը հրատարակվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում[1]։
2004 թվականին Հյուսիսային Արցախ գիրքն արժանացել է Արցախի Հանրապետության Եղիշեի անվան գրական մրցանակի[3]։
Գրքի բովանդակությանն անդրադառնալիս հեղինակ Սամվել Կարապետյանը ասել է՝ «Գրքում խոսվում է մեր հայրենիքի հատկապես այն տարածքների մասին, որոնք մեր պետականության սահմաններից դուրս են, այսինքն՝ ներառված են մեր հարևան պետությունների տիրույթների մեջ, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Հյուսիսային Արցախին, սա պարզապես բռնազավթված տարածք է և հայաթափվել է 1988-1892 թվականներին»[2]։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Հյուսիսային Արցախ» գրքի մասին տեղեկություններ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում Արխիվացված 2019-02-06 Wayback Machine (արխիվացված)։
- ↑ 2,0 2,1 «Հյուսիսային Արցախ» գիրքը շատ բուռն է ընդունվել վրացիների կողմից (արխիվացված)։
- ↑ Սամվել Կարապետյանի մասին anunner.com կայքում (արխիվացված)։