Հովհաննես Մարդ
Հովհաննես Մարդ (Հովհաննես Սարգիսի Մարգարյան, 1890[1][2], Մուժամբար, Rudqat Rural District, Sufian District, Shabestar County, Արևելյան Ադրբեջան, Իրան[1][2] - հունիսի 3, 1972[1][2], Թեհրան, Իրան[1][2]), հայ բանաստեղծ։
Հովհաննես Մարդ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1890[1][2] |
Ծննդավայր | Մուժամբար, Rudqat Rural District, Sufian District, Shabestar County, Արևելյան Ադրբեջան, Իրան[1][2] |
Վախճանվել է | հունիսի 3, 1972[1][2] |
Վախճանի վայր | Թեհրան, Իրան[1][2] |
Գրական անուն | Հովհաննես Մարդ[1] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և թարգմանիչ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Աշխատավայր | Պատանի |
Հովհաննես Մարդ Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրել1900 թվականին ծնողների հետ փոխադրվել է Թիֆլիս, սովորել ռուսական գիմնազիայում։ Սկսել է գրել 1912 թվականից, աշխատակցել է «Պատանի» (1912-1914) ալմանախին։ 1929 թվականին Հովհաննես Մարդը վերադարձել է Իրան, հաստատվել Թավրիզում։ 1935 թվականից հանդես է եկել Հովհաննես Մարդ գրական անունով։ Տպագրվել է սփյուռքահայ բազմաթիվ պարբերականներում։ 1946 թվականին լույս է տեսել նրա «Զուլալ երգեր» բանաստեղծությունների ժողովածուն, որի հենքը հայրենասիրությունն է («Հայաստանին»)։ Մի շարք գործեր տոգորված են սիրով՝ մարդու ու մարդկայինի նկատմամբ («Երգերի երգը»)։ Հովհաննես Մարդը նաև թարգմանիչ է։ 1962 թվականին հրատարակել է աշխարհի շատ բանաստեղծներ ընդգրկող «Հարազատ էջեր» խորագրով առաջին գիրքը, 1967 թվականին՝ երկրորդը։ 1971 թվականին լույս է տեսել թարգմանական ևս մեկ գործ՝ Իրանի դասական բանաստեղծների քառյակների «Ճշմարտարան» ժողովածուն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 2.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Մարդ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 304)։ |