Հոհենցոլեռն ամրոց (գերմ.՝ Burg Hohenzollern) — հինավուրց դղյակ-ամրոց, Շտուտգարտից 50 կիլոմետր հարավ գտնվող Բադեն-Վյուրթեմբերգում։ Սա Հոհենցոլեռնների դինաստիայի կալվածքն է, որոնք գահ են բարձրացել միջնադարում, կառավարելով Պրուսիայում և Բրանդենբուրգում (գերմ.՝ Brandenburg), մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Դղյակը տեղակայված է 855 մետր բարձրություն ունեցող Հոհենցոլեռն բարձունքի վրա, այն գտնվում է Հեխինգեն և Բիզինգեն բնակավայրերից ոչ հեռու։

Հոհենցոլեռն ամրոց
Burg Hohenzollern
Նկարագրություն
Տեսակդղյակ և թանգարան
ՏեղագրությունԳերմանիա Գերմանիա
Վարչական միավորBisingen?
ԵրկիրԳերմանիա
ՃարտարապետՖրիդրիխ Ավգուստ Շտյուլեր
Անվանված էՀոհենցոլլերներ
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Ընթացիկ
սեփականատեր
Հոհենցոլլերներ
Կայքburg-hohenzollern.com(անգլ.)(գերմ.)
Քարտեզ
Քարտեզ
 Hohenzollern Castle Վիքիպահեստում

Առաջին անգամ միջնադարյան դղյակ-ամրոցը հիշատակվում է 1267 թվականին, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է ավելի վաղ՝ XI-րդ դարում։ 1423 թվականի մայիսի 15-ին, Շվաբիայի կայսրական քաղաքների զորքերի կողմից երկարատև պաշարումից հետո, ամրոցը գրավվեց և ավերվեց։

1454-1461 թվականներին կառուցվեց նաև երկրորդ ամրոցը, որը Երեսնամյա պատերազմի (1618 - 1648) ընթացքում ապաստան է եղել Հոհենցոլեռնների համար։ Ժամանակի ընթացքում ռազմավարական նշանակություն ունեցող այս ամրոցի որոշ շինություններ հնանում և խարխլվում են։ XVIII-րդ դարի վերջին այդ խալխլված և քանդված հատվածները վերակառուցվում են։ Սակայն երկրորդ ամրոցի շինություններից մեր օրեր է հասել միայն սբ․ Միքայելի կապելլան։

Ամրոցի երրորդ մասի կառուցումը նախաձեռնել է Պրուսիայի թագաժառանգ Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ը՝ (Friedrich Wilhelm IV) 1850-1867 թվականներին, ժամանակի հայտնի ճարտարապետ Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերի գլխավորությամբ։ Քանի որ ամրոցը կառուցվել էր, որպես ընտանեկան հուշարձան, Հոհենցոլեռնների տոհմից ոչ մեկ չդարձրեց այն իր նստավայրը մինչև 1945 թվականը, երբ այստեղ հաստատվեց պրուսյան վերջին թագաժառանգ Վիլհելմը։ Հենց այստեղ էլ թաղվեցին Վիլհելմը և նրա կինը՝ Ցեցիլիան։

Ներկայումս՝ Պրուսիայի պատմությանը վերաբերվող, ամրոցում պահվող պատմական իրերից կարելի է նշել՝ Վիլհելմ II-ի գահը, Ֆրիդրիխ II (Պրուսիայի թագավոր)-ին պատկանող անձնական իրերը, ինչպես նաև ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Վաշինգտոնի շնորհակալական նամակը Հոհենցոլեռնների տոհմին պատկանող բարոն ֆոն Շտոյբենին։ Վաշինգտոնը շնորհակալություն էր հայտնում ԱՄՆ-ի անկախության համար մղված պայքարում նրա օգնության համար։

Այսօրվա դրությամբ ամրոցը հանդիսանում է զբոսաշրջային վայր։

Դիրքադրություն

խմբագրել

Ամրոցը գտնվում է ծովի մակարդակից 855 մետր բարձրության, առանձին Հոհենցոլեռն լեռան վրա։ Տեղի բնակչության շրջանում այն ավելի հայտնի է Ցոլլենբերգ կամ Ցոլլերն անունով։

Պատմություն

խմբագրել

Առաջին ամրոց

խմբագրել

Առաջին անգամ միջնադարյան դղյակ-ամրոցը հիշատակվում է 1267 թվականին, սակայն ենթադրվում է, որ այն կառուցվել է ավելի վաղ՝ XI-րդ դարում։ 1423 թվականի մայիսի 15-ին, Շվաբիայի կայսրական քաղաքների զորքերի կողմից երկարատև պաշարումից հետո, ամրոցը գրավվեց և ավերվեց։

