Հովհաննես Բարոյան
Հովհաննես Վաղարշակի Բարոյան (դեկտեմբերի 24, 1906[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 27, 1985, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան-վիրուսաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1959)։ ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1965), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1966)։
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1906[1] |
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 27, 1985 (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (1931)[1] |
Մասնագիտություն | բժիշկ, համաճարակաբան, վիրուսաբան և մանրէաբան |
Կոչում | պրոֆեսոր և ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1953) |
Աշխատավայր | Դաղստանի պետական բժշկական համալսարան, The Russian Red Cross?, D.I. Ivanovsky Institute of Virology Russian Academy of Medical Sciences? և Նիկոլայ Գամալեյայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտ |
Անդամակցություն | Ամերիկյան աշխարհագրական խորհուրդ, International Epidemiological Association? և Չեխոսլովակիայի Յան Պուրկինեի անվան բժշկական ընկերություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՀովհաննես Բարոյանը ծնվել է 1906 թվականին Երևանում, սակայն շուտով ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ 1932 թվականին ավարտել է Մոսկվայի 1-ին բժշկակական ինստիտուտը։ 1943-1950 թվականներին եղել է Իրանի խորհրդային հիվանդանոցների տնօրեն և Արևելքում Խորհրդային Կարմիր խաչի լիազոր, 1953-1960 թվականներին՝ Մոսկվայի Դ. Իվանովսկու անվան վիրուսաբանության ինստիտուտի վարիչ, 1961-1979 թվականներին՝ Ն. Գամալեայի անվան ինստիտուտի տնօրեն, 1979-1985 թվականներին՝ նույն ինստիտուտի բաժնի վարիչ, 1961-1964 թվականներին, միաժամանակ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական, 1967-1985 թվականներին՝ Բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ[2]։
Աշխատանքները վերաբերում են համաճարակաբանության, մանրէաբանության, վիրուսաբանության և իմունաբանության, ինչպես նաև առողջապահության կազմակերպման հարցերին։ Հայտնագործել է աերոզոլային խցիկը[3]։
Մահ
խմբագրելՄահացել է 1985 թվականին Մոսկվայում։ Թաղված է Մոսկվայի Կունցևո գերեզմանատանը։
Անդամակցություն
խմբագրել- ԽՍՀՄ ԲԳԱ նախագահության վարակիչ հիվանդությունների վերացման համագործակցության կոմիտեի անդամ
- ԽՍՀՄ ԲԳԱ նախագահության իմունաբանության և ալերգիաբանության գիտական խորհրդի նախագահ
- Չեխոսլովակիայի Յան Պուրկինեի անվան գիտական ընկերության անդամ
- Անգլիայի թագավորական ընկերության անդամ
- ԱՄՆ-ի ազգային հետազոտությունների ինստիտուտի անդամ
- Համաճարակաբանների միջազգային ընկերակցության պատվավոր անդամ
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Լենինի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
Երկեր
խմբագրել- Бароян О. В.,Очерки по мировому распространению важнейших заразных болезней человека: Заболеваемость в зарубежных странах. - М.: Медгиз, 1962. - 208 с. - 5000 экз.
- Бароян О. В., Гайлонская И. Н. Кишечные вирусы и вызываемые ими заболевания. - М.: Медгиз, 1962. - 152 с.
- Бароян О. В. Итоги полувековой борьбы с инфекциями в СССР и некоторые актуальные вопросы современной эпидемиологии. - М.: Медицина, 1968. - 304 с. - 1800 экз.
- Бароян О. В. Современные взгляды на проблему ликвидации инфекций: учебное пособие / Минздрав СССР, Центр. ин-т усовершенствования врачей. - М.: Б.и., 1970. - 20 с. - 1000 экз.
- Бароян О. В. Судьба конвенционных болезней: Прошлое, настоящее, будущее. - М.: Медицина, 1971. - 328 с.
- Бароян О. В. Холера Эль-Тор. - Изд. 2-е, перераб. и доп. - М.: Медицина, 1971. - 256 с. - 10 000 экз.
- Бароян О. В., Лепин П. Эпидемиологические аспекты современной иммунологии. - М.: Медицина, 1972. - 256 с. - 4000 экз.
- Бароян О. В., Портер Дж. Р. Международные и национальные аспекты современной эпидемиологии и микробиологии / Авт. предисл. Б. В. Петровский. - М.: Медицина, 1975. - 520 с.
- Бароян О. В., Рвачев Л. А., Иванников Ю. Г. Моделирование и прогнозирование эпидемий гриппа для территории СССР / АМН СССР, Ин-т эпидемиологии и микробиологии им. Н. Ф. Гамалеи. - М.: Б.и., 1977. - 546 с.
- Бароян О. В., Бредли Д. Современные взгляды на тропическую патологию. - М.: Медицина, 1979. - 352 с. - 2500 экз.
- Акатов А. К., Бароян О. В., Беляков В. Д. и др. Стафилококки и стафилококковая инфекция / Редкол.: Н. Р. Иванов (пред.) и др.. - Саратов: Изд-во Сарат. ун-та, 1980. - 320 с.
- Бароян О. В. Блики на портрете. - М.: Молодая гвардия, 1980. - 160 с. - (Эврика). - 100 000 экз.
- Бароян О. В. Блики на портрете. - Изд. 2-е. - М.: Молодая гвардия, 1982. - 160 с. - (Эврика). - 100 000 экз.
- Бароян О. В. Эпидемиология: вчера, сегодня, завтра. - М.: Медицина, 1985. - 56 с.
- Бароян О. В. Закономерности и парадоксы: Раздумья об эпидемиях и иммунитете, о судьбах ученых и их труде / Лит. запись кн. А. Л. Черняховского. - М.: Знание, 1986. - 144 с. - 100 000 экз.
Գրականություն
խմբագրել- Айриян А. П. Армянские учёные-медики. - Ереван, 1998. - 276 с. - ISBN 99930-1-001-7.
- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ,ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 437։ ISBN 978-9939-53-105-2:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Бароян Оганес Вагаршакович (1906-1985) - микробиолог, эпидемиолог, академик АМН СССР, Заслуженный деятель науки Армянской ССР. Могилы врачей, г. Москва». mednecropol.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Բարոյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 335)։ |