Թեոդիկ

հայ բանասեր, գրող

Թեոդիկ, (Թեոդորոս Գրիգորի Լափչինճյան, մարտի 5, 1873(1873-03-05)[1][2], Սկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 24, 1928(1928-05-24)[1][2], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3]), հայ բանասեր։

Թեոդիկ
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1873(1873-03-05)[1][2]
ԾննդավայրՍկյուտար, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել էմայիսի 24, 1928(1928-05-24)[1][2] (55 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՍկյուտարի ճեմարան[1], Պերպերյան վարժարան[1] և Ռոբերթ քոլեջ[1]
ԵրկերՀուշարձան ապրիլ տասնմեկի (գիրք)
Մասնագիտությունգրող, բանասեր և հիշատակագիր
ԱշխատավայրԱրաջ
ԱմուսինԱրշակուհի Թեոդիկ[2]
Ստորագրություն
Изображение автографа
 Teotig Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Պոլսում։ Գրական ասպարեզ է մտել 1900-ականների սկզբներին՝ «Մանզումիե էֆքյար» թերթում տպագրելով փոքրիկ պատմվածքներ «Կյանքի հատորեն փրցված» վերնագրով, որոնք հետագայում, 1910 թվականին լույս է ընծայել «Կաղանդ» ժողովածուում։ Այդ տարիներին գրել է բարբառագիտական մի ուշագրավ աշխատություն՝ «Պոլսո հայեվարը», որը արժանացել է Իզմիրյան մրցանակի։ 1912 թվականին հայ գրերի գյուտի 1500-ամյակի և հայ տպագրության 400-ամյակի հոբելյանի օրերին, Կ. Պոլսում հրատարակել է «Տիպ ու տառ»[4] շքեղ հատորը, որտեղ ժամանակագրական կարգով խոսում է աշխարհի բոլոր երկրներում հիմնադրված հայկական տպարանների մասին, տրվում նրանց հիմնադիրների կենսագրությունները, լուսանկարները, տպագրված գրքերի ցուցակը։ 2012 թ. «Տիպ և տառ»-ը հրատարակվեց նաև թուրքերեն թարգմանությամբ[5][6]։

Ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերել «Ամենուն Տարեցույցը» հայտնի տարեգիրք ժողովածուներով, որի Ա տարին լույս է ընծայել 1907 թվականին, համիդյան բռնապետության խստագույն տարիներին։ Հաջորդ տարվանից Թուրքիայում հռչակված օսմանյան սահմանադրությունը հնարավորություն է տվել առավել բազմակողմանի դարձնել տարեցույցները, ապահովելով ժամանակի գրեթե բոլոր ականավոր գրողների և հայ գործիչների աշխատակցությունը։ Բազմաթիվ նկարներով, գրական, բանասիրական, վիճակագրական և այլ կարգի նյութերով խնամքով լույս տեսած այդ հատորները՝ հատկապես 1909, 1910, 1911, 1912, 1913, 1914 և 1915 թվականների տարեգրքերը համարվում են հայ կյանքը և մշակույթը ներկայացնող փոքրիկ հանրագիտարաններ։

 
Dib u Dar (1912)

Մեծ եղեռնի տարիներին աքսորվել է Թուրքիայի խորքերը, ընդհատել սիրած գործը։ Մեծ եղեռնից հետո վերադարձել է Պոլիս, 1919 թվականին հրատարակել է 1916-1920 թթ. միացյալ տարեգիրքը, ապա՝ 1921, 1922, 1923 տարիները։

Քեմալական շարժման հաղթանակից հետո մեկնել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը, հրատարակելով 1924, 1925, 1926, 1927, 1928, 1929 թվականների տարեգրքերը, որոնցից 1926 թվականը տպագրել է Վենետիկում։ Վերջին հատորի տպագրման ընթացքում մահացել է կաթվածից[7]։

Իր գրչին պատկանող գրական-բանասիրական ծավալուն երկեր տպագրված են վերոհիշյալ տարեցույցի տարբեր գրքերում։ 1919 թվականին Պոլսում լույս է ընծայել «Հուշարձան ապրիլ տասնըմեկի»[8] ժողովածուն, որտեղ կենսագրական տեղեկություններով և լուսանկարներով ներկայացված են ապրիլի 24-ի ձերբակալությունների զոհ մոտ հազար հայ մտավորական[9]։

Երկերի մատենագիտություն

խմբագրել
  • Ամէնուն տարեցոյցը 1907, Կ. Պոլիս, 1907, 298 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1908, Կ. Պոլիս, 1908, 376 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1909, Կ. Պոլիս, 1909, 382 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1910, Կ. Պոլիս, 1910, 396 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1911, Կ. Պոլիս, 1911, 412 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1912, Կ. Պոլիս, 1912, 419 էջ։
  • Տիպ առ տառ, Կ. Պոլիս, 1912, 193 էջ։
  • Փրցուած էջեր կեանքի հատորէն, Կ. Պոլիս, 1912, 184 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1913, Կ. Պոլիս, 1913, 395 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1914, Կ. Պոլիս, 1914, 448 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1915, Կ. Պոլիս, 1915, 400 էջ։
  • Յուշարձան 1915 ապրիլ (11) 24-ի, Կ. Պոլիս, 1919, 128 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1916-1920, Կ. Պոլիս, 1920, 332 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1921, Կ. Պոլիս, 1921, 452 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1922, Կ. Պոլիս, 1922, 452 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1923, Կ. Պոլիս, 1923, 452 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1924, Վիեննա, 1924, 432 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1925, Փարիզ, 1925, 392 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1926, Փարիզ, 1926, 640 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1927, Փարիզ, 1927, 656 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1928, Փարիզ, 1928, 528 էջ։
  • Յուշարձան 1915 ապրիլ 24-ի, Աղէքսանդրիա, 1939, 64 էջ։
  • Գողգոթա հայ հոգևորականութեան և իր հօտին աղէտալի 1915 տարիին, Անթիլիաս, 1966։
  • Գողգոթա հայ հոգևորականութեան և իր հօտին աղէտալի 1915 տարիին, Պոսթըն, 1980, 656 էջ։
  • Ազգը չէ մեռած, և անհնար է, որ մեռնի, Անթիլիաս, 1985, 175 էջ։
  • Գողգոթա հայ հոգևորականութեան և իր հօտին աղէտալի 1915 տարիին, Նիւ Եորք, 1985, 572 էջ։
  • Յուշարձան 1915 ապրիլ (11) 24-ի, Պէյրութ, 1985, 128 էջ։
  • Յուշարձան նահատակ մտաւորականութեան, ա. տ., 1985, 153 էջ։
  • Հուշարձան 1915 ապրիլ 24-ի, Երևան, 1990, 153 էջ։
  • Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Երևան, 1990, 154 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1907, Հալէպ, 2006, 316 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1908, Հալէպ, 2006, 397 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1909, Հալէպ, 2007, 405 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1910, Հալէպ, 2007, 448 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1911, Հալէպ, 2008, 552 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1912, Հալէպ, 2008, 480 էջ։
  • Ամէնուն տարեցոյցը 1913, Հալէպ, 2008, 433 էջ։
  • Յուշարձան ապրիլ 11-ի, Իսթանպուլ, 2010, 269 էջ։
  • Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Թեհրան, 2010, 210 էջ։
  • Տիպ առ տառ (նմանահանութիւն), Երևան, 2012, 192 էջ։
  • Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Գլենդել, ա. թ., 143 էջ։
  • Գողգոթա հայ հոգևորականութեան և իր հօտին աղէտալի 1915 տա-րիին, Թեհրան, 2014, 842 էջ։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMTAtMjIiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjYxMjA1O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1669%2C-116&uielem_islocked=1&uielem_zoom=231&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
  4. Թէոդիկ, Տիպ ու տառ, Կ. Պոլիս, 1912։
  5. «Ermeni matbaacılığının en önemli kitabı Türkçede». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  6. Թուրքիայում լույս է տեսել հայ գրատպությանը նվիրված աշխատություն։
  7. «Ավելի մանրամասն տե՛ս Ադանալյան Մ. Լ., Թեոդիկ (1873-1928 թթ.).- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1968, № 2, էջ 31-44։» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. Յուշարձան ապրիլ տասնըմէկի, Կ. Պոլիս, 1919։
  9. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 356.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդիկ» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդիկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 169