Երկրորդ ամրոց

խմբագրել

Երկրորդ ամրոցը կառուցվել է 1454-1461 թվականներին, այն Երեսնամյա պատերազմի (1618 - 1648) ընթացքում ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն։ 1634 թվականին ամրոցը գրավվել է Վյուրթեմբերգյան զորքերի կողմից։ Երեսնամյա պատերազմից հետո ամրոցը շարունակում էր գտնվել Հաբսբուրգների տիրապետության տակ։ Ավստրիական ժառանգության պատերազմների (1740—1748) ընթացքում, մասնավորապես 1744-1745 թվականների ձմռանըամրոցը օկուպացվել էր ֆրանսիացի զինվորների կողմից։ Այս պատերազմից հետո ամրոցը կորցնում է իր ռազմավարական նշանակությունը և աստիճանաբար անկման է գնում։ 1798 թվականին, երբ ամրոցը լքեց նրա վերջին ավստրիացի սեփականատերը, սկսվեցին քանդվել ամրոցի շինությունների համալիրները։ XIX-րդ դարի սկզբներին ամրոցը վերածվել էր փլատակների, պահպանվել և օգտագործվում էր միայն սբ․ Միքայելի եկեղեցին։

 
Հոհենցոլեռն ամրոցի կենտրոնական բակը

Երրորդ ամրոց

խմբագրել

Ամրոցը վերակառուցվել է Պրուսիայի թագաժառանգ Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ը։ Մեզ հասած շինությունները կառուցվել են Բեռլինցի ճարտարապետ Ֆրիդրիխ Ավգուստ Շտյուլերի գլխավորությամբ, ով 1842 թվականին լինելով դեռ Կարլ Ֆրիդրիխ Շինկելի աշակերտը նշանակվել էր թագավորական ճարտարապետ։ Ամրոցը վերակառուցվել է նեոգոթական ոճով՝ միջնադարում առաջացած գերմանական ռոմանտիզմի ազդեցությամբ։ Հոհենցոլեռն ամրոցը միջնադարյան ասպետական ամրոցի մարմնավորում է, ինչպիսին որ պետք է լիներ այն։ Այս առումով Հոհենցոլեռն ամրոցը նման է Բավարիայում գտնվող Նոյշվանշտայն ամրոցին (գերմ.՝ Schloß Neuschwanstein), սակայն առանց ֆանտաստիկ դեկորների։ Վերակառուցված ամրոցը հիմնականում ծառայում էր պրուսիական Հոհենցոլեռնների դինաստիայի հեղինակության համար։ Ամրոցի վերակառուցումը սկսվել է 1850 թվականից, իսկ ավարտին է հասցվել գերմանացի կայսր Վիլհելմ I Հոհենցոլեռնի օրոք 1867 թվականի հոկտեմբերի 3-ին։ Ամրոցը վնասվել էր 1978 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած երկրաշարժից, ինչի հետևանքով մինչև 1990-ական թվականները փակ էր։

Ամրոցը որպես թանգարան

խմբագրել
 
Ամրոցի աշտարակներից մեկը

Երրորդ ամրոցի կառուցումից ի վեր, այն չի ծառայել Հոհենցոլեռնների համար, ոչ որպես ռազմական օբեկտ, ոչ էլ որպես ներկայացուցչական։ Ամրոցը օգտագործվել է զբոսաշրջային նպատակներով և բաց է եղել այցելությունների համար։ Միայն վերջին պրուսական կայսր Վիլհելմն է մի քանի ամիս ապրել այնտեղ՝ Պոտսդամի տարհանումից հետո, երկրորդ համաշխարհային պատերազմի որոշիչ փուլի ընթացքում։ Վիլհելմն ու իր կին՝ Ցեցիլիան թաղվեցին այստեղ, քանի որ իրենց ընտանեկան գերեզմանը գտնվում էր սովետական զորքերի կողմից օկուպացված Բրանդենբուրգում։ 1952 թվականից ամրոցը համալրվում էր Հոհենցոլեռնների տան հավաքածուների տարբեր արտեհակտներով, ինչպես նաև Հոհենցոլեռնների նախկին Մոնբիժու դղյակից բերված իրերով։ Այստեղ պահվող առավել հայտնի նմուշներից են Պրուսիայի թագավորների թագը և Ֆրիդրիխ Մեծի համազգեստը։ 1952-1991 թվականներին այստեղ էին գտնվում նաև Ֆրիդրիխ I-ի ու Ֆրիդրիխ Մեծի մասունքները։ Արևմտյան և Արևելյան Գերմանիաների միավորումից հետո, 1991 թվականին պրուսական թագավորների աճյունները վերադարձվեցին Պոտսդամ։

Ամրոցը՝ ինչպես և առաջ, հանդիսանում է անձնական սեփականություն․ 2/3-ը պատկանում է Հոհենցոլեռններին, իսկ 1/3-ը շվաբա-կաթոլիկ եկեղեցուն։ Ամեն տարի ամրոց է այցելում մոտ 300 հազար մարդ, դարձնելով այն Գերմանիայի ամենաշատ այցելուներ ունեցող ամրոցներից մեկը[1]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Des Prinzen neue Töne. In: Stuttgarter Nachrichten, 10. Mai 2003
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոհենցոլեռն ամրոց» հոդվածին։