Հորդանանի քաղաքականություն
Հորդանանի քաղաքականությունը տեղի է ունենում սահմանադրական միապետության շրջանակներում և բազմակուսակցական սկզբունքով։ Հորդանանը սահմանադրական միապետություն է հիմնված Հորդանանի սահմանադրությամբ, որը հրապարակվել է 1952 թվականի հունվարի 8-ին։ Թագավորն իր կառավարումն իրականացնում է իր կողմից նշանակված կառավարությամբ, որը հաշվետու է խորհրդարանին։ Թագավոր Աբդալլահ II-ը միապետ է իր հոր մահվանից հետո՝ սկսած 1999 թվականից։
Պաշտոն | Անուն | Կուսակցություն | Պաշտոնավարման սկիզբը |
---|---|---|---|
Թագավոր | Աբդալլահ II | 1999 թվականի փետրվարի 7 | |
Վարչապետ | Բիշեր ալ-Հասաունա | Անկուսակցական | 2020 թվականի հոկտեմբերի 7 |
Հորդանանի սահմանադրությունը գործադիր իշխանությունը հանձնել է թագավորին և կառավարությանը։ Թագավորը ստորագրում, ձևակերպում և վետո անում բոլոր օրենքները։ Թագավորը նաև կարող է ընդհատել կամ լուծարել խորհրդարանը և երկարացնել կամ կրճատել նստաշրջանի ժամկետը։ Թագավորի վետոն կարող է չեղյալ հայտարարվել խորհրդարանի երկու պալատների 2/3 ձայների քվեարկությամբ։ Թագավորը կարգադրությամբ նշանակում կամ հեռացնում է բոլոր դատավորներին, խորհրդարանի երկու պալատներով անցնելուց հետո` հաստատում սահմանադրական բարեփոխումներ, հայտարարում պատերազմ և համարվում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար։ Կառավարության որոշումները, դատական վճիռները և ազգային արժույթը արձակվում են իր անունից։ Կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ` նախկինում նշանակվում էր թագավորի կողմից, սակայն 2011 թվականի հորդանանյան ցույցերից հետո, թագավոր Աբդալլահ II-ը համաձայնվում է ընտրովի կառավարությանը։ Կառավարությունը հաշվետու է Ներկայացուցիչների պալատին և եթե չապահովի վստահություն, պալատի 2/3 ձայներով կառավարությունը հրաժարական կտա։
Օրենսդիր իշխանությունը պատկանում է երկպալատ խորհրդարանին ։ Հորդանանի խորհրդարանը (Majlis al-Umma) ունի երկու պալատ` Ներկայացուցիչների պալատ և Այաների ժողով։ Ներկայացուցիչների պալատը (Majlis al- Nuwaab) ունի 130 անդամ, ընտրվում է 4 տարի ժամկետով և հատուկ հանձնաժողով 15 տեղ հատկացնում է կանանց։ Նաև 9 տեղ հատկացվում է քրիստոնյաներին և 3 տեղ` չեչեններին և չերքեզներին։ Չնայած որ Ներկայացուցիչների պալատը ընտրվում է ժողովրդի կողմից, նրա օրենսդրական կարողությունը սահմանափակվում է օրենսդրություն հաստատելով, մերժելով կամ փոփոխելով։ Այն քիչ ուժ ունի` օրենք ընդունելու համար։ Այաների ժողովը (Majlis al-Qayan) ունի 65 անդամ` նշանակված թագավորի կողմից, 4 տարի ժամկետով։ Այաների ժողովը հաշվետու է Ներկայացուցիչների պալատին և կարող է ցրվել անվստահության քվեարկությամբ[1]։
Քաղաքական խմբակցությունները և դաշինքները խորհրդարանում ամեն խորհրդարանական ընտրություններից հետո փոփոխվում են։ Սովորաբար խորհրդարան են մտնում հետևյալ քաղաքական ուժերը` «Դեմոկրատական Մարքսիստական (Սոցիալիստական)», «Հիմնական Ազատական», «Չափավոր պրագմատիկ», «Հիմնական պահպանողական» և «Ծայրահեղ պահպանողական» խմբակցությունները։
Հորդանանի Ներկայացուցիչների պալատը հայտնի է իր անդամների միջև ծեծկռտուքներով , նաև զենքի և բռնության գործադրմամբ։ 2013 թվականի սեպտեմբերին պատգամավոր Թալալ ալ-Շարիֆը իր գործընկերոջ վրա հրազենային զենքով փորձել է կրակել խորհրդարանի տարածքում[2]։
Դատական համակարգը լիովին անկախ է մյուս երկու իշխանություններից։ Սահմանադրությամբ առանձնացվում է 3 տեսակի դատարաններ` քաղաքացիական կամ կանոնավոր, կրոնական և հատուկ։ Կանոնավոր դատարանները լուծում են քաղաքացիական և քրեական հարցերը։ Այն բաժանվում է 3 մակարդակների`
- Առաջին մակարդակ` Հաշտության դատարան
- Երկրորդ մակարդակ` Վերաքննիչ դատարան
- Երրորդ մակարդակ` Վճռաբեկ դատարան, որը բարձրագույն դատական ատյան է Հորդանանում։
Այնտեղ կան 2 տեսակի կրոնական դատարաններ`
- Շարիաթի դատարաններ - իսլամական իրավունքի և քաղաքացիական կարգավիճակի վերաբերյալ հարցերն է կարգավորում
- Հորդանանում պաշտոնապես ճանաչված կրոնական համայնքների դատարաններ
Քաղաքական պայմանները
խմբագրելԹագավոր Հուսեյն I Իբն Թալալը կառավարեց Հորդանանը 1953-1999 թվականները` իր կառավարման ընթացքում դիմադրելով շատ մարտահրավերների, հենվելով իր զինված ուժերի հավատարմության վրա և Հորդանանում ծառայելով միասնության ու կայունության խորհրդանիշ հորդանանյան և պաղեստինյան համայնքների միջև։ Թագավոր Հուսեյնը 1989-ին ավարտեց ռազմական դրությունը և թույլատրեց քաղաքական կուսակցություններին գործունեություն ծավալել, որը պետք է աներ Իսրայելից Արևմտյան Ափի անջատումից հետո` Հորդանանի ստատուս-քվոն բարձրացնելու համար։ 1989-1993 թվականներին Հորդանանում անցկացվեցին ազատ և արդար ընտրություններ։ Ընտրական օրենսգրքի վիճահարույց փոփոխությունները հանգեցրին իսլամիստական կուսակցությունների բոյկոտին 1997, 2011 և 2013 թվականների ընտրություններին։ Թագավոր Աբդալլահ II-ը հաջորդեց իր հորը` Հուսեյնին, վերջինիս մահից հետո (1999-ի փետրվարից)։ Աբդալլահը արագ վերահաստատեց իր հարաբերությունները Իսրայելի և ԱՄՆ-ի հետ։ Աբդալլահը իր կառավարման առաջին իսկ տարում վերադասավորեց կառավարության օրակարգը տնտեսական բարեփոխումների վերաբերյալ։ Հորդանանի շարունակվող կառուցվածքային տնտեսության դժվարությունները, աճող բնակչությունը և բաց քաղաքական դաշտը նպաստեցին նոր քաղաքական կուսակցությունների ստեղծմանը։ Հորդանանի խորհրդարանին ավելի մեծ անկախություն տալով` խորհրդարանը քննության առավ տարբեր վարչախմբերի դեմ և դարձավ հիմնական ֆորումը, որտեղ տարբեր քաղաքական տեսակետներ արտահայտվեցին, ներառյալ քաղաքական իսլամիզմը։
Կոռուպցիայի ցուցանիշով Հորդանանը 180 երկրներից 47-րդն է։ Հորդանանի սահմանադրությամբ նշվում է, որ խորհրդարանի ոչ մի անդամ իրավունք չունի ունենալ ֆինանսական և բիզնես կապեր կառավարության հետ և թագավորական ընտանիքի ոչ մի անդամ չի կարող լինել կառավարության մեջ։ Սակայն կոռուպցիան շարունակում է մնալ խնդիր, չնայած առաջընթացին։ Կոռուպցիան ուսումնասիրվում է հակակոռուպցիոն հանձնաժողովի կողմից և հետո ուղարկվում է դատական համակարգ իրավական ակտով։ Կոռուպցիան Հորդանանում արտահայտվում է նեպոտիզմի, անհանդուրժողականության և կաշառակերության տեսքով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Jordan». freedomhouse.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Jordan MP Fires Kalashnikov in Parliament
Արտաքին հղումներ
խմբագրել- Constitution of Jordan
- Jordan Government հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)