Հովիկ Մելիքյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովիկ Մամիկոնի Մելիքյան (հուլիսի 30, 1902, Կուշչի Արմավիր, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1] - փետրվարի 8, 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, գրականագետ, պրոֆեսոր (1937), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Հովիկ Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1902 |
Ծննդավայր | Կուշչի Արմավիր, Գյոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1] |
Վախճանվել է | փետրվարի 8, 1953[1] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, գրականագետ և համալսարանի դասախոս |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Աշխատավայր | Սովետական Հայաստան, ՀԿԿ[1], Գրական թերթ[1], ԱրմՖԱՆ[1], Գրականության ինստիտուտ և Երևանի պետական համալսարան[1] |
Հովիկ Մելիքյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Խաչակապ (հետո՝ Ադրբեջանի Խանլարի շրջանի Ղուշչի) գյուղում։ 1920 թվականին տեղափոխվել է Բաքու և աշխատել նավթային ձեռնարկություններում։ 1926-1928 թվականներին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում որպես բանվորական բաժնի վարիչ։ 1928-1930 թվականներին սովորել է Մոսկվայի ժուռնալիստիկայի կոմունիստական ինստիտուտում։ 1934-1936 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում և Երևանի քաղկոմում։ 1937 թվականին ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար էր, 1937-1939 թվականներին՝ «Գրական թերթ»-ի խմբագիրը, 1938-1941 թվականներին՝ ԱրմՖԱՆի գրականության և լեզվի ինստիտուտի տնօրենը։ 1941-1944 թվականներին ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1944-1946 թվականներին եղել է «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի խմբագիրը։ Միաժամանակ ավագ գիտաշխատող էր ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1936-1941 թվականներին և 1945-1953 թվականներին ռուս գրականություն է դասախոսել Երևանի պետական համալսարանում։ Մահացել է 1953 թվականին[2]։ ԽՄԿԿ անդամ 1924 թվականից։
Երկերի մատենագիտություն
խմբագրել- Զղջում, Երևան, Պետհրատ, 1928, 118 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Պետհրատ, 1930, 109 էջ։
- Մի կին գնում է..., Մոսկվա, ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն, 1930, 36 էջ։
- Ճակատում (պատմվածքներ), Մոսկվա, ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն, 1931, 71 էջ։
- Աղջիկը մորու փունջը ձեռքին, Երևան, Պետհրատ, 1936, 79 էջ։
- Լենինը և Ստալինը հայկական ֆոլկլորում, Երևան, Հայպետհրատ, 1941, 76 էջ։
Մամուլ
խմբագրել- Երբ ձևականորեն են տպագրում կլասիկ հեղինակին (գրախոսություն Շուշանիկ Կուրղինյանի «Բանաստեղծություններ» (1947) գրքի մասին)։ «Գրական թերթ», 1948, № 4:
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովիկ Մելիքյան» հոդվածին։ |