Ռոբերտ քոլեջ
Ռոբերտ Կոլեզ, հիմնադրվել է 1869 թվականին Կոստանդուպոլսում, ամերիկացի մեծահարուստ Քրիստոֆեր Ռոբերտի նվիրատվությամբ, միսիոներ Ս․ Հեմլինի նախաձեռնությամբ Համարվել է Նյու Յորքի համալսարանի ճյուղը։
Ռոբերտ քոլեջ | |
---|---|
Կայք | website.robcol.k12.tr |
Robert College Վիքիպահեստում |
Նպատակ
խմբագրելՆպատակն էր այլազգիներից պատրաստել կադրեր, որոնք ունենան ամերիկյան կողմնորոշում և ձգտեն տարածել նրա կրոնական ու քաղաքական ազդեցությունն Արևելքում։ Նախապատրաստական բաժնում ուսման տևողությունը 3 տարի էր, գիմնազիականում՝ 5, համալսարանականում՝ 4 (ուներ արվեստների ու գրականության, գիտությունների ու մեքենագիտության մասնաճյուղեր)։
Շրջանավարտները ստանում էին «պսակավոր արվեստից»,«պսակավոր գիտութեանց», «մագիստրոս արվեստից» կոչումներ։
Ուսուցում
խմբագրելՈւսուցումը անգլերեն էր, սակայն յուրաքանչյուր ուսանող պարտավոր էր ուսումնասիրել նաև իր մայրենի լեզուն, ազգությունն, դպրությունն ու պատմությունը։ Սովորում էին 35 ազգերի ներկայացուցիչներ, գերակշռում էին հայերը, բուլղարացիներն ու հույները։
Շրջանավարտներ
խմբագրել1869-1904 թվականներին ունեցել է 448 շրջանավարտ, որից հայ՝ 152-ը, բուլղարացի՝ 169-ը, հույն՝ 53-ը։ Ռոբեռտ Կոլեզին կից գործել է «Հայ սանուց միությունը», որը հրատարակել է «Միություն» խորագրով ձեռագիր թերթը։ Փակվել է 1933 թվականին։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոբերտ քոլեջ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |