Հուդզոնի նեղուց
Հուդզոնի նեղուց (անգլ.՝ Hudson Strait), Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևելյան ափին, Լաբրադոր թերակղզու և Բաֆինի երկրի միջև։ Հուդզոնի ծոցը միացնում է Ատլանտյան օվկիանոսին։ Երկարությունը մոտ 800 կմ է, լայնությունը՝ 115-240 կմ, միջին խորությունը՝ 200-600 մ։ Տարվա մեջ մոտ 8 ամիս խցանվում է դրեյֆող սառույցներով։ Հուդզոնի նեղուց առաջին անգամ այցելել է Սեբաստիան Կաբոտը, 1517 թվականին։
Հուդզոնի նեղուց | |
---|---|
Տեսակ | նեղուց |
Երկիր | Կանադա |
Վարչատարածք | Քվեբեկ և Նունավութ |
Երկարություն | 840 կմ |
Լայնություն | 125 կմ |
Մասն է | Բաֆֆինի ծով և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս |
Հոսող հոսքեր | Հուդզոնի ծոց, Rivière Naujaat?, Rivière Nauyok?, Rivière Jacquère?, Rivière Latourette? և Rivière Wakeham? |
Ջրահավաքի տարածք | Arctic Ocean basin? |
Անվանված է | Հենրի Հուդզոն |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 635)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդզոնի նեղուց» հոդվածին։ |