Հունգարիայի ազգային գրադարան

Հունգարիայի ազգային գրադարան (հունգ.՝ Országos Széchényi Könyvtár, OSZK), գրադարան Բուդապեշտում։ Հունգարիայի երկու ազգային գրադարաններից մեկն է (երկրորդը՝ Դեբրեցենի համալսարանի գրադարանն է)։ Գրադարանի կազմում է ընդգրկված Քորվինուսի գրադարանը՝ հունգար թագավոր Մատյաշ Հունյադիի վերածննդի ժամանակաշրջանի գրադարանը։

Հունգարիայի ազգային գրադարան
Երկիր Հունգարիա
Տեսակազգային գրադարան և գրադարան
Հիմնվել էնոյեմբերի 25, 1802
ՏեղադրությունԲուդապեշտ
Անվանված էFerenc Széchényi?
Այլ տվյալներ
Կայքoszk.hu(հունգարերեն)(անգլ.)

Պատմություն

խմբագրել

Գրադարանը 1802 թվականին հիմնադրել է կոմս Ֆերենց Սեչենը։ Նա ճամփորդել է ամբողջ աշխարհում, գնել հունգարական գրքեր, ժողովել դրանք և նվիրաբերել ազգին։ 1803 թվականին Պեշտում բացվել է հանրային գրադարան։ Հետևելով Սեչենի օրինակին՝ երկրում սկսել են գրադարաններին գրքեր նվիրաբերել։

1808 թվականին Հունգարիայի ազգային ժողովը (Diet) հիմնադրել է Հունգարիայի ազգային թանգարանը՝ հավաքելու Հունգարիայի պատմական, հնագիտական և բնական մասունքները։ Թանգարանը միացել է գրադարանին և վերջին 200 տարիների ընթացքում գործել նրա կազմում՝ լինելով Հունգարիայի անցյալի գրավոր, տպագիր և առարկայական մասունքների ազգային պահոց։

1846 թվականին Հունգարիայի ազգային թանգարանը տեղափոխվեց նոր շենք, սակայն միայն 1949 թվականից հետո գրադարանը դարձավ անկախ կառույց իր ներկայիս անվանմամբ։ 1985 թվականին գրադարանը տեղափոխվել է Բուդա ամրոց պալատի նոր վայր[1]։

  • Հունգարիայի հրատարակչությունների յուրաքանչյուր տպագիր նյութի պատճեն
    • Հունգարիայում հրատարակված ցանկացած հրապարակում
    • հունգարերեն կամ հունգար հեղինակների արտերկրում տպագրված գործեր
    • ոչ գրքային նյութեր (ձայնագրություններ, տեսանյութեր, էլեկտրոնային փաստաթղթեր և այլն)
  • 8 միլիոն նմուշ՝ բաղկացած
    • 2.5 միլիոն գիրք
    • 385000 պարբերական հրատարակություններ (թերթեր և պարբերականներ)
    • 270000 գրավոր և աուդիո երաժշտական փաստաթղթեր
    • 1 միլիոն ձեռագրեր
    • 200000 քարտեզներ, այդ թվում՝ «Tabula Hungariae», որը 2007 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕԱշխարհի հիշողություն ծրագրում[2]
    • 320,000 նկարներ և փորագրություններ
    • 3 միլիոն պաստառներ և փոքր տպագրություններ
    • ավելի քան 272000 փաստաթղթերի միկրոֆիլմային պատճեններ
  • Վաղ գրքերի հավաքածու
    • Հունգարիայում տպագրված առաջին գիրքը՝ «Chronica Hungarorum» (Հունգարացիների ժամանակագրություն), որը տպագրվել և հրատարակվել է 1473 թվականին
    • մինչև 1711 թվականի տպագրված աշխատանքների 8600 նմուշ
    • 1814 ինկունաբուլաներ, որոնք թվագրվում են գրատպության 1-ին դար
    • հունգարերեն ամենահին տեքստը. 12-րդ դարի թաղման արարողակարգի քարոզ և աղոթք, առաջին հայտնի արձակ հունգարերեն տեքստը
    • առաջին հայտնի հունգարական բանաստեղծությունը
    • Հունգարական առաջին օրենսգրքի ամենահին գոյություն ունեցող ձեռագիրը (Decretum Sancti Stephani Regis
    • Մատյաշ Հունյադիի գրադարանի Քորվինյան 35 օրենսգրքեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. National Széchényi Library
  2. «Tabula Hungariae». UNESCO Memory of the World Programme. 2008 թ․ մայիսի 16. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի ազգային գրադարան» հոդվածին։