Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիա
(Վերահղված է Հոկեյի միջազգային ֆեդերացիաից)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիա (անգլ.՝ International Ice Hockey Federation, IIHF, ֆր.՝ Fédération Internationale de Hockey sur Glace), համաշխարհային հոկեյը (սառույցի և մանրատակի վրա) կարգավորող սպորտային կառույց։ Գլխամասը տեղակայված է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում։ Ֆեդերացիայի կազմում են ընդգրկված 73 պետությունների ազգային ֆեդերացիաներ։
Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիա | |
---|---|
Ֆեդերացիայի անդամ երկրները (կարմիրով նշված են լիակատար անդամները, կապույտով` թղթակից անդամները, կանաչով` աֆիլիատ անդամները և սևով` հեռացված անդամները)։ | |
Տեսակ | Սպորտային միջազգային ֆեդերացիա |
Հապավում | IIHF |
Հիմնադրված | 1908 թ. |
Գլխադասային գրասենյակ | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Անդամ երկրներ | 73 |
Պաշտոնական լեզու(ներ) | անգլերեն ֆրանսերեն |
Նախագահ | Ռենե Ֆազել |
Կամավորներ | 83 |
Կայք | iihf.com |
Ֆեդերացիային է ընձեռված տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարերի կազմակերպումը, սակայն այն քիչ իշխանություն ունի Հյուսիսային Ամերիկայում, որտեղ հոկեյի բարձրագույն կառույց է համարվում Հոկեյի ազգային լիգան (NHL)։ Միացյալ Նահանգների և Կանադայի հոկեյի ֆեդերացիաներն ունեն իրենց սեփական կանոնագրությունը։