Հուշարձան ապրիլ տասնմեկի (գիրք)
«Հուշարձան ապրիլ տասնմեկի» հայ բանասեր, հրատարակիչ ու գրող Թեոդիկի 1919 թվականին Պոլսում հրատարակծ հուշամատյանը՝ նվիրված է Մեծ եղեռն ի զոհերին։ Հուշամատյանում կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են մոտ հազար հայ մտավորական, որոնք ձերբակալվել են և զոհվել Մեծ եղեռնի ժամանակ[1][2][3]։ Հուշամատյանի նախաձեռնողը եղել է Պոլիսում ստեղծված «Ապրիլի 11-ի սգո հանդես» հանձնախումբը։
Հուշարձան ապրիլ տասնմեկի արմտ. հայ.՝ Յուշարձան ապրիլ տասնըմէկի | |
---|---|
Հեղինակ | Թեոդիկ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | էսսե |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Հրատարակման տարեթիվ | 1919 |
Թվային տարբերակ | greenstone.flib.sci.am/gsdl/collect/hajgirqn/book/hushardzan1919_index.html |
Լույս է տեսել «Արզուման» տպարանում։ Վերնագրում հիշատակվում է ապրիլի 11, քանի որ այն հին տոմարով համապատասխանում է ապրիլի 24-ին[4]։
Հրատարակության նախապայմաններ
խմբագրել«Ապրիլի 11-ի սգո հանդես» հանձնախումբը իր գործունեությունը սկսել է Մուդրոսի զինադադարից հետո, այն կարճ ժամանակահատվածում, երբ շարունակվում էր պատերազմական հանցագործությունների հետաքննությունը։ Այդ օրերին կոմիտեի նախաձեռնությամբ Սուրբ Հակոբի հայկական գերեզմանատանը կանգնեցվել է Մեծ Եղեռնի զոհերին նվիրված առաջին հուշարձանը, որը հետագայում ավերվել է, իսկ հետքերը վերացվել են։
Վերահրատարակում
խմբագրել2010 թվականի ապրիլի 24-ի նախօրեին Ստամբուլում թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան և «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Ռագըփ Զարաքօլուն վերահրատարակել է Թեոդիկի հուշամատյանը[5]։ Գիրքը հրատարակվել է երեք լեզվով՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն։ Գրքում կա ներածական բաժին, որտեղ ներկայացված է Հրանտ Դինքի և Թեոդիկ կենսագրությունը, ինչպես նաև Դինքի «Հոգեվիճակս վախվորած աղավնու է նման» հոդվածը։
Բովանդակություն
խմբագրելԱշխատությունը բաղկացած է երկու մասից՝ կենսագրական և գրական բաժիններից։
Առաջին բաժնում ներկայացված են Կ. Պոլսից աքսորված Կ. Պոլսում կախաղան հանված հայ ազգային և լուսավորչական գործիչներ։ Առանձին բաժիններում խմբագիրն անդրադաարձել է աքսորի վայրերում հիվանդություններից մահացածներին և գավառական մտավորականության զոհերին՝ ըստ բնակության վայրի։ Գրքում ընդգրկված զոհերն ունեն Թեոդիկի կողմից տրված հաջորդական համարակալում՝ մոտ 760 զոհ[6]։
Երկրորդ բաժինը նվիրված է Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներին։ Նույն բաժնում տեղ են գտել Այաշ աքսորված պոլսահայ մտավորական Բյուզանդ Պոզաճյանի և Չանղրի աքսորված Միքայել Շամտանճյանի հուշերը՝ 1915 թվականի ապրիլի 11-ի (24) հայ մտավորականության աքսորումը և մի քանի ամիսների ընթացքում նրանց կրած տառապանքները։
Գրական բաժնում ընդգրկված են Բյուզանդ Պոզաճյանի «Այաշին ընդառաջ», Միքայել Շամտանճյանի «Հուշեր Ճանկռից» գրքերը, ինչպես նաև նահատակված եկեղեցականների հուշեր։
Վերջաբանի փոխարեն «Ապրիլի 11-ի սգո հանդես» կոմիտեի կոչն է հայերին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայ գողգոթայի խաչակիրները
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան։ «Սովետական գրող», էջ 356։
- ↑ Թոեդիկը ներկայացրել է Եղեռնին զոհ գնացած 763 մտավորականի անուն
- ↑ Ռագըփ Զարաքոլու, Մտքի հաղթանակը Թեոդիկից մինչև Հրանտ Դինք
- ↑ Հայ Դատի թուրք պաշտպանը պարգևատրվեց «Հակոբ Մեղապարտի» հուշամեդալով
- ↑ ԹԵՈԴԻԿ (Լաբճինճյան Թեոդոս Գրիգորի